ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Ամբերդ համալիրում ս.թ. սեպտեմբերի 27-28-ը պրոֆեսորադասախոսական կազմի և վարչարարության մասնագետների համար անցկացվեց վերապատրաստման դասընթաց, որի շրջանակում քննարկվեց ռազմավարական պլանավորման գործընթացը։

Դասընթացի ժամանակ անդրադարձ եղավ նաև ռազմավարական պլանավորման գործընթացից բխող հստակ նպատակների սահմանման, մշտադիտարկման և գնահատման մեխանիզմների մշակման, թիմային հաղորդակցության ուղիների զարգացման, շահառուների արդյունավետ ներգրավման և այլ կազմակերպչական հարցերի։
Աշխատանքային գործընթացն անցավ բուռն քննարկումներով, խմբային աշխատանքներով, առաջարկներով՝ ի հայտ բերելով նպատակների հասանելիությունը, չափելիությունը և համապատասխանությունը ժամանակային սահմանափակումներին:
Վերապատրաստման դասընթացը վարեց Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Աշոտ Պետրոսյանը:
Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին նաև պատմամշակութային վայրեր: