Իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ս.թ. սեպտեմբերին տեղի են ունեցել դատախաղ-բանավեճեր:

Մրցույթին մասնակցում էին Իրավագիտության ֆակուլտետների ուսանողներ Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերից՝ Հայ-ռուսական համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ՆԳՆ կրթահամալիրից և Հայաստանում եվրոպական համալսարանից։
Դատախաղերը վարում էին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ Արման Հովհաննիսյանը, Սերժ Ռուշանյանը և Անի Դանիելյանը: Այսպիսով ուսանողներին հնարավորություն ընձեռվեց անմիջական շփում ունենալու փորձառու մասնագետների հետ և գործնականորեն ընկալելու դատավարական գործընթացը։
Այս ձևաչափը ոչ միայն նպաստեց ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը, այլև խթանեց բուհերի միջև համագործակցությունը՝ ստեղծելով փոխանակման և առողջ մրցակցության միջավայր։
Դատախաղ-բանավեճերը շարունակական բնույթ են կրելու՝ ամրապնդելով ինչպես միջբուհական կապերը, անպես էլ ուսանողներին տալով իրական դատավարական փորձառություն։