ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ, ի.գ.թ. Քրիստինե Ալեքսանյանը ս.թ. հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Գրացի համալսարանում (Ավստրիա) մասնակցել է «Coimbra» համալսարանների խմբի «Scholarship Programme for Young Researchers from the European Neighborhood» ծրագրին։
Ք. Ալեքսանյանը ծրագրի շրջանակում կատարել է «Թվայնացումը հանրային իրավունքում» թեմայով ուսումնասիրություն: Մանրամասնորեն հետազոտվել են Եվրոպական միության և Ավստրիայի փորձը թվայնացման, հատկապես ավտոմատացված որոշումների կայացման և արհեստական բանականության կիրառման ոլորտներում։
Հետազոտության ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել գործող իրավական կարգավորումների և դրանց կիրառման առանձնահատկությունները, դատական պրակտիկան, ինչպես նաև վարչական իրավունքի շրջանակում առաջացող տեսական և գործնական հիմնախնդիրները։
Եվրոպական երկրների թվայնացման իրավական փորձի համեմատական վերլուծությունները, արդի տեսական մոտեցումները մեծ հնարավորություն են ընձեռում հետագա գիտական ուսումնասիրությունների համար: