ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ու քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 8-12-ը անցկացվեց «Փաստաբանության առանձնահատկությունները ՀՀ քրեադատավարական համակարգում» խորագրով դասընթացաշարը՝ բաղկացած 3 դասախոսությունից:
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը ներկայացրեց «Փաստաբանությունը ՀՀ-ում. փաստաբանի դերը հասարակության զարգացման և խնդիրների լուծման գործում» թեման:
Դասախոսությամբ հանդես եկավ նաև Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարաբյանը` «Փաստաբանական էթիկա. նորմեր, խախտումներ և պատասխանատվության ձևեր» թեմայով:
Դասընթացաշարը եզրափակվեց «Պաշտպանական ռազմավարության ձևավորումը փաստաբանական աշխատանքի համատեքստում» թեմայով զեկուցմամբ, որը ներկայացրեց Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելիքյանը:
Դասընթացաշարը հնարավորություն տվեց ամբողջական պատկերացում կազմելու ՀՀ քրեադատավարական համակարգում փաստաբանի դերի, պատասխանատվության, իրավունքների և գործնական աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով, որ պաշտպանական ինստիտուտի ճիշտ և լիարժեք իրականացումը կարևոր պայման է արդար դատաքննության ապահովման համար։