ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և քաղաքացիական իրավունքի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ կայացավ դատախաղ-մրցույթ՝ «Կորպորատիվ իրավունք» դասընթացի շրջանակում:
Հայցվորը փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր էր, որը փաստացի մեկուսացված էր ընկերության կառավարումից և իր իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու նպատակով իրավաբանական անձի գործունեության վերաբերյալ տեղեկություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջ էր ներկայացրել ընկերության դեմ։
Դատավորը, գնահատելով գործում առկա ապացույցներն ու փաստերը, առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման տրամաբանությամբ, ՀՀ օրենսդրության իրավակարգավորումների հիման վրա ներկայացված հայցը բավարարելու մասին վճիռը հրապարակեց դռնբաց նիստում:
Ըստ դատախաղի կազմակերպիչ, դասախոս, ի.գ.թ. Ռ. Պետրոսյանի՝ սա լավագույն մեթոդներից է՝ ստուգելու ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները և գործնական հմտությունները։