Երևանի Վիլյամ Սարոյանի անվան №138 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտներ իրենց ուսուցչի՝ Նաիրա Մովսիսյանի ուղեկցությամբ այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ։
Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթանացնել համալսարանական միջավայրին, ֆակուլտետի լաբորատոր աշխատանքների կազմակերպմանը և ժամանակակից հետազոտական հնարավորություններին։
Աշակերտները շրջեցին ֆակուլտետի լաբորատորիաներում, դիտեցին և մասնակցեցին գիտափորձերի, ծանոթացան սարքավորումներին և դրանց կիրառությանը։
Այսօրինակ այցերը նպաստում են աշակերտների շրջանում բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը՝ լայն պատկերացում ձևավորելով քիմիայի ոլորտի մասին։ Սա նաև լավ հնարավորություն է ապագա դիմորդների համար՝ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու։



