Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Քիմիայի ֆակուլտետ
  4. Նյութագիտություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Նյութագիտություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանիշը՝
053101.09.7 - Քիմիա
Մասնագիտացումը՝
053101.09.7 - Նյութագիտություն
Շնորհվող որակավորումը՝
Քիմիայի մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարի՝
2025/2026
Ուսուցման ձև (առկա/հեռակա)՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ընդունելության պահանջներ (չափանիշներ)
«ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի համաձայն «Քիմիա», «Ֆիզիկա» և հարակից մասնագիտությունների շրջանակներում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր «Ընդհանուր քիմիա» կամ «Ընդհանուր ֆիզիկա» համակցված քննությամբ:
2. Ծրագրի նպատակները
· Պատրաստել նյութագիտության ժամանակակից գիտատեխնիկական մակարդակին համապատասխան գիտելիքներով զինված, տնտեսության և գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ։
· Տալ խորը գիտելիքներ նյութի բնույթի և կառուցվածքի դերի մասին։
· Պատրաստել գործնական հմտություններով օժտված գիտատեխնիկական կադրեր՝ քիմիական, ռազմարդյունաբերական, համակարգչային տեխնիկայի, կենսաբժշկական նյութերի, էներգետիկայի, բնապահպանության և այլ թիրախային բնագավառներում աշխատելու համար:
· Զարգացնել ուսանողների՝ գործնական խնդիրները քննադատաբար դիտարկելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու և դրանց արդյունքում լուծումներ, գիտական և ճարտարագիտական նախագծեր առաջադրելու, թիմի կազմում աշխատելու և ղեկավարելու կարողունակություններ:
3. Ծրագրի ուսումնառության վերջնարդյունքներ

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Ներկայացնել նյութագիտության և հարակից մասնագիտությունների ոլորտներում նյութագիտության վերաբերյալ գիտելիքների կիրառման տեսական և գործնական հիմունքները։ 1. Ներկայացնել նյութագիտության և հարակից մասնագիտությունների ոլորտներում նյութագիտության վերաբերյալ գիտելիքների կիրառման տեսական և գործնական հիմունքները։
    2. Ներկայացնել նյութագիտության ժամանակակից մակարդակը և հետազոտության ու վերլուծության արդի եղանակները։
    3. Դասակարգել հետազոտական աշխատանքներ և կիրառել հետազոտման արդյունքների վերլուծության որակական և քանակական եղանակները։
    4. Նկարագրել նյութագիտության փորձարարական մեթոդները կամ ընտրել և կատարելագործել այդ մեթոդները տրված գիտահետազոտական խնդիրների լուծման նպատակով։
    5. Ցուցաբերել նյութագիտության բաժինների տեսական հիմունքների կիրառման ունակություն գիտահետազոտական և արտադրական խնդիրների պարզաբանման համար։
    6. Ներդնել ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքներն արտադրության գործընթացում։
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Կատարել հետազոտական աշխատանքներ և կիրառել հետազոտման արդյունքների վերլուծության որակական և քանակական եղանակները։
    2. Կիրառել տեսական և փորձարարական գիտելիքներն ու հմտությունները գիտահետազոտական և արտադրական գործընթացների արդյունավետությունն ապահովելու համար։
    3. Ուսումնասիրել քիմիական համակարգերում տեղի ունեցող գործընթացները, մեկնաբանել և տալ որակական ու քանակական գնահատական։
    4. Իրականացնել միացությունների կառուցվածքային նույնականացում և հատկությունների ուսումնասիրություն։
    5. Մշակել նպատակային վերջնարդյունքի ստացման հնարավոր եղանակները, ելանյութերի կառուցվածքային և ռեակցիաների հնարավոր ընթացքի առանձնահատկությունների հիման վրա ընտրել օպտիմալ տարբերակ(ներ)ը։
    6. Իրականացնել ինքնուրույն և խմբային աշխատանքներ, ի մի բերել միջոլորտային հետազոտությունների արդյունքները։
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Ծրագրել և պլանավորել գիտական նախագծեր և բիզնես ծրագրեր, ղեկավարել արտադրական գործընթացներ, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը։
    2. Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար, կիրառել համակարգչային հատուկ ծրագրային փաթեթներ։
    3. Ձեռք բերված գիտելիքները և մեթոդները գործնականում կիրառել այլ մասնագիտական ոլորտներում և աշխատել միջառարկայական (միջդիսցիպլինար) թիմում։
    4. Օտար լեզուներով (մասնավորապես անգլերենով) հաղորդակցվել մասնագիտական և հարակից ոլորտների մասնագետների հետ։
4. Գնահատման ձևերը
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1) եզրափակիչ գնահատումով
2) առանց եզրափակիչ գնահատման
3) առանց ընթացիկ քննությունների գնահատման
4) ստուգարքային

Ուսանողների գիտելիքները և իմացությունը գնահատվում են հետևյալ ձևերով/բաղադրիչներով.
· գրավոր և բանավոր ընթացիկ քննություններ
· գրավոր և բանավոր ընթացիկ ստուգումներ
· ինքնուրույն աշխատանք
· հետազոտական աշխատանք
· դասընթացին մասնակցության գնահատում
· եզրափակիչ բանավոր քննություններ
· առաջադրանքներ, զեկուցումներ և ռեֆերատներ
· մագիստրոսական թեզի պաշտպանություն
5. Շրջանավարտների կարիերայի հնարավորություններ
«Նյութագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրով ուսանած երիտասարդ մասնագետները կարող են աշխատանքի անցնել Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների՝ նյութագիտությանն առնչվող ոլորտների գիտական, գիտակրթական և արդյունաբերական ձեռնարկություններում:
ՀՀ-ում հնարավոր աշխատավայրերն են`
· ԵՊՀ Ֆիզիկայի և Քիմիայի ֆակուլտետները,
· ՀՀ ԳԱԱ-ի մի շարք ինստիտուտներ և կենտրոններ (քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը և այլն),
· PMI Science գիտահետազոտական կենտրոնը,
· CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը,
· ՀՀ մի շարք բուհեր (Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և այլն),
· Հայաստանի ատոմային էլեկտրակայանը,
· «ՍԻՆՈՓՍԻՍ Արմենիա» ՓԲԸ-ն,
· Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,
· Սոթքի ոսկու հարստացուցիչ գործարանը,
· Չարենցավանի հաստոցաշինական գործարանը,
· Ոլորտի նորաստեղծ (հնարավոր) կազմակերպությունները:

Շրջանավարտները կունենան կարիերայի հետևյալ հնարավորությունները՝
ա) հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում`
· նյութագիտության բնագավառում փորձարարական գիտական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար և այլն),
· նյութերի մոդելավորմամբ տեսական հետազոտություններ կատարող գիտաշխատող (կրտսեր, ավագ, առաջատար և այլն),
· փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող, վերլուծաբան,
· նյութագիտության որոշակի ուղղվածությամբ հետազոտական թեմատիկ ծրագրեր իրականացնող ստորաբաժանման կամ խմբի ղեկավար,
բ) տնտեսության գիտաարտադրական ձեռնարկություններում`
· նյութագիտության օգտագործմամբ մետալուրգիական պրոցեսներում՝ որպես տեխնոլոգ և արտադրական պրոցեսի կազմակերպիչ, ղեկավար, ինչպես նաև արտադրանքի որակը հսկող մասնագետ,
· նյութագիտության տարբեր կիրառությունների (օպտոէլեկտրոնային սարքաշինություն, էներգետիկա, բժշկություն, մեքենաշինական արդյունաբերություն և այլն) վերաբերյալ խորհրդատու մասնագետ,
· նյութի որակը և պիտանիությունը գնահատող մասնագետ,
գ) մասնագետների պատրաստման բնագավառում՝
· լաբորանտ, ավագ լաբորանտ, դասախոս, ասիստենտ,
· ավագ դպրոցներում` մասնագիտական կողմնորոշման խորհրդատու:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Քիմիայի և Ֆիզիկայի ֆակուլտետների ամբիոնների ասպիրանտուրայում, ինչպես նաև արտասահմանյան բուհերում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության ընթացքում ուսանողների տրամադրության տակ է ֆակուլտետի բոլոր ամբիոնների համակարգչային և տեխնիկական բազան: Ուսանողներն օգտվում են նաև ՀՀ ԳԱԱ քիմիական և ֆիզիկական ինստիտուտների տեխնիկական հնարավորություններից։
7. Մասնագիտական կրթական չափորոշիչներ և/կամ հենանիշեր, որոնք օգտագործվել են ծրագրի մշակման համար
Ներկայացվող մագիստրոսական ծրագիրը կազմելու համար նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրվել են բազմամյա փորձ ունեցող GeoriaTech Mat. Sci. and Eng. Program, Purdue Mat . Sci. Eng Program, Materials Sci. University of Notre Dame և մի շարք այլ համալսարանների մագիստրոսական ծրագրերը: Հիմք ընդունելով վերը նշված ծրագրերի հիմնական դրույթները, կազմվել է սույն մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսում է պատրաստել խորը գիտելիքներով բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել տարբեր ուսումնագիտական և արտադրական կազմակերպություններում:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ

Դասավանդման/մանկավարժական
· Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտությունների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
· դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն,
· ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
· առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
· Քիմիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
· քիմիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր /գրավոր հաղորդակցվելու ունակություն,
· հայերենի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք,
· առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան),
· թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
· հեռաուսուցման համակարգերի տիրապետում,
· հիմնական համակարգչային հմտություններ (Word, Excel, Power point),
· ժամանակակից համացանցային շտեմարաններից (ինտերնետ, web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
· մասնագիտացման անհրաժեշտ ծրագրային փաթեթների կիրառման հմտություններ։
· ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
· Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:

2. Մասնագիտական կարողություններ

· Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
· հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն,
· քիմիայի և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելու կարողություն,
· քիմիայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն,
· քիմիայի ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն,
· հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն,
· մասնագիտական գիտաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացքում լրատվական և հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն,
· մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը (կոնտենտը) կառավարելու և ապահովելու կարողություն,
· մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,
· լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու դրանց մասին ուսանողներին իրազեկում:

3. Ընդհանուր պահանջներ

Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
· առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդման) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Այլ պահանջներ
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար)։
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
«Նյութագիտության» կրթական ծրագիրը կոչված է ներկայացնել ու մեծ արագությամբ զարգացող և ընդգրկման ծավալները շեշտակիորեն ընդլայնող ժամանակակից միջոլորտային բնագավառներից մեկը, որն անպայմանորեն դառնալու է ժամանակակից տեխնոլոգիական հասարակության ձեռքբերումների կարևորագույն հենասյունը: Գիտելիքների այն ամբողջությունը, որն ստեղծվել է այս բնագավառում, հաջողությամբ ծառայեցվում է ինչպես նոր հիմնարար գիտելիքի ստեղծման, այնպես էլ մարդկային հասարակության օրեցօր աճող պահանջների բավարարման համար: Նյութագիտությունը հնարավորություն է տալիս ոչ միայն պահանջված հատկություններով նյութերի ստացման նոր տեխնոլոգիաներ մշակել, այլ նաև բացահայտում է ժամանակակից օպտոէլեկտրոնային սարքաշինության, էներգետիկայի, մետալուրգիայի, բնապահպանության զարգացման լավագույն ուղիները: Բնականաբար, այս գիտելիքը կրողները առաջիկայում դառնալու են ամենատարբեր ոլորտների բարձր պահանջվածության մասնագետներ:

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am