ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ
Չորեքշաբթի, ապրիլ 29, 2026
Image
Ս.թ. ապրիլի 29-ին Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի և քիմիայի գիտահետազոտական կենտրոնների նախաձեռնությամբ կանցկացվի միջֆակուլտետային տարեկան գիտաժողով:
Գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին զեկույցներ կներկայացնեն գիտական լաբորատորիաների և խմբերի ղեկավարները, ինչպես նաև գիտաշխատողները, դասախոսները և ասպիրանտները։