- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոն
Մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոն
Մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1921 թ. համալսարանի ռեկտոր Տիգրան Մուշեղյանի ջանքերով, որի անունով էլ այսօր այն կոչվում է։ 1922 թ. Տ. Մուշեղյանը նշանակվել է Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ ու այն ղեկավարել մինչև 1935 թվականը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել են Դավիթ Գզգզյանը, Գրիգոր Մուշեղյանը, պրոֆեսոր Սարգիս Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հովհաննես Բակլավաջյանը, պրոֆեսոր Նիկոլայ Հակոբյանը, պրոֆեսոր Սիրանուշ Մինասյանը, Սիլվա Ամիրյանը, դոցենտ Անահիտ Առաքելյանը:
Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը։
Ամբիոնի կարևորագույն գիտական ուղղություններից է եղել էկոլոգիական գործոնների (թթվածնաքաղց, թրթռում, աղմուկ) և մտավոր ու հուզային ծանրաբեռնվածության պայմաններում օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների (սիրտ-անոթային, շնչառական, արյան մակարդման համակարգեր, նյութափոխանակություն, անդաստակային վերլուծիչ) կարգավորման նեյրոֆիզիոլոգիական և նեյրոքիմիական մեխանիզմների ուսումնասիրությունը:
Այժմ ամբիոնում տարվող գիտական աշխատանքները հիմնականում ուղղված են էքստրեմալ գործոնների (թթվածնաքաղց, թրթռում, նեյրոդեգեներացիա, միկոտոքսիններ, վիրուսային վարակներ և այլն) և մտավոր ու հուզային ծանրաբեռնվածության պայմաններում օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների կարգավորման նեյրոֆիզիոլոգիական և նեյրոքիմիական մեխանիզմների ուսումնասիրությանը, ինչպես նաև էքստրեմալ իրավիճակներում օրգանիզմների օնտոգենեզի կայունության և բջջային հոմեոստազի գնահատմանը՝ ֆիզիոլոգիական, բջջաբանական, հյուսվածաբանական և իմունահիստոքիմիական մեթոդներով:
Ամբիոնում աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության առաջատար բժշկական կենտրոնների հետ, որտեղ հաճախ անցկացվում են մասնագիտական առարկաների գործնական պարապմունքները, ինչպես նաև ուսանողների մասնագիտական պրակտիկան։
Մարդու ու կենդանիների մորֆոլոգիայի ու ֆիզիոլոգիայի ամբիոնում գործում է «Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Աշխատակիցներ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ավագ լաբորանտ