Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Կենսաբանության ֆակուլտետ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. Միջազգային գործակցությունը՝ գիտության նորարարությանը համընթաց շարժվելու կարևոր երաշխիք
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • «BIOEXPO» ցուցահանդես
  • Նորություններ
  • Սեմինարներ
  • Սարքավորումներ
  • Գիտաժողովներ

Միջազգային գործակցությունը՝ գիտության նորարարությանը համընթաց շարժվելու կարևոր երաշխիք

Փետրվար 27, 2024
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը 2024 թ․ հունվար և փետրվար ամիսներին աշխատանքային այցով մեկնել է Իտալիա, Ավստրիա և Շվեյցարիա: Գործուղումների շնորհիվ պրոֆեսորը ոչ միայն յուրացրել է գիտահետազոտական նոր մեթոդներ, այլև նպաստել է ԵՊՀ-ի և միջազգային հեղինակավոր մի շարք գիտակրթական հաստատությունների գործակցությանը:

Պրոֆեսորի հետ զրուցել ենք միջազգային գործակցության, գործուղումների նշանակության և նրա կատարած գիտահետազոտական աշխատանքների մասին։

- Տիկի՛ն Առաքելյան, աշխատանքային այցով հաճախ եք լինում արտերկրի տարբեր գիտակրթական հաստատություններում։ Ներկայացրե՛ք, խնդրում եմ, միջազգային համագործակցության կարևորությունը և այս համատեքստում՝ ԵՊՀ ընձեռած հնարավորությունները:

- Արտերկրի հեղինակավոր համալսարանների հետ գործակցությունը, փորձի փոխանակումը կարևոր բաղադրիչ են գիտական մտքի, հետազոտական աշխատանքների զարգացման համար: Միջազգային բուհեր կատարած աշխատանքային այցը նաև լավ հնարավորություն է ավելացնելու ունեցած գիտելիքներդ, մշտապես կատարելագործվելու և շարժվելու ժամանակակից գիտական մտքին համընթաց: ԵՊՀ-ի դերը, իհարկե, անգնահատելի է միջազգային տարբեր կրթական ծրագրերի մասնակցելու, արտերկրի բուհերի հետ գործակցելու հնարավորությունների և աջակցության առումով: ԵՊՀ-ում մշտապես պատրաստակամ են քեզ աջակցելու, հաջողություններդ խթանելու, մասնագիտական ասպարեզում առաջ մղելու: Այդ իսկ պատճառով արտասահմանյան ցանկացած բուհ գնալուց հետո միշտ ձգտում եմ վերադառնալ համալսարան ու ձեռք բերած գիտելիքներս ներդնել սիրելի ԵՊՀ-ի զարգացման կարևոր առաքելությունում:

- Վերջերս եք վերադարձել Շվեյցարիայից, որտեղ մասնակցել եք համաժողովի։ Կպատմե՞ք մանրամասների ու ձեռքբերումների մասին:

- Փետրվարի 17-ին մեկնել էի Բեռնի բնապատմական թանգարան (Շվեյցարիա): Քանի որ զբաղվում եմ կուսածին մողեսների և ցանցաձև էվոլյուցիոն նոր ուղիների հետազոտմամբ, համաժողովին ներկայացրի բաց դասախոսություն: Ներկայացրի Հայաստանի սողունների յուրահատկությանը վերաբերող հետազոտությունս՝ անդրադառնալով թեմայի կարևորությանը: Համաժողովին ներկա էին նաև բանախոսներ Բեռնի համալսարանից, Էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտից, որոնք առաջադրեցին համատեղ ուսումնասիրության թեմաներ: Նմանօրինակ հետազոտությունների առաջարկներ ստանալը և իրականացնելը բավականին կարևոր են, քանի որ դրանք կարող են ունենալ նշանակալի արդյունք՝ դառնալով փորձի փոխանակման, հետազոտական նոր ասպարեզների ուրվագծման հարթակ: Նմանօրինակ հաջող փորձեր շատ ունենք։ Օրինակ՝ վերջին երկու տարում Կենդանաբանության ամբիոնի ասպիրանտներից Արմինե Քոսյանը Բեռնի համալսարանի մագիստրոսներից մեկի հետ կատարում է հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով սարդերի տաքսոնոմիական և էկոլոգիական որոշ խնդիրներ: Տվյալները մշակում են համատեղ, աշխատանքն ավարտելուց հետո այն կեզրափակվի ամփոփիչ գիտական հոդվածով:

- Գիտենք, որ Շվեյցարիա այցին նախորդել է գործուղում Ավստրիա: Ի՞նչ ծրագրի շրջանակում եք մեկնել։ Կմանրամասնե՞ք:

- Ճիշտ եք, Ավստրիա մեկնել էի բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանն ուղղված գործընկերության ծրագրի (APPEAR) շրջանակում: Գործակցում են երեք հայկական և երեք ավստրիական գիտակրթական հաստատություններ, իսկ համակարգողը ԵՊՀ-ն է։ Համատեղ դիտարկում ենք կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանում գենետիկական կենսաանվտանգության կարողությունների հզորացումը, որը բավականին կարևոր և հետաքրքիր թեմա է։ Մասնավորապես ուսումնասիրվում են շնագայլերը՝ որպես տարատեսակ հիվանդությունների կրողներ և տարածողներ: Ըստ այդմ՝ գիտահետազոտական մեր թիմը զբաղվում է շնագայլերի տարածած մակաբույծների, դրանց՝ մարդկանց առողջությունը վտանգելու չափի ուսումնասիրությամբ: Ավստրիայում քննարկեցինք նաև «APPEAR» ծրագրի շրջանակում համատեղ ամառային դպրոց կազմակերպելու մանրամասները: Այն նախատեսում ենք կազմակերպել մոտ 10-օրյա տևողությամբ՝ ընդգրկելով ուսանողներ Ավստրիայից և Հայաստանից: Դպրոցի շրջանակում կկատարվեն թե՛ գործնական, թե՛ լաբորատոր հետազոտություններ։ Դպրոցը կեզրափակենք խմբային աշխատանքներով. ուսանողները կմշակեն և կթվայնացնեն դաշտային ուսումնասիրության արդյունքները: Դասընթացները կլինեն անգլերենով, որոնք կանցկացնեն դասախոսներ Հայաստանից և Ավստրիայից: Վստահ ենք՝ այս դպրոցը կարող է դառնալ գործակցության արդյունավետ հարթակ, որտեղ կհամատեղվեն հետազոտություններին անհրաժեշտ հայաստանյան հարուստ բնության ընձեռած հնարավորությունները և ավստրիական դասավանդման բազմամյա փորձը:

- Արդյոք կա՞ն միջազգային գործակցության այլ ծրագրեր, որոնց մասին ևս կուզեիք խոսել:

- Այո՛, ևս մեկ գործուղում եմ ունեցել տարեսկզբին՝ հունվարին: Մեկնել էի Պերուջիայի համալսարան (Իտալիա)՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի «Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության» դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Ուսումնասիրում ենք սողունների օրգանիզմներում տարածված այն հիվանդությունները, որոնք կարող են դառնալ պոպուլյացիայի քչացման կամ անհետացման պատճառ: Աշնանը Հայաստանում կազմակերպել էինք գիտարշավներ, հավաքել անհրաժեշտ քանակով նմուշներ: Արդեն տարեսկզբին, երբ մեկնեցի Իտալիա, աշխատեցինք իմ նմուշներով՝ դիտարկելով առանձնյակի հիվանդության կապը բնապահպանական խնդիրների հետ: Նոր մեթոդաբանությունը հաջողությամբ յուրացնելուց հետո վերադարձա հարազատ ԵՊՀ, որտեղ պատրաստ եմ կիրառելու նոր փորձառությունս և անհրաժեշտաբար փոխանցելու գիտելիքներս:

 
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • «BIOEXPO» ցուցահանդես
  • Նորություններ
  • Սեմինարներ
  • Սարքավորումներ
  • Գիտաժողովներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am