Ընթացիկ տարվա մարտի 26-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոն այցելեցին Լիճքի հիմնական դպրոցի աշակերտները: Ճանաչողական այցը կազմակերպվել էր նախագծային աշխատանքի շրջանակում հետազոտական բաղադրիչն առավել արդյունավետ կատարելու նպատակով։
Լիճքի հիմնական դպրոցի աշակերտների հետազոտական աշխատանքի թեման էր «Ճանաչենք մեր շրջապատի կենդանիներին»։ Ամբիոնի աշխատակիցները աշակերտներին ծանոթացրին Հայաստանի ողնաշարավոր և անողնաշար կենդանիների բազմազանությանը՝ ընդգծելով վերջիններիս կարևորությունը: Քննարկման ընթացքում վերլուծվեցին մի շարք բնապահպանական արդի խնդիրներ ևս։
Այցի ընթացքում աշակերտներին ներկայացվեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցների կողմից իրականացվող դրամաշնորհային մի քանի ծրագրերի մանրամասները, ինչպես նաև ամբիոնում գործող հետազոտական և կրթական ծրագրերը։
Այցը կազմակերպվել էր «COP17»-ի, «Mohamed bin Zayed Species Conservation Fund» (Grant N:252538682) և «ANSEF» (N:25AN:NS-zoo-3272) ծրագրերի շրջանակում։



