Սույն թվականի հունիսի 9-12-ը Երևանում տեղի ունեցավ «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն (Biodiversity, Conservation and Climate Change (Towards COP17))» 2-րդ միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ:
Չորս օրերի ընթացքում գիտաժողովը միավորեց Հայաստանի և արտերկրի գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին, փորձագետներին և գործընկեր կազմակերպություններին՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային էկոհամակարգերի, One Health մոտեցումների, մակաբուծաբանության, էկոլոգիայի և ժամանակակից հետազոտական մեթոդների արդիական հարցեր։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին պլենար զեկույցներ, բանավոր և պաստառային զեկույցներ, տեղի ունեցան գիտական քննարկումներ և փորձի փոխանակում։
Նմանօրինակ միջոցառումները նպաստում են նոր համագործակցությունների ձևավորմանը և գիտություն–քաղաքականություն կապի ամրապնդմանը։











