Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Որակյալ լրագրությամբ զբաղվելն այսօր գնալով ավելի դժվար է դառնում». ԵՊՀ հրավիրյալ պրոֆեսոր Քրիստիան Բանկով
Նոյեմբեր 03, 2026 | 10:00
Կրթություն
Հասարակություն
Միջազգային համագործակցություն

«Որակյալ լրագրությամբ զբաղվելն այսօր գնալով ավելի դժվար է դառնում». ԵՊՀ հրավիրյալ պրոֆեսոր Քրիստիան Բանկով

ԵՊՀ-ում հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել է Նոր բուլղարական համալսարանի նշանագիտության պրոֆեսոր Քրիստիան Բանկովը։ Նա դասավանդում է «Լրագրություն» բակալավրի և «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրերում՝ ուսանողներին ծանոթացնելով թվային մշակույթի ուսումնասիրության նշանագիտական մոտեցումներին և խրախուսելով զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը։

Քրիստիան Բանկովը Սոֆիայում գործող Նոր բուլղարական համալսարանի նշանագիտության պրոֆեսոր է, Հարավարևելյան Եվրոպայի նշանագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը և «Թվային դարաշրջանը նշանագիտության և հաղորդակցության ոլորտում» («Digital Age in Semiotics & Communication») գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը։

Պրոֆեսորի հետ զրուցել ենք ԵՊՀ-ում նրա դասավանդման, թվային մշակույթի և արհեստական բանականության՝ լրագրության վրա ազդեցության, ինչպես նաև միջհամալսարանական համագործակցության հեռանկարների մասին։

- Պարո՛ն Բանկով, ի՞նչը Ձեզ դրդեց ընդունելու ԵՊՀ-ում դասավանդելու հրավերը, և ի՞նչ աշխատանք եք կատարում ծրագրի շրջանակում։

- Հայաստանն ինձ վաղուց է հետաքրքրել իր հնագույն պատմությամբ, մշակութային կյանքով, խոհանոցով և բազմաթիվ այլ առանձնահատկություններով։ Սակայն հրավերը մեծ ոգևորությամբ ընդունելու գլխավոր պատճառն այն էր, որ Հայաստանում զարգանում է նշանագիտությունը։ Այստեղ համագործակցում եմ պրոֆեսոր Տիգրան Սիմյանի հետ, որը Հայաստանում նշանագիտության ոլորտի հեղինակավոր մասնագետներից է։ Հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման ծրագրի շնորհիվ մեր համագործակցությունը թևակոխել է նոր, կարևոր փուլ։

ԵՊՀ-ում դասընթաց եմ վարում և ղեկավարում լրագրության մագիստրոսական թեզ։ Ինձ համար սա նաև մասնագիտական հետաքրքիր մարտահրավեր է․ լրագրության և մեդիայի ուսումնասիրության մեջ նշանագիտական մոտեցումների անմիջական կիրառությունը նախկինում իմ հետազոտությունների հիմնական ուղղություններից չի եղել, թեև վերջին տարիներին ակտիվորեն զբաղվել եմ նոր մեդիայի, թվային մշակույթի և արհեստական բանականության ուսումնասիրությամբ։

Այս դասընթացն ինձ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու մասնագիտական նոր ուղղություն։ Միաժամանակ, այցը դիտարկում եմ որպես մեր համալսարանների միջև կապերն ամրապնդելու և երկարաժամկետ համագործակցություն զարգացնելու հնարավորություն։

- Ո՞րն է Ձեր դասընթացի հիմնական թեման, և ի՞նչ գիտելիքներ ու հմտություններ եք կարևորում ուսանողների համար։

- Իմ դասընթացում թվային մշակույթը ներկայացնում եմ նշանագիտության տեսանկյունից։ Հետազոտություններիս առանցքային թեմաներից մեկը ժամանակակից սոցիալական փոխհարաբերությունների գրեթե բոլոր կողմերի առևտրայնացումն է։ Թվային միջավայրը մեզ հսկայական հնարավորություններ է տալիս, սակայն այնտեղ գործող ալգորիթմական մեխանիզմները նաև շահույթ են ապահովում թվային հարթակների սեփականատերերի համար։

Այս համատեքստում դասընթացի հիմնական գաղափարներից մեկն այն է, որ որակյալ լրագրությամբ զբաղվելն այսօր գնալով ավելի դժվար է դառնում։ Լրատվամիջոցները միշտ էլ ենթարկվել են առևտրային ճնշումների, սակայն թվային մշակույթը նոր իրողություն է ստեղծել․ գրեթե յուրաքանչյուր մշակութային գործողություն, փոխազդեցություն, մկնիկի սեղմում և նույնիսկ ուշադրության յուրաքանչյուր պահ կարելի է եկամտի վերածել։

Դասընթացի գործնական կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ ուսանողներին, հատկապես մագիստրանտներին, խրախուսում եմ մտածել նաև որպես ձեռնարկատերեր։ Նրանք ունեն գիտելիքներ, հմտություններ և լրագրության ոլորտում գործնական փորձ։ Հարցն այն է, թե ինչպես կարող են այդ ամենի հիման վրա ստեղծել ստարտափ կամ նախաձեռնել նոր բիզնես, ինչպես կարող են նորարարական եղանակներով առաջարկել իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Դասընթացը ներառում է տեսական հատված, իսկ առաջիկայում արդեն կփորձենք տեսությունը վերածել ստարտափների կոնկրետ գաղափարների։ Ուսանողները կմշակեն լրագրության ոլորտում բիզնես նախաձեռնությունների գաղափարներ և կմտածեն դրանց բրենդավորման, շուկայում դիրքավորման, անհրաժեշտ հետազոտությունների ու թիրախային խմբերի մասին։ Կքննարկենք նաև, թե ինչ բիզնես մոդել կարող է ապահովել նախագծերի կայունությունը։

Կարծում եմ՝ նման մտածողությունն այսօր ավելի ու ավելի կարևոր է դառնում գրեթե բոլոր մասնագիտությունների համար։ Մասնագիտական գործունեություն ծավալելիս անհրաժեշտ է մտածել նաև այն մասին, թե ինչպես այն ներկայացնել տեսողական և թվային միջոցներով, ինչպես ապահովել դրա տեսանելիությունն ու ազդեցությունը հանրային դաշտում։

- Ինչպե՞ս եք գնահատում ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ աշխատանքը։

- ԵՊՀ գործընկերների հետ աշխատանքից ստացած տպավորություններս շատ դրական են։ Այստեղ գտել եմ ջերմ միջավայր և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող մարդկանց, որոնք ձգտում են նորարարական մոտեցումներ ներդնելու կրթական ծրագրերում։

Ուսանողները, որոնց հետ աշխատում եմ, Z սերնդի ներկայացուցիչներ են՝ ակտիվ, բաց, պահանջկոտ, անգլերենին լավ տիրապետող և որակյալ ուսումնական նյութերով հետաքրքրվող։ Համոզված եմ, որ մեր համագործակցության լավագույն արդյունքները դեռ առջևում են։

- Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ եք նկատում ԵՊՀ-ի և Նոր բուլղարական համալսարանի ակադեմիական միջավայրերի միջև։

- Ինձ համար Երևանի պետական համալսարանը եվրոպական համալսարան է։ Անկեղծ ասած՝ մեր ակադեմիական միջավայրերի միջև էական տարբերություններ չեմ նկատում։ Իհարկե, Նոր բուլղարական համալսարանը մասնավոր է, ուստի կառավարման կառուցվածքը տարբերվում է պետական համալսարանների կառավարման համակարգից։ Այս առումով ԵՊՀ-ն, հավանաբար, ավելի շատ նման է Սոֆիայի համալսարանին։

Դասավանդել և աշխատել եմ ասիական բազմաթիվ երկրներում ու կարող եմ ասել, որ ԵՊՀ կրթական մոտեցումները, դասախոսների և ուսանողների հաղորդակցությունն ինձ ավելի շատ հիշեցնում են եվրոպական ակադեմիական միջավայրը։

Համալսարանը սովորաբար որոշ չափով արտացոլում է հասարակության ընդհանուր մթնոլորտը։ Այստեղ տեսնում եմ ժողովրդավարական ակադեմիական միջավայր և մոտեցում, ըստ որի՝ կրթությունը պետք է նպաստի սոցիալական արդարությանն ու հավասար հնարավորությունների ապահովմանը։ Գուցե հատկապես այս հանգամանքին եմ ուշադրություն դարձնում, բայց սա Հայաստանի և ԵՊՀ-ի մասին իմ ձևավորած կարևոր տպավորություններից է։

- Նոր բուլղարական համալսարանում ինչպե՞ս եք ուսանողներին և երիտասարդ հետազոտողներին ներգրավում գիտական աշխատանքներում։

- Մեր համալսարանում ղեկավարում եմ Սոցիալական նշանագիտության հետազոտությունների լաբորատորիան, որտեղ մագիստրանտները, ասպիրանտներն ու երիտասարդ հետազոտողները ներգրավվում են տեսական գիտելիքների գործնական կիրառման աշխատանքներում։

Հիմնական ուղղություններից մեկը բրենդների ուսումնասիրությունն է։ Ուսանողները հետազոտում են տարբեր ոլորտների բրենդները՝ կիրառելով նշանագիտական մեթոդներ։ Ասպիրանտներն ավելի խորությամբ ուսումնասիրում են մեթոդաբանությունը, իսկ երիտասարդ հետազոտողները զարգացնում են տեսական մոտեցումները։

Կարևորում եմ գիտական հետազոտությունների կիրառական նշանակությունը և դրանց օգտակարությունը հասարակության համար։ Ուսումնասիրում ենք նաև արհեստական բանականության ազդեցությունը ստեղծագործական ոլորտների վրա՝ ձգտելով նպաստելու մշակութային կյանքում ավելի գիտակից և էթիկական մոտեցումների ձևավորմանը։

- Ի՞նչ երկարաժամկետ արդյունքներ եք ակնկալում այս այցից։

- Ակնկալիքներս բավականին մեծ են։ Լիահույս եմ, որ ԵՊՀ-ի հետ կձևավորենք նոր համագործակցություն, որի շրջանակում կիրականացնենք դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր։

Շատ կցանկանայի, որ համատեղ կրթական ծրագիր ևս մշակեինք։ Դրա համար անհրաժեշտ են երկու կողմերի գործընկերների պատրաստակամությունն ու համապատասխան աշխատանքների իրականացումը։ Նոր բուլղարական համալսարանի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ուսումնասիրած ոլորտների նմանությունն ինձ հույս է ներշնչում։

Ինչ վերաբերում է գիտական հրապարակումներին, արդեն քննարկում ենք ԵՊՀ գիտնականների, մասնավորապես՝ նշանագիտությամբ հետաքրքրվող գործընկերների՝ «Digital Age in Semiotics & Communication» գիտական հանդեսում հոդվածներ հրապարակելու հնարավորությունը։

Կարծում եմ՝ հետագայում համատեղ հետազոտությունների հնարավորություններ ևս կստեղծվեն։ Ցանկալի կլիներ միասին հետազոտական նախագիծ մշակել և իրականացնել։ Ինձ համար կարևոր է, որ այս այցը դառնա երկարաժամկետ համագործակցության սկիզբ։

- Ի՞նչ խորհուրդ կտայիք ԵՊՀ ուսանողներին և երիտասարդ գիտնականներին՝ այսօրվա փոփոխվող մասնագիտական միջավայրում զարգանալու համար։

- Սա, թերևս, ամենադժվար հարցն է։ Մենք ապրում ենք մշակութային մեծ վերափոխման ժամանակաշրջանում, որի գլխավոր շարժիչներից մեկը արհեստական բանականությունն է։ Խորհուրդ կտայի ուսումնասիրել այս նոր իրականությունը, հետևել դրա զարգացումներին և սովորել տեխնոլոգիաներն օգտագործել մասնագիտական, ստեղծագործական ու սոցիալական նպատակներին հասնելու համար։

Երիտասարդներն ավելի բաց են նոր մտածողություն և հմտություններ ձևավորելու հարցում։ Սակայն կարևոր է տեխնոլոգիական նորարարություններին մոտենալ գիտակցաբար և քննադատաբար՝ պահպանելով ինքնուրույն մտածելու կարողությունը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Որակյալ լրագրությամբ զբաղվելն այսօր գնալով ավելի դժվար է դառնում». ԵՊՀ հրավիրյալ պրոֆեսոր Քրիստիան Բանկով

03.11.2026

Ինչպե՞ս չափել բուհերի գործունեության արդյունավետությունը և բարելավել կրթության որակը․ ԵՊՀ-ում ամփոփվել են KPI4HE ծրագրի...

02.11.2026

Մեկ դար անց՝ Զապել Եսայանի գաղափարից դեպի նրա հիշատակը հավերժացնող արձան․ ԵՊՀ-ում ամփոփվել է մրցույթը

02.11.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Համագործակցություն Քոբլենցի համալսարանի հետ (Գերմանիա)

11.02.2026 - 11.11.2026

ՅՈՒՆԵՍԿՕ–Ալ Ֆոզանի երիտասարդ գիտնականների միջազգային մրցանակի թեկնածուների առաջադրման հայտերի ընդունելություն

10.29.2026 - 11.30.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բոլոնիայի համալսարան, Իտալիա

10.29.2026 - 11.11.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am