Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Օպտիկան և նրա կիրառությունները»․ միջազգային սիմպոզիում ԵՊՀ-ում
Հուլիս 12, 2023 | 10:30
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն

«Օպտիկան և նրա կիրառությունները»․ միջազգային սիմպոզիում ԵՊՀ-ում

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով միջազգային 11-րդ սիմպոզիումը (OPTICS11)` նվիրված ականավոր գիտնական, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) նախկին դեկան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր տնօրեն Միքայել Տեր-Միքայելյանի ծննդյան 100-ամյակին։

Անվանի ակադեմիկոսի կյանքին ու մասնագիտական գործունեությանը նվիրված ամենամյա սիմպոզիումի նպատակն է համախմբել լազերային ֆիզիկայի, օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառներում տարբեր երկրների փորձառու գիտնականներին և ոլորտով հետաքրքրվողներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալու վերոգրյալ գիտաճյուղերում տեղի ունեցող նորարարություններին։

Լազերային ֆիզիկան հնարավորություն է տալիս ուսումնասիրելու միջավայրի հետ լազերային ճառագայթի փոխազդեցությունը, ոչ գծային օպտիկան, լազերային սպեկտրոսկոպիան, ինչպես նաև կոհերենտ և մագնիսաօպտիկական երևույթներն ատոմական գոլորշիներում։ Օպտիկան ուսումնասիրում է լույսի բնույթը, տարբեր միջավայրերում դրա տարածումը, ինչպես նաև նյութի հետ փոխազդեցության հետևանքով առաջացող երևույթները: Ֆոտոնիկայի հիմնական առաքելությունն է օպտիկական ազդանշանների ուսումնասիրումը և դրա հիման վրա կառուցվող տարբեր կիրառելիության սարքերի ստեղծումը։

Միքայել Տեր-Միքայելյանը 1960-ականների սկզբին իր ողջ ներուժը ներդրել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման ուղղությամբ, ինչի շնորհիվ նույն տասնամյակում նրա գիտական ղեկավարությամբ ստեղծվել է ԽՍՀՄ-ում առաջին պինդմարմնային լազերը: 

Հուլիսի 11-ից 15-ն անցկացվող սիմպոզիումի բացման արարողությանը ներկա էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանում և հատկապես Երևանի պետական համալսարանում նմանօրինակ սիմպոզիումների կազմակերպման և անցկացման կարևորությանը՝ ԵՊՀ ռեկտորն առանձնակի շեշտեց օպտիկայի, ֆոտոնիկայի և լազերային ֆիզիկայի ոլորտների զարգացման գործում դրանց ունեցած մեծ դերակատարումը:

«Վստահ եմ, որ միջազգային այս սիմպոզիումն արդյունավետ քննարկումներ ծավալելու, կարևոր երևույթների վերաբերյալ գաղափարներ գեներացնելու և շարունակական գործակցային  կապեր հաստատելու հրաշալի հարթակ կդառնա, ինչի շնորհիվ կուրվագծենք նաև օպտիկայի կիրառության նոր հնարավորություններն ու հեռանկարները։ 

Հայ և օտարերկրյա մեծաթիվ գիտնականների ու երիտասարդ հետազոտողների մասնակցությունը սիմպոզիումին վկայում է համագործակցության սահմաններն ընդլայնելու կարևորության և անհրաժեշտության մասին»,- ասաց Հ․ Հովհաննիսյանը։ 

«Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով միջազգային 11-րդ սիմպոզիումի (OPTICS11) համանախագահ, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) գիտաշխատող Նարինե Գևորգյանը, խոսելով սիմպոզիումի ստեղծման գաղափարի և Հայաստանում ֆիզիկայի ոլորտի զարգացման կարևորությունից, նշեց․ «Տարիներ առաջ մասնակցում էի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP, Իտալիա) կազմակերպած ձմեռային դպրոցին, որին ներկա էր նաև Օպտիկայի միջազգային հանձնաժողովի (International Commission for Optics) նախագահ Մարիա Կալվոն: Այդ ժամանակ հնարավորություն ունեցա Օպտիկայի միջազգային հանձնաժողովի նախագահին ներկայացնելու Հայաստանում օպտիկայի ոլորտում առկա ներուժը, ինչը հիմք դարձավ 2011 թ․ օգոստոսից հանձնաժողովին Հայաստանի անդամակցությանը և նույն տարվա սեպտեմբերին «Օպտիկան և նրա կիրառությունները» խորագրով սիմպոզիումը կազմակերպելուն, որին, ի դեպ, ներկա գտնվեց նաև նշյալ հանձնաժողովի նախագահը»։

Շարունակելով խոսել սիմպոզիումի շրջանակում տարվող աշխատանքների և անցած ճանապարհի մասին՝ Ն․ Գևորգյանն ասաց․ «Երբ գրանցեցինք տեսանելի հաջողություններ, նպատակադրվեցինք դրանք դարձնել շարունակական և ընդարձակել մեր գործունեության շրջանակը՝ բացի Հայաստանից սիմպոզիում կազմակերպելով նաև արտերկրում։ Առաջին փորձն ունեցանք 2017 թ․, երբ սիմպոզիումն անցկացրինք Վրոցլավում (Լեհաստան), հետո՝ 2018 թ․ Տրենտոյում (Իտալիա), 2021 թ․՝ Ռոստոկում (Գերմանիա), իսկ նախորդ տարի՝ Կալի և Արմենիա քաղաքներում (Կոլումբիա)։ Մնացյալ տարիներին սիմպոզիումը կազմակերպվել է Հայաստանի տարբեր գիտական կենտրոններում: Այս տարի այն անցկացնում ենք ԵՊՀ-ում և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում»։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆ.մ.գ.թ. Մուշեղ Ռաֆայելյանը, խոսելով սիմպոզիումի ընձեռած հնարավորությունների և նշանակալի դերի մասին, ընդգծեց․ ««Օպտիկան և նրա կիրառությունները» սիմպոզիումը լավագույն հնարավորություններից է՝ միջազգային և հայկական գիտական համայնքը համախմբելու, Հայաստանում իրագործվող գիտահետազոտական աշխատանքները միջազգային գիտական հանրույթին ներկայացնելու, արտերկրում կատարվող գիտափորձերին ծանոթանալու, ինչպես նաև երիտասարդ և փորձառու մասնագետների հետ հաղորդակցվելու, համագործակցային հեռանկարներ քննարկելու և ունկնդրելու մասնագիտական զեկուցումներ»։

Սիմպոզիումի առաջին օրը Մ․ Ռաֆայելյանը հանդես է եկել «Լույսի ցրում և լույս-միջավայր փոխազդեցություն․ ճանապարհ դեպի մեծամասշտաբ և էներգախնայող օպտիկական հաշվողական համակարգիչներ» թեմայով զեկուցմամբ։ 

Սիմպոզիումի գլխավոր բանախոսներից մեկը՝ փորձարարական ֆիզիկայի պրոֆեսոր, Տրենտոյի (Իտալիա) համալսարանի Նանոգիտության լաբորատորիայի ղեկավար Լորենցո Պավեսին, խոսելով ներկայացրած թեմայի կարևորության և սիմպոզիումին քանիցս մասնակցելու մասին, նշեց․ «Ուղեղի աշխատանքը հասկանալու մեխանիզմն ու տրամաբանությունը միշտ եղել են իմ գիտական հետաքրքրությունների շրջանակում։ Մեր օրերում արհեստական նեյրոնները հնարավորություն են ընձեռում ընդօրինակելու ուղեղի աշխատանքի մեխանիզմը, ինչը կարելի է համարել ժամանակակից գիտական ձեռքբերումներից մեկը։ Սիմպոզիումի առաջին օրը ներկայացրել եմ «Նեյրոմորֆիկ հաշվարկ» թեմայով զեկուցում և ներկայացրել եմ արհեստական բանականության (ԱԲ) զարգացման գործում այս ուսումնասիրությունների տված հնարավորությունները։ 

Այս տեսանկյունից՝ օպտիկայի և ֆոտոնիկայի կիրառումը կարող է շրջադարձային լինել, քանի որ ֆոտոնիկան մեծ արագությամբ, սակայն էներգախնայող տեխնոլոգիա է, ինչը հետագայում կօգնի ԱԲ համակարգում էկոլոգիապես ավելի մաքուր ֆոտոնիկա կիրառելու»։

Նշենք, որ այս տարի կազմակերպված սիմպոզիումին մասնակցում են ավելի քան 20 երկրների գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս հետազոտական տարբեր շրջանակներ ընդգրկող թեմաներով։ Սիմպոզիումի ժամանակ առանձնահատուկ անդրադարձ է կատարվում արդյունաբերության զարգացմանը վերաբերող մասնագիտական ելույթներին։ Ուսանողները ևս հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները։ 

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

    23.05.2025

    Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

    22.05.2025

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

    05.23.2025 - 06.06.2025

    Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

    05.23.2025 - 06.06.2025

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am