Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արհեստական բանականության և լեզվաբանության միջև կապը՝ ԵՊՀ լեզվաբանների ուսումնասիրության առանցքում
Հոկտեմբեր 30, 2024 | 12:29
Գիտություն
Հետազոտություն

Արհեստական բանականության և լեզվաբանության միջև կապը՝ ԵՊՀ լեզվաբանների ուսումնասիրության առանցքում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսները «Norwegian Journal of development of the International Science» ամսագրում հրապարակել են գիտական հոդված՝ նվիրված արհեստական բանականությանն ու լեզվաբանությանը, դրանց առնչություններին, բառապաշարային նորակազմություններին, բառիմաստային նորաբանություններին։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Զարիկ Աղաջանյանն ու ասիստենտ, բ․գ․թ․ Վալտեր Բերբերյանը «Քննարկումներ և ուսումնասիրություններ արհեստական բանականության և խոսքի մշակույթի շուրջ» խորագրով հոդվածում առաջարկել են մշակել արհեստական բանականության մոդելավորման լեզուն, նախագծել լեզվական-մտածական մոդելներից բանաձևումների արտածման ռազմավարություն՝ ի նպաստ գիտության, տնտեսության առաջընթացի և զարգացման։

«Արհեստական բանականությունը դարձել է ժամանակի պահանջված գործիքը և կիրառվում է տարբեր բնագավառներում։ Մեզ ևս գրավեց այն հանգամանքը, որ ի վերջո արհեստական բանականությունը ներկայանում է լեզվական կաղապարների, մոդելների միջոցով, այսինքն՝ առանց լեզվի հիմքի այն աշխատել չի կարող։ Եվ հենց այս ժամանակակից պահանջված գործիքի խնդիրների կենտրոնում լեզվի մշակումն է։ Դեռ արիստոտելյան ժամանակներից ներկայացվել է խոսող, խոսակից, խոսակցության թեմա եռամիասնությունը, և ներկայում հայ բանասիրության պատմության մեջ, կարելի է ասել՝ առաջին անգամ, առանջին գիծ է մղվում խոսակցի խնդիրը՝ դառնալով խոսո՞ղ, խոսակի՞ց, թե՞ խոսակցության նյութ բանավեճի (հնում, հատկապես՝ 5-րդ դարում, մեծ ուշադրություն էին դարձնում «վերծանման արվեստին», այսինքն՝ խոսակցի, խոսքի հասցեատիրոջ կողմից տեքստի կամ ասույթի ընկալման, հասկացման, արձագանքման խնդիրներին) շարունակություն, յուրօրինակություն, որը հայ նորագույն լեզվաբանության մեջ գրեթե ուսումնասիրված չէ»,- ասաց Զարիկ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ ժամանակի պահանջն է նաև հավաքել և կազմել «բանականություն» և «արհեստական» գլխավոր հասկացույթների իմաստաբանական դաշտերը՝ մասնատելով ենթադաշտերի և քննելով հնարավոր բոլոր զուգորդումները:

Խոսելով ուսումնասիրության թեմայի արդիականության մասին՝ Վալտեր Բերբերյանը նշեց, որ ժամանակակից կրթահամակարգի պայմաններում ցանկացած իրողության լեզվական տեքստավորումը կարելի է մատուցել ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) և ՏՀՏ (տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ) տեխնոլոգիաների անմիջական կիրառությամբ:

«Արհեստական բանականության ի հայտ գալով պայմանավորված՝ ստեղծվել են նոր բառեր, նորաբանություններ, մեծացել է շատ բառերի գործածական հաճախականությունը, ինչպես՝ ռոբոտաշինություն, մեքենայական ուսուցում, տրամաբանական ինտելեկտ, մարդ-խոսակից, ալգորիթմ, տվյալների շտեմարան և այլն։ Արհեստական բանականության բերած բառապաշարն առանձին քննություն է պահանջում։ Երբ խոսում ենք արհեստական բանականություն բառակապակցության մասին, հարկ է ուշադրություն դարձնել, որ ԲԱՆ-ը հենց խոսքն է, միտքը, լեզուն»,- ընդգծեց Վ․ Բերբերյանը։

Հոդվածագիրները կարևորել են արհեստական բանականության և լեզվաբանության, խոսքի մշակույթի միջև կապը, ներկայացրել, թե ինչ առնչություններ կան դրանց միջև, մեկնաբանել արհեստական բանականություն եզրույթակապակցությունը՝ միևնույն ժամանակ կատարելով տերմինակապակցության պատմալեզվական քննություն թե՛ ստուգաբանական, թե՛ իմաստային, թե՛ քերականական առումներով։

Հետազոտության ժամանակ նրանք կիրառել են տարբեր մեթոդներ՝ նկարագրական, համեմատական, վերլուծական, կատարել են տարբեր հարցումներ՝ պարզելու, թե ուսանողները որ թվային գործիքներն են առավել հաճախ օգտագործում։ 

«Այսօր այնքան է տարածվել արհեստական բանականության կիրառումը, որ և՛ ուսանողները, և՛ աշակերտները օգտագործում են գործիքը՝ լուծելու ամենատարբեր խնդիրներն ու առաջադրանքները, հեշտորեն ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»,- մատնանշեց Վ․ Բերբերյանը։ 

Տարբեր տվյալներ համադրելով՝ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ արհեստական բանականության կատարած աշխատանքը, առանց մարդ-խմբագրի, վերջնական տեքստ չի ունենում։ Պարզվել է նաև, որ գիտության բազմաճյուղ համակարգում արհեստական բանականության քայլերն ու նրանց հաջորդականությունը գրեթե նույնն են (փաստաթղթերի, տվյալների, որոշումների, նախադեպերի, օրենքների, պայմանագրերի և այլնի վերլուծություն, տեղեկատվության սինթեզ)։ 

Հոդվածի հեղինակները կարծում են, որ թեև մարդիկ ոգևորված են արհեստական բանականությամբ, այնուամենայնիվ այն ունի իր ստվերոտ կողմը։

«Արհեստական բանականությունը ներկայանում է նաև ոչ ճշգրիտ, սուբյեկտիվ վերաբերմունքի տարրերով, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ խոսակից բանական մարդու վրա։ Արհեստական բանականությանը ի հակակշիռ՝ տարածվել է նաև թունավոր բանականություն արտահայտությունը, որը տանում է դեպի համակարգչային սպանություններ։ Ուսումնասիրության ենթակա է նաև արհեստական բանականության, թունավոր բանականության և բանական բանականություն միջև փոխհարաբերությունը։ Այս համատեքստում մեր առաջարկն այն է, որ արհեստական բանականությունը կիրառվի ճշգրտության սահմաններում»,- նշեց դոցենտ Զարիկ Աղաջանյանը։

Քանի որ արհեստական բանականությունը կապվում է մտքի թռիչքի, արագության հետ, հոդվածագիրներն առաջարկում են, որ կրթական ծրագրերի դասավանդման գործընթացում առանքային դեր ունենա վերլուծական մտածողության ձևավորումը։

Գիտնականներն ընդգծում են, որ հոդվածի հրապարակումը ևս մի հնարավորություն էր խոսելու Երևանի պետական համալսարանի մասին, ներկայացնելու ԵՊՀ արհեստական բանականության լաբորատորիայի հիմնադրման պատմությունը, թե լաբորատորիայում ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում և այլն։

Նշենք, որ նորվեգական ամսագրում հոդվածի հրապարակման համար մասնագետներն արժանացել են հավաստագրի։ 

Հավելենք, որ շարունակական աշխատանքներ են կատարվում ուսումնասիրություններից ստացված արդյունքները հոդվածների տեսքով բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային տարբեր ամսագրերում տպագրելու ուղղությամբ։ Նախատեսվում է հետազոտությունը ներկայացնել հանրապետական, միջազգային գիտաժողովներում, գրախոսվող ամսագրերում, թեմայի շուրջ անցկացնել գիտահանրամատչելի սեմինարներ ուսանողների, աշակերտների համար։ Ստացված տվյալները հիմք են դառնալու հետագայում նաև մենագրական ուսումնասիրության համար: 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am