Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Ինձ համար գիտությամբ զբաղվելը ոչ միայն մասնագիտություն է, այլև մտածելակերպ»․ ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը՝ ՏՏ բնագավառի լավագույններից
Օգոստոս 26, 2025 | 11:06
Կրթություն
Ուսանողական

«Ինձ համար գիտությամբ զբաղվելը ոչ միայն մասնագիտություն է, այլև մտածելակերպ»․ ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը՝ ՏՏ բնագավառի լավագույններից

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ամենամյա կրթական պարգևների այս տարվա մրցանակաբաշխության արդյունքներով «Լավագույն բակալավր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը։ Նա գիտության և տեխնոլոգիաների աշխարհում քայլում է վստահ ու նպատակասլաց՝ համատեղելով ֆիզիկայի, մաթեմատիկայի և արհեստական բանականության ոլորտները։ Հովհաննեսի համար իր մասնագիտությունը ապագայի դռները բացող բանալի է, որը կօգնի իրեն դառնալ այնպիսի նորարարությունների հեղինակ, որոնք կփոխեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ընթացքը։

Մրցանակը վկայում է մասնագիտական ճիշտ ուղի ընտրելու մասին

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրի կրթական ծրագրի արդեն 4-րդ կուրսի ուսանող Հովհաննեսը պատմում է, որ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ներկայացնել ինքնակենսագրություն, շնորհակալագրեր և երաշխավորագրեր, որոնք ընդգծում են թե՛ բարձր առաջադիմությունը, թե՛ ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների։ Դրան հաջորդել է հարցազրույցի փուլը, որտեղ կարևորվել են ոչ միայն մասնագիտական հետաքրքրությունները, այլև աշխարհայացքը։

Հաջողության գրավականը՝ հետևողականություն, կարգապահություն և հավատ

Հարցին, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, Հովհաննեսը պատասխանում է՝ հետևողականությունը, կարգապահությունը և դժվարություններից չվախենալը։

«Ես սովորել եմ մինչև վերջ լուծել խնդիրները և չվախենալ բարդությունից։ Բացի դրանից՝ նոր գիտելիքի հանդեպ մշտական հետաքրքրությունը, պատասխանատվության զգացումը և ընտանիքիս աջակցությունը միշտ օգնել են։ Եվ ի վերջո՝ «Ամեն իմաստություն Տիրոջից է» (Սրք 1։1)»,- նշում է Հովհաննեսը։ 

ՏՏ-ն՝ անփոխարինելի գործիք գիտության և տեխնոլոգիայի համադրության մեջ

Հովհաննեսն ասում է, որ իրականում ՏՏ-ն իր հիմնական հետաքրքրությունը չէ, սակայն այն բաժնում, որտեղ սովորում է, շատ է առնչվում արհեստական բանականությանը և այն համարում է ներկա գիտություններում կարևոր ու արդեն անփոխարինելի գործիք։

«ՏՏ-ում ինձ առավելապես գրավում են արհեստական բանականությունը և ռոբոտատեխնիկան։ Դրանք հնարավորություն են տալիս համադրելու մաթեմատիկական մտածողությունը, ծրագրավորումը և իրական աշխարհում դրանց կիրառությունները։ Կարծում եմ՝ ՏՏ-ն Հայաստանում պետք է դառնա տնտեսության հիմնական շարժիչ ուժը։ Հատկապես արհեստական բանականության կիրառություններն ու բարձր տեխնոլոգիական արտադրությունը մեծ հեռանկար ունեն, եթե լինի համալսարանական ճիշտ միջավայր, ճիշտ ղեկավարում և ռազմարդյունաբերության խթանում»,- ընդգծում է նա։ 

Ներկայում Հովհաննեսն իր գիտելիքները կիրառում է գործնական նախագծերում՝ աշխատելով «CAST»-ի (Center of Advanced Software Technologies) «UAV lab» (ԱԹՍ-ներ և խելացի համակարգեր) լաբորատորիայում` որպես հետազոտող։

«Լաբորատորիան համատեղում է թե՛ ՏՏ-ն, թե՛ ֆիզիկան, թե՛ մաթեմատիկան, և ինձ ամենից շատ հետաքրքրում են հենց այդպիսի միջգիտակարգային նախագծերը»,- շեշտում է ուսանողը, որը ներկայում հետազոտում է «SDR»-ի (software defined radio) և արհեստական բանականության կիրառությունները անօդաչու թռչող սարքերի և ռադիոկապի համակարգերում։

Մասնագիտացում, մոտիվացիա և ապագայի տեսլական

Ըստ Հովհաննեսի՝ սկզբում նրան գրավել է գիտությունը՝ իր  տրամաբանությամբ ու հստակությամբ։ Այնուհետև ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի դասավանդող, ԵՊՀ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Մեխակ Հայրապետյանի շնորհիվ, որը հետագայում եղել է նաև նրա դասախոսը։

Խոսելով համալսարանական կրթության մասին՝ ուսանողը մատնանշում է, որ բուհն իր համար մեծ նշանակություն ունի ոչ միայն գիտելիքների ձեռքբերման, այլև ակադեմիական միջավայրում սովորելու առումով։

«Ինձ համար գիտությամբ զբաղվելը ոչ միայն մասնագիտություն է, այլև մտածելակերպ։ Եվ այո՛, նախատեսում եմ երկարաժամկետ մնալ գիտության ոլորտում»,- ընդգծում է Հովհաննեսը, որի համար ժամանակակից երիտասարդ գիտնականն առաջին հերթին պետք է լինի հայրենասեր։

Հարցին, թե ինչն է իրեն մոտիվացնում ամեն օր սովորելու և զարգանալու, Հովհաննեսը պատասխանում է՝ այն միտքը, որ յուրաքանչյուր նոր գիտելիք իրեն մոտեցնում է գաղափարների, որոնք վաղը կարող են դառնալ նոր տեխնոլոգիաներ։ Որպես ապագա մասնագետ՝ Հովհաննեսը նպատակ ունի խթանելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացումը՝ ապահովելով երկրի տնտեսական և քաղաքական անկախությունը։

«Սա իմ կյանքի մեծագույն նպատակներից է, և դեռ շատ պետք է պատրաստվել»,– եզրափակում է ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Ինձ համար գիտությամբ զբաղվելը ոչ միայն մասնագիտություն է, այլև մտածելակերպ»․ ԵՊՀ ուսանող Հովհաննես Թումանյանը՝ ՏՏ բնագավառի...

26.08.2025

Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը

25.08.2025

Հետարձակուրդային համախտանիշ. ԵՊՀ դոցենտը պարզաբանում է՝ ինչու է այն առաջանում և ինչպես հաղթահարել

22.08.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Միացի՛ր «CLUVEX» ծրագրի մոդերատորների առցանց դասընթացին

08.26.2025 - 09.26.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է գիտական ստորաբաժանման ղեկավարի մրցույթ

08.22.2025 - 09.23.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է գիտաշխատողի մրցույթ

08.22.2025 - 09.23.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am