Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Սկզբում ԵՊՀ ուսանող, հետո շրջանավարտ, դասախոս․ Համլետ Առաքելյանի մասնագիտական և ստեղծագործական ուղին
Սեպտեմբեր 29, 2025 | 11:17
Կրթություն
Հասարակություն

Սկզբում ԵՊՀ ուսանող, հետո շրջանավարտ, դասախոս․ Համլետ Առաքելյանի մասնագիտական և ստեղծագործական ուղին

«Երևանի պետական համալսարանն ինձ սովորեցրել է մտածել»,- ասում է Համլետ Առաքելյանը, որի մասնագիտական ուղին սկսվել է համալսարանում․ այստեղ նա ձևավորվել է որպես դասախոս, հաղորդավար, գրող ու մեդիա մտածող անհատ։ Տեքստի աշխարհում ապրող և ստեղծագործող երիտասարդը համալսարանը տեսնում է որպես մտածողության դպրոց, իսկ տեքստը՝ հանրային կյանքի հիմք։ Համլետի խոսքի ու լռության միջև կառուցվում են նոր արժեքներ լսարանում, բեմում, էկրանին, գրքի էջերում ու սոցիալական ցանցերում։

- Ինչո՞ւ ընտրեցիք հենց Երևանի պետական համալսարանը։ Ո՞վ կամ ի՞նչն էր վճռորոշ այդ ընտրության հարցում։

- Մայրս ԵՊՀ դասախոս է, դասավանդում է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մոտ 30 տարի։ Ես մեծացել եմ՝ լսելով պատմություններ անգլերենի, անգլիական բանասիրության ամբիոնի, դասախոսների մասին, որոնց հետ արդեն հետագայում հանդիպեցի որպես ուսանող։ Ինձ միշտ հետաքրքրել է տեքստը՝ տեքստերի աշխարհը, թե՛ գրականության, թե՛ մեդիայի առումով, ուստի մասնագիտության ընտրությունն արդեն պարզ էր․ ես ընդունվեցի «Միջմշակութային հաղորդակցություն» բակալավրի կրթական ծրագիր։ Շարունակեցի կրթությունս մագիստրատուրայում՝ ուսումնասիրելով արտասահմանյան գրականություն, իսկ ասպիրանտական տարիներն անցան Անգլիական բանասիրության ամբիոնում՝ ուսումնասիրելով մեդիայի լեզուն։

- Բակալավրիատից մինչև մագիստրատուրա և ասպիրանտուրա․ ԵՊՀ-ում ստացած կրթությունը ինչպե՞ս ձևավորեց Ձեր մասնագիտական ճանապարհը։

- Ինչ էլ սովորել եմ ԵՊՀ-ում՝ մեր ֆակուլտետում, կապված է տեքստի հետ։ Ես աշխարհը տեսնում եմ որպես տեքստ, և իմ աշխարհընկալումը ևս կառուցվում է տեքստային ընկալմամբ։ Տարիների ընթացքում տեքստերը ուսումնասիրելու  դիտանկյունները փոխվել են․ սկզբում դրանք մշակութային հիմնահարցեր էին, հետո՝ գրականագիտական, ավելի ուշ՝ մեդիայի և հաղորդակցության․․․ Միևնույն է, ամեն ինչի ակունքում տեքստն է։ Ինձ համար տեքստը, բառը, լեզուն ամեն ինչի հիմքն են, քանի որ մենք հաղորդակցվում ենք տեքստի և խոսքի միջոցով, հաջողությունների ենք հասնում կամ գուցե ձախողում ենք էլի՛ տեքստի և խոսքի միջոցով։ Ինձ համար տեքստը ոչ միայն իմ կյանքի, այլև ուսումնառության հիմքն է։ Այդ իսկ պատճառով իմ մասնագիտական կայացման ընթացքում տեքստը ամբողջությամբ ընկալելու, այնուհետև նաև ազդեցիկ տեքստեր ստեղծելու հիմնական գործիքներին տիրապետելու հմտություններ եմ ձեռք բերել համալսարանում, իսկ այժմ արդեն դասավանդում եմ ուսանողներիս։

- Ըստ Ձեզ՝ տարիներ անց ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Երևանի պետական համալսարանը։

- Քանի որ այստեղ են անցել կյանքիս 30 տարիներից առնվազն տասը, ուստի կարող եմ ասել, որ համալսարանն ինձ համար դարձել է յուրօրինակ տուն, իսկ տան դեպքում արտաքին կամ այլ փոփոխությունները չեն, որ պիտի զգացողություններ փոխեն։ Դրա համար ես ԵՊՀ-ի դեպքում միշտ շատ սուբյեկտիվ եմ, ինչպես ցանկացած մարդ իր տան հանդեպ։ Այնուամենայնիվ, ակներև են համալսարանի շենքային պայմանների փոփոխությունները․ երբ մենք ուսանող էինք, այսօրվա պայմանները չկային։ Բարեփոխումների, մեթոդաբանության, ժամանակի պահանջներին համահունչ քայլելու և մնացած բոլոր հարցերում, կարծում եմ, փոփոխություններն անկհայտ են։

- Իսկ կա՞ն դեպքեր, պատմություններ կամ, գուցե, հիշողություններ, որոնց մասին դեռ չեք խոսել և հիմա կցանկանայիք պատմել։

- ԵՊՀ-ի հետ կապված իմ հիշողությունները կապված են իմացության հետ։ Մենք ունեցել ենք դասախոսներ, որոնց դասախոսությունները շատ կարևոր էին մեզ համար։ Կարող էի աշխատանքի չգնալ, բացակայել իմ կյանքի այլ կարևոր իրադարձություններից, բայց անպայման գալ դասերի։ Ասեմ ավելին՝ մենք ունեցել ենք դասախոսներ, որոնց դասախոսությունները ձայնագրել ենք, քանի որ այդ դասախոսություններն այնքան արժեքավոր էին, որ մենք ուզում էինք նաև երկրորդ անգամ լսել։ Այս համատեքստում հարկ եմ համարում հիշատակել իմ շատ սիրելի Սերգեյ Ստեփանյանի անունը, որը մեզ դասավանդում էր Ռիլկե և գերմանական պոեզիա։ Մենք նույնիսկ ունենք դասախոսություններ, որոնք մինչ այժմ պահել ենք։

- Համլե՛տ, ի՞նչ տվեց Ձեզ Երևանի պետական համալսարանը, և ի՞նչ փորձառություններ ու գիտելիքներ է այն Ձեզ փոխանցել կյանքում առաջ շարժվելու ու մտածելու առումով։

- Երևանի պետական համալսարանն ինձ սովորեցրել է մտածել։ Ինձ թվում է, որ ցանկացած ակադեմիական գործընթացի գլխավոր նպատակներից մեկը հենց դա է՝ ինչպես մտածել։ Հիշում եմ՝ երկրորդ կուրսում, երբ շատ դժվար կիսամյակ էր ինձ համար, մեր լուսահոգի դասախոսներից մեկը՝ Գայանե Գիրունյանը, որը բառագիտություն էր դասավանդում, դեմքիս այլայլվածությունը տեսնելով, ասաց․ «Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց ամենակարևոր բանը, որ քեզ համալսարանը տալու է, այն է, որ դու այստեղ սովորելու ես մտածել, իսկ մտածող մարդու առջև բոլոր դռները բացվում են»։ Այս փոքրիկ զրույցը երբեք չեմ մոռանա, և այժմ էլ ես եմ այդ նույնն ասում իմ ուսանողներին։

- Ինչպե՞ս այդ մտածողությունը, գիտելիքները օգնեցին շարունակել գործունեություն ծավալել հատկապես հեռուստատեսության աշխարհում։ Ինչպե՞ս են իրար լրացրել Ձեր ակադեմիական և պրակտիկ գործունեությունները։ 

- Հեռուստատեսության աշխարհի հիմքում կրկին տեքստն է։ Ես չեմ համարում, որ իմ երկու՝ ակադեմիական և մասնագիտական ճանապարհները, որոնք սկսվել են մինչև ԵՊՀ գալս, իրարից անկախ են։ Կարծում եմ, որ դրանք իրար փոխլրացնում են։ Չէ՞ որ հենց ԵՊՀ-ում եմ սովորել՝ ինչպես է պետք խոսքը դարձնել ավելի ազդեցիկ, իսկ հեռուստատեսությունը ևս խոսքի մասին է։ 

- Ձեր կյանքում իր ուրույն տեղն ու դերն ունի գրականությունը։ Դուք սկսեցիք ստեղծագործել՝ գրել վիպակներ, բանաստեղծությունների ժողովածուներ։ Ե՞րբ և ինչպիսի՞ ներքին կամ արտաքին շարժառիթներ «ստիպեցին» Ձեզ ստեղծագործել, հրատարակել «Tantric»-ը, «Ինչ տխուր է սակայն»-ը։ Կպատմե՞ք այս մասին։ 

- Գրելու փորձառություն ունեմ 13-14 տարեկանից։ Առաջին բանաստեղծությունս գրել եմ անգլերենով 14 տարեկանում, սակայն հիմա դա բանաստեղծություն չեմ համարում, այնինչ այն ժամանակ շատ ավելի ինքնավստահ էի։ Մի խոսքով՝ գրելը եղել է միշտ, ուղղակի տարիների ընթացքում, բնականաբար, լեզվի հետ աշխատանքը, սովորելը, անչափ շատ գրքեր կարդալը, գրականություն կարդալը հղկում է մարդուն՝ որպես գրողի․ տեքստերը դառնում են ավելի որակյալ, քան նախկինում էին։ «Tantric»-ում խոստովանություններ են՝ մարդու ինքնության փնտրտուքի, ինքդ քեզ հետ հարաբերությունների, ներանձնական փորձառությունների մասին, որոնք փորձում են վերածվել բառերի։  

- «Ինչ տխուր է սակայն»-ում օգտագործվում է բացակայության խորհրդանիշը․ բառեր, կապակցություններ, անգամ նախադասություններ են ջնջված կամ բաց թողնված։ Ինչպիսի՞ հարաբերություն եք ցանկացել ցույց տալ այս ձևով։ 

- Ընթերցողը բանաստեղծության մի մասն է կազմում և՛ իր արձագանքով, և՛ մտքերով, քանի որ ամեն դեպքում դա ինչ-որ գործընթաց է, որը չի ավարտում այն պահին, երբ գիրքը հրատարակվում է, այլ շարունակվում է այն պահին, երբ գիրքն ընթեցողի ձեռքում է։ Ու երբեմն, երևի, չասված, չգրված կամ գրված-ջնջված տողերը կարող են ավելի շատ բան նշանակել, քան այն, ինչ որ ասվում է։

- Մի փոքր էլ խոսենք ընթեցողների սիրելի «Անմահների ակադեմիա» հրաշապատումի մասին։ Այն ժամանակակից գրականության հրաշավեպերից է, որի շուրջ աշխատել եք 7 տարի։ Գիրքը բավական մեծ արձագանք ունեցավ։ Ինչպե՞ս առաջացավ հրաշապատում ստեղծելու գաղափարը։  

- «Անմահների ակադեմիա»-ն սկսել եմ գրել ԵՊՀ-ում սովորելու տարիներին՝ առաջին-երկրորդ կուրսում։ Սկսել եմ գրել որպես ուղղակի պատում, որտեղ չկան ֆենթեզի տարրեր։ Գիրքը երկու տղաների մասին է, որոնք սովորում են Երևանյան համալսարանում, որն այժմյան ԵՊՀ-ն է, և որը նրանց փորձառությունների մասին է։ Այն խնդիրները, որոնք հետո ուզում էի լուծել վեպում, և հերոսների ճանապարհը, որը հետո պիտի ինչ-որ ֆանտաստիկ տարրեր ունենար, այլ կերպ հնարավոր չէր ներկայացնել։ Եվ այստեղ ծնվեց գաղափար՝ այդ պատումը հրաշավեպ դարձնելու, հարստացնելու այն ֆանտաստիկ ժանրի տարրերով, ինչը միջոց էր՝ լուծելու այն խնդիրները, որոնք դրված էին հերոսների առջև։

- Ո՞րն էր գրքի ֆենոմենը և անմահական ճանապարհը՝ ըստ Ձեզ։

- Երևի ինչ-որ առումով թարմություն էր գիրքը թե՛ ժանրային, թե՛ հրաշավեպ լինելու առումով, քանի որ մեր իրականության մեջ հրաշավեպերը շատ չեն։ Կարծում եմ՝ մենք սիրում ենք կարդալ հերոսական պատմություններ, առավել ևս, եթե դրանք կրթության, ակադեմիական միջավայրի, ուսուցիչների մասին են․ մարդը միշտ ուղեցույց է փնտրում իր կյանքում, ու եթե կա գիրք, որտեղ այդ ուղեցույցները շատ են, և կա նաև ընտրություն, երևի ավելի շատ են կարդում։ 

Չեմ կարող պատասխանել հարցին, թե որն է անմահական ճանապարհը, քանի որ գիրքը դեռևս չկարդացած մարդկանց համար անհետաքրքիր կդարձնեմ այն։ Բայց կարող եմ ասել՝ իմ անմահության ճանապարհը, որը ցույց է տրված գրքում, հենց ԵՊՀ-ում էլ սկսվել է․ դա ճանապարհն է դեպի լուսավորություն և դրա այն ընկալումը, որն ունի ամեն մարդ ինքն իր համար։

- Համլե՛տ, տարիներ անց համալսարանում եք արդեն որպես դասախոս։ Ինչպիսի՞ փորձառություն է դա Ձեզ համար, ո՞ր արժեքներն ու սկզբունքներն եք առանձնացնում Ձեր աշխատանքում։

- Արդեն երեք տարի է, ինչ դասավանդում եմ։ Ուսանողներիս հետ սովորում ենք ամեն ինչ անգլիալեզու մեդիայի, մեդիայի լեզվի, մեդիայի և հասարակության հարաբերությունների մասին։ Ինձ համար լսարան մտնելը գերագույն հաճույք է, քանի որ դա այն տարածքն է, որտեղ ես կարողանում եմ իրականության մեջ մարդկանց հետ կիսվել իմ փորձով և գիտելիքով։ Ես խիստ, պահանջկոտ, միևնույն ժամանակ նաև բարի դասախոս եմ։ Խիստ և պահանջկոտ, որովհետև ես կարևորում եմ ակադեմիական գործընթացները և կարծում եմ, որ կրթական գործընթացը մարդու կայացման գործում մեծ դերակատարում ունի, ուստի փորձում եմ այդ գործընթացը ամենայն պատասխանատվությամբ ապահովել։ Բարի, որովհետև ցանկացած դասախոսի առաջնային նպատակը լավ քաղաքացի և մտածող անհատ ձևավորելն է․ ես այդ առաքելությամբ եմ լսարան մտնում։ 

- Դուք խոսում եք կարևոր արժեքների՝ սիրո, հոգատարության, հավատարմության, հավատի, հույսի մասին նաև սոցիալական տարբեր հարթակներում։ Այդ արժեքներն ի՞նչ տեղ են զբաղեցնում Ձեր կյանքում։ 

- Սոցիալական մեդիայում դա անում եմ, քանի որ դա ամենապարզ և արագ ճանապարհն է ուղերձները հանրությանը լսելի դարձնելու համար։ Ես փորձում եմ խոսել հարցերի մասին, որոնք պարզ են, ճշմարիտ, որոնց շուրջ մենք հաճախ չենք մտածում։ Տեղեկատվական հոսքն այնքան շատ է, որ կարծում եմ՝ յուրաքանչյուր անհատ ունի լռության կամ մտածելու պահերի անհրաժեշտություն, որոնք ես փորձում եմ ապահովել։ Օրվա լրահոսը թերթելիս այն կանջատի հոսքը և կմիացնի միտքը, քանի որ երբ դադարում ենք մտածելուց, ենթարկվում ենք հոսքին․ իսկ դա ինձ համար ընդունելի ապրելակերպ չէ։ 

Մարդը միշտ սպառում է այն, ինչի կարիքն ունի․․․ 

- Եվ վերջին հարցը, Համլե՛տ։ Ո՞րն է Ձեր հաջողության բանալին։ 

- Կյանքն իր բոլոր ձևերի մեջ շատ սիրելը․․․ Եվ հավատալը․ եթե այն, ինչ ես անում եմ, իր մեջ ունի առաքելություն, որն ավելին է, քան պարզապես իմ ցանկությունները, դա, անշուշտ, կատարվելու է։ 

Սոնա Շահվերդյան
Տեսանյութ
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Yerevan-CHEP-2025». ԵՊՀ-ում մեկնարկած գիտաժողովի քննարկան առանցքում է բարձր էներգիաների ֆիզիկան

29.09.2025

Սկզբում ԵՊՀ ուսանող, հետո շրջանավարտ, դասախոս․ Համլետ Առաքելյանի մասնագիտական և ստեղծագործական ուղին

29.09.2025

Հանդիպում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիր ԵՊՀ ուսանողների հետ

26.09.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մանուկյանի անվան կրթաթոշակին դիմելու հնարավորություն ԵՊՀ գիտնականների համար

09.29.2025 - 01.15.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Վալենսիայի համալսարան, Իսպանիա

09.29.2025 - 10.19.2025

Մեկնարկել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը

09.26.2025 - 10.08.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am