Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին. ԵՊՀ ասպիրանտի ուղին դեպի գիտության աշխարհ
Նոյեմբեր 11, 2025 | 16:10
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ

Ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին. ԵՊՀ ասպիրանտի ուղին դեպի գիտության աշխարհ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի ասպիրանտ Մարինե Մկրտչյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հաղթողներից է: Նրա հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու մամուլի զարգացման ընթացքի օրինաչափությունները՝ կենտրոնանալով թվային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի և տեղեկության սպառման մշակույթի ազդեցության վրա։

-  Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ իմացաք, որ Ձեր հետազոտական նախագիծը հաղթող է ճանաչվել և արժանացել ֆինանսավորման։

- Հաղթանակի մասին իմացել եմ ֆակուլտետի դասախոս Տարոն Դանիելյանից, բայց նույն պահին ինքս էլ թերթում էի հաղթողների անվանացանկը։ Երբ գտա անունս, բարձրաձայն ասացի՝ չեմ հավատում, թեպետ իմ բոլոր հաջողությունների հիմքում հավատն է։ «Հավատը հուսացած բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է» (Եբր․ 11։1)։ Կարելի է ասել՝ հաղթողների շարքում հայտնվելն այս իմաստով սպասելի էր․ ես հավատում էի․․․․

- Ո՞րն է հենց 21-րդ դարասկզբի մամուլի փոխակերպումներն ուսումնասիրելու նպատակը։

- Ինձ հետաքրքրում է, թե ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։ Հատկապես 21-րդ դարասկզբին մամուլում տեղի են ունեցել (և այսօր էլ տեղի են ունենում) փոխակերպումներ, որոնք հիմնականում պայմանավորված են թվային տեխնոլոգիաների զարգացմամբ, սոցիալական մեդիայի աննախադեպ վերելքով, տեղեկատվության սպառման մշակույթում առկա փոփոխություններով և այլ գործոններով։ Թեև առկա է առցանց պարբերականների փոխակերպումներն ակնարկող գիտական հարուստ նյութ, այնուամենայնիվ, ամբողջության մեջ թեմայի վերաբերյալ համակողմանի վերլուծություններ առայժմ  չկան։

Շատ հաճախ մտածում էի՝ ի՞նչ կլինի, եթե ինքս փորձեմ ուսումնասիրել թեման։ Հետազոտության թեման՝ «Մամուլի փոխակերպումները 21-րդ դարասկզբին (հայկական և բրիտանական առցանց պարբերականների օրինակով)», ընտրել եմ գիտական ղեկավարիս՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի հետ: Նրա հետ էլ որոշեցինք հայկական և բրիտանական առցանց պարբերականների օրինակով ներկայացնել մամուլի զարգացման այդ փոխակերպումները, ուսումնասիրել դրանցում ի հայտ եկած օրինաչափությունները, ընդհանրություններն ու տարբերությունները, բացահայտել մամուլի գործառութային փոփոխությունները ազգային և գլոբալ զարգացումների համատեքստում։

- Ինչո՞ւ եք որպես համեմատության առարկա ընտրել հենց հայկական և բրիտանական առցանց պարբերականները։

- Բրիտանական մամուլը՝ իբրև աշխարհի առաջատար մեդիահամակարգերից մեկը, ունի երկարամյա ավանդույթների, մասնագիտական հմտությունների, նորարարական մոտեցումների հարուստ փորձ։ Դրանց ազդեցությունն ակնհայտ է միջազգային մեդիադաշտում, իսկ առցանց պարբերականները հաճախ են ուղղորդում գլոբալ զարգացման միտումները:  Հայ մամուլը լայն առումով անմասն չէ միջազգային մեդիայում տեղի ունեցող այդ գործընթացներից, սակայն այս համատեքստում հայկական առցանց  պարբերականների փոխակերպումները համակողմանիորեն չեն ուսումնասիրվել: Այս բացն առավելապես ընդգծվում է, երբ խոսքը վերաբերում է երկու երկրների մեդիադաշտերի համադրական վերլուծությանը: Ուստի այս քննությունը հնարավորություն կտա մշակելու թվային դարաշրջանում մամուլի փոխակերպումների տեսական մոդել, ինչպես նաև կատարված ուսումնասիրությամբ բացահայտել բրիտանական և հայկական առցանց մեդիայի զարգացման առանձնահատկությունները, ձևավորել փոքր շուկաներում թվային մամուլի կայուն զարգացման համար գործնական առաջարկներ: 

- Ի՞նչ նշանակություն ունի այս թեման հայ լրագրության զարգացման համար։ Ձեր հետազոտության արդյունքները ինչպե՞ս կարող են օգտակար լինել հայաստանյան մեդիաոլորտի մասնագետների համար։

- Ըստ էության՝ հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել մի քանի ուղղություններով։ Նախ՝ դրանք կլրացնեն և կհարստացնեն մեդիափոխակերպումների ժամանակակից պրակտիկաներին առնչվող գիտական գրականության դաշտը։ Երկրորդ՝ առաջարկելով հարուստ էմպիրիկ նյութ՝ կարող են ձևավորել համագործակցության հարթակ տարբեր ոլորտների մասնագետների համար՝ կատարելու թվային միջավայրում մեդիափոխակերպումների բազմաչափ ուսումնասիրություններ: Ավելի լայն իմաստով՝ նախատեսվում է նաև համագործակցել  թեմայով հետաքրքրվող միջազգային հետազոտական խմբ(եր)ի հետ, ինչը կխթանի հայ մեդիաուսումնասիրողների ներգրավումը միջազգային գիտական համայնքում: 

Իսկ գործնականում այս արդյունքները կարող են օգնել մեդիաքաղաքականություն մշակողներին և պարբերականների խմբագրություններին՝ ավելի լավ որոշումներ կայացնել նոր ռազմավարություններ մշակելիս և ծրագրային քաղաքականություն իրականացնելիս։ 

- Ո՞րն է, ըստ Ձեզ, ամենաուշագրավ միտումը համաշխարհային մամուլի փոխակերպման գործընթացում։

- Երբ խոսում ենք համաշխարհային մամուլի մասին, պետք է նկատի ունենանք այն մեդիադաշտը, որը չի սահմանափակվում մեկ երկրով կամ տարածաշրջանով։ Այդ պատճառով համաշխարհային մամուլի փոխակերպումները միակողմանի չեն և միայն մեկ գործոնով պայմանավորված չեն․ թվային տեխնոլոգիաները, սոցիալական մեդիան, ընթերցողի պահանջները, տեղական ու մի շարք այլ գործընթացներ միասին են ձևավորում այն փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում։ Ուստի դժվար է առանձնացնել «ամենաուշագրավ» միտումը․ այն գործընթացների խտացում է, բազմաշերտ համակարգ, որտեղ ամեն մի տարր (գործընթաց) թողնում է իր ազդեցությունն ընդհանուր փոխակերպման վրա։

- Ի՞նչ մեթոդներով եք կատարում հետազոտությունը․ բովանդակային վերլուծությո՞ւն, համեմատական մեթոդնե՞ր, թե՞ երկուսի համադրություն։

- Բազմակողմանի վերլուծություն և ստացված արդյունքների հավաստիություն ապահովելու նպատակով հետազոտությունը կատարելու ենք մի քանի մեթոդների համադրությամբ։ Կիրառվելու են համակարգային վերլուծության, պատմական և համեմատական մեթոդներ՝ առցանց պարբերականների կառուցվածքը, զարգացման փուլերը և բրիտանական ու հայկական մեդիադաշտերի առանձնահատկությունները ուսումնասիրելու համար։ Էմպիրիկ մասում կատարելու ենք բովանդակության քանակական և որակական վերլուծություն, դիսկուրս վերլուծություն և փորձագիտական հարցազրույցներ։

Ընդհանուր առմամբ, այս բոլոր մեթոդները միասին հնարավորություն կտան ներկայացնելու ամբողջական պատկեր՝ ինչպես են զարգանում բրիտանական և հայկական առցանց պարբերականները, ինչ փոխակերպումներ են տեղի ունենում և ինչ կարևոր օրինաչափություններ կարելի է նկատել։

- Որքա՞ն ժամանակ է նախատեսված հետազոտության համար, և ի՞նչ փուլում է այն այժմ։

- Հետազոտության համար նախատեսված է երեք տարի։ Այն կատարելու ենք փուլային, համակարգված մոտեցմամբ։ Այժմ կազմվում է հետազոտության  տեսամեթոդաբանական հիմքը, ընտրվում են թիրախային պարբերականները։ Հաջորդիվ կատարելու ենք ընտրված բրիտանական և հայկական առցանց պարբերականների բովանդակության վերլուծություն և կառուցվածքային-գործառութային առանձնահատկությունների ուսումնասիրում։ Վերջնական փուլում կատարելու ենք համեմատական և համադրական վերլուծություն, որի արդյունքում արդեն պարզ կդառնա երկու երկրների առցանց մամուլի փոխակերպումների ընդհանուր պատկերը։ 

- Ինչպե՞ս եք գնահատում այսօրինակ մրցույթների դերը երիտասարդ հետազոտողների խրախուսման գործում։

- Գիտե՞ք, հարցի շուրջ մտածելիս հասկացա, որ իրականում այս մրցույթը միայն շահառուներին չի խրախուսում։ Երբ դեռ երրորդ կուրսի ուսանող էի, որպես համալսարանի անցուդարձը լուսաբանող լրագրող հաճախ հարազրույցներ էի անցկացնում այս մրցույթի նախորդ տարիների հաղթողների հետ։ Չեմ բացառում, որ նաև նրանց հետ զրույցներն ինձ մոտ հետաքրքրություն առաջացրին գիտության հանդեպ։ Պատկերացրեք մարդկանց, որոնք Ձեզանից մեծ են ընդամենը մի քանի տարով, բայց կատարում են հետազոտություններ, հեղինակավոր ամսագրերում տպագրում հոդվածներ ու փայլող աչքերով պատմում այդ ամենի մասին։ Նրանց օրինակը տեսնելով՝ հաճախ ինքս ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ չլինել նրանցից մեկը․․․․ (ժպտում է- հեղ․)։

Արդեն որպես մրցույթի հաղթող կարող եմ ասել, որ նման ծրագրերն իսկապես խրախուսում են երիտասարդ հետազոտողներին՝ հավաստիացնելով, որ ներդրված ջանքերն ու հետազոտական գաղափարները կարևոր են։ Դրանց կյանքի կոչման ճանապարհին ֆինանսավորումը հաճելիորեն պարտավորեցնում է աշխատել հստակ ժամկետներում, կենտրոնանալ ուսումնասիրության վրա և գրանցել շոշափելի արդյունքներ։

Մերի Սողոյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին. ԵՊՀ ասպիրանտի ուղին դեպի գիտության աշխարհ

11.11.2025

Ինքնավար ԱԹՍ՝ փակ տարածքում 3D քարտեզագրում կատարելու համար. Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների նոր նախաձեռնությունը

11.11.2025

Գիտության ուժը՝ հանուն խաղաղության և զարգացման

10.11.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Փարիզ սիտե համալսարան, Ֆրանսիա

11.10.2025 - 12.01.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Փարիզ սիտե համալսարան, Ֆրանսիա

11.10.2025 - 12.01.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն․ Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարան

11.06.2025 - 11.17.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am