Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ում բացվեց «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոնը
Դեկտեմբեր 19, 2025 | 16:25
Գործընկերներ
Ենթակառուցվածքներ
Միջոցառումներ

ԵՊՀ-ում բացվեց «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոնը

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության համատեղ ջանքերով կազմակերպվեց «GeoLab. ապագայի միջավայր» խորագրով միջոցառումը՝ նվիրված համալսարանի ու ընկերության համագործակցության միամյակին: Արտադրական ընկերության հետ արդյունավետ գործակցության արդյունքում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մեկ հարկաբաժին ամբողջությամբ վերանորոգվել է, համալրվել նոր տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներով և լսարաններով:

«GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոնում ուսանողները կմասնակցեն տեսական, լաբորատոր և գործնական դասընթացների: Նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում ուսանողները հնարավորություն կունենան կատարելու տարաբնույթ հետազոտություններ։ Օրինակ՝

Երկրաֆիզիկական լաբորատորիան հագեցած է ժամանակակից թվային սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա երկրաֆիզիկական մեթոդներով կատարելու ուսումնական, գիտահետազոտական և կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ, գործնական և լաբորատոր պարապմունքներ: Ուսանողները ձեռք կբերեն կիրառական հմտություններ, որոնք անհրաժեշտ են դաշտային և լաբորատոր պայմաններում կատարվող երկրաբանական հետազոտությունների ժամանակ:

Միներալոգիայի և պետրոգրաֆիայի լաբորատորիան հագեցած է միներալների, հանքանյութերի և լեռնային ապարների հետազոտման համար նախատեսված մինչև 600 անգամ խոշորացնող հնարավորություններ ունեցող պոլյարիզացիոն մանրադիտակներով, սարք-սարքավորումներով և նյութական բազայով: Լաբորատորիայում կկազմակերպվեն «Միներալոգիա», «Պետրոգրաֆիա» և «Միներագրաֆիա» առարկաների դասախոսություններ, կկատարվեն լաբորատոր և գործնական աշխատանքներ, որոնց ժամանակ ուսանողները կշարունակեն նորագույն սարքավորումների կիրառմամբ հմտանալ միներալների և լեռնային ապարների համակողմանի ուսումնասիրություններ կատարելու գործում:

Երկրաբանական մոդելավորման լաբորատորիայում ուսանողները հնարավորություն կունենան կատարելու մի շարք ուսումնասիրություններ, այդ թվում՝ հորատանցքային տվյալների վերլուծություն, երկրաբանական մարմինների և կառուցվածքային տարրերի մոդելավորում, երկրավիճակագրական վերլուծություններ: Լաբորատորիան կօգտագործվի երկրաբանական տարատեսակ հետազոտությունների համար, ինչպես նաև այնտեղ կկազմակերպվեն վերապատրաստումներ համալսարանի գործընկերների համար:

Ուսումնական գործընթացներին զուգահեռ՝ լաբորատորիաներում կկատարվեն նաև գիտահետազոտական աշխատանքներ:

«GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոնում բացի լաբորատորիաներից, լսարաններից ու կոնֆերանս սրահներից՝ կգործի նաև Պատանի երկրաբանի դպրոց: Վերաբացված դպրոցում աշակերտները, տեսական գիտելիքին զուգահեռ, կփորձեն իրենց ուժերը հետազոտական աշխատանքներում, կսովորեն օգտագործել երկրաբանական գործիքներ, կուսումնասիրեն քարերի և հանքանյութերի կառուցվածքը, կծանոթանան երկրաբանական քարտեզների ընթերցման և կազմման սկզբունքներին: 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ միամյա համագործակցությունը, ընդգծեց, որ «GeoLab. ապագայի միջավայր» կրթական նախաձեռնությունը համալսարանի կրթական գործընթացի վերափոխման բաղադրիչներից է։

«Մեր գործընկերոջ հետ համագործակցությամբ գրանցում ենք ևս մեկ հաջողված արդյունք: Կապանի լեռնահարստացման կոմբինատի աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվեց ֆակուլտետի մեկ ամբողջ հարկաբաժին՝ համալրվելով անհրաժեշտ նորագույն տեխնոլոգիաներով և լսարաններով։ Այս ամենը զուտ միջավայրային փոփոխություն չէ․ այն կրթական գործընթացի վերափոխման մեր տեսլականի բաղադրիչներից է: Ուսանողները հնարավորություն կունենան նոր պայմաններում նոր որակի, նոր մակարդակի կրթություն ստանալու: Այս միջավայրը հնարավորություն կտա նաև արդեն նոր պայմաններում վերապատրաստումներ կազմակերպելու պետական ու մասնավոր մարմինների մեր գործընկերների համար»,- ասաց նա:

ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ վերջին տարիներին պետական մարմինների, մասնավոր ընկերությունների հետ հետևողական աշխատանքի արդյունքում Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի վերելքն էապես նկատելի է նաև դիմորդների թվի աճից: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ դիմորդների թիվը մեծ է եղել թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական կրթական ծրագրերում։ 

«Վստահաբար կարելի է ասել, որ ֆակուլտետի շրջանավարտներն ապագայում կհամալրեն պետական և մասնավոր ընկերությունների շարքերը՝ նպաստելով երկրի բարգավաճմանն իրենց նոր գիտելիքներով ու արդեն նոր մեթոդաբանությամբ»,- մատնանշեց նա:

Հովհաննես Հովհաննիսյանը հատկապես կարևորեց հանքարդյունաբերողների հետ համագործակցությունը գործնական (պրակտիկ) տեսնակյունից՝ նշելով, որ համալսարանի ուսանողները հնարավորություն ունեն ուսումնական պրակտիկա անցնելու հանքարդյունաբերական ընկերություններում, որոնց մեծ մասը, մասնավորապես՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, գիտելիքներ տալուն զուգահեռ, ամբողջությամբ հոգում է ուսանողների ծախսերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց կրթական հաստատության, պետության ու պատասխանատու բիզնեսի համագործակցության կարևորությունը։

«Շրջակա միջավայրի նախարարության համար Երևանի պետական համալսարանի հետ գործակցությունը ռազմավարական նշանակություն ունի։ Բնապահպանական քաղաքականությունն այսօր չի կարող արդյունավետ լինել՝ առանց գիտական հենքի, նորարարական մոտեցումների և մասնագիտական ուժեղ դպրոցի։ Հետևաբար, մեզ համար սկզբունքային է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք կրթությունը դարձնում են առավել կիրառական, իսկ գիտությունը՝ առավել օգտակար պետական կառավարման և հանրային անվտանգության համար»,- ասաց նախարարն ու հիշեց ամիսներ առաջ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի և ֆակուլտետի համագործակցության շրջանակում բացված Ջրաօդերևութաբանության լաբորատորիան։

Անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին՝ Համբարձում Մաթևոսյանն ասաց. «Այս ոլորտը մի կողմից տնտեսության կարևոր հենասյուն է, մյուս կողմից՝ բնապահպանական ռիսկերի կառավարման բարձր պահանջ ունեցող ոլորտ։ Այստեղ հաջողությունը չափվում է ոչ միայն արտադրական ցուցանիշներով, այլև ազդեցությունների գնահատման որակով, կանխարգելման ու պատասխանատվության մեխանիզմներով։ Եվ հենց այստեղ է, որ համալսարան–արդյունաբերություն համագործակցությունը դառնում է իրական առաջընթացի շարժիչ ուժ»:

Նախարարի խոսքով՝ երբ մասնավոր ընկերությունը բացում է իր գործնական օրակարգը գիտական համայնքի համար՝ հնարավորություն տալով, որ ուսումն ու հետազոտությունը մոտ լինեն իրական խնդիրներին, ստացվում է կողմերի համար շահավետ վերջնարդյունք։

«Համալսարանը կրթում է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մտածող մասնագետի, իսկ ընկերությունը ստանում է ուժեղ գիտական հենարան՝ ավելի ճշգրիտ չափումների, հիմնավորված գնահատումների և բնապահպանական արդյունավետ կառավարման համար։ Արդյունքում բարձրանում է կրթության որակը, ուժեղանում է պետական քաղաքականության գիտական հիմքը և խթանվում է բիզնեսի պատասխանատու վարքագիծը մեկ նպատակի շուրջ՝ կայուն զարգացում և անվտանգ միջավայր»,- ընդգծեց նա։

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանն էլ շեշտեց, որ  «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոնի նպատակն այն է, որ բարձրորակ գիտահենք կրթությունը և արտադրական փորձը զարգանան համընթաց։

«Սա ապացույցն է այն բանի, որ համատեղ և նպատակային աշխատանքի միջոցով հնարավոր է հասնել կայուն և երկարաժամկետ արդյունքների: Կապանի լեռնահարստացման կոմբինատը մշտապես կարևորում է գործակցությունը բուհերի հետ և իրականացնում է ծրագրեր, որոնք նպաստում են ապագա մասնագետների գործնական պատրաստվածությանը և մասնագիտական աճին: Կապանի լեռնահարստացման կոմբինատի ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համագործակցությունն արդեն ձևավորվել է որպես վստահելի և փոխշահավետ գործընկերություն՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը, տեսության և պրակտիկայի համադրմանը, ինչպես նաև ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը»,- ընդգծեց նա:

Սասուն Ավետիսյանն առանձնակի կարևորեց համալսարանի և արտադրության համագործակցությունը մեր օրերում, երբ երիտասարդ մասնագետների գիտելիքը, պատասխանատվությունը և մասնագիտական մտածողությունը վճռորոշ նշանակություն ունեն երկրի հանքարդյունաբերական և երկրաբանական ոլորտների կայուն զարգացման համար։

«ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը երկար տարիներ ոլորտի առաջատար մասնագետների պատրաստման կարևոր կենտրոնն է, և մենք բարձր ենք գնահատում ֆակուլտետի շարունակական ձգտումը կրթական որակի բարձրացման և ժամանակակից մոտեցումների զարգացման ուղղությամբ: «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոնի ստեղծումը կարևոր ձեռքբերում է թե՛ համալսարանի, թե՛ մեր համատեղ ծրագրերի համար, քանի որ այն ձևավորում է ժամանակակից պայմաններ, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, հետազոտական գործունեության խթանմանը, ոլորտի իրական խնդիրների հետ կապի ամրապնդմանը»,- ասաց Սասուն Ավետիսյանն ու նշեց, որ ընկերության բազմաթիվ աշխատակիցներ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներ են, ինչը այս համագործակցության արդյունավետության լավագույն վկայությունն է:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն առանձնահատուկ կարևորեց Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ ձևավորված գործընկերության դերն ու նշանակությունը՝ ընդգծելով, որ «GeoLab»-ը պարզապես տարածք կամ վերանորոգված ենթակառուցվածք չէ, այլ գործընկերոջ հետ համագործակցության, համատեղ ջանքերի, զարգացման միասնական տեսլականի և ապագայի հանդեպ պատասխանատվության իմաստավորված արտահայտում:

«Համատեղ աշխատանքի, փոխադարձ վստահության և պատասխանատվության շնորհիվ հնարավոր եղավ իրականություն դարձնել այս նախաձեռնությունը, որը ոչ միայն ապահովում է մրցակցային առավելություն, այլև հաստատում է ֆակուլտետի ռազմավարական կապը ոլորտի իրական պահանջների և տեխնոլոգիական զարգացման միտումների հետ»,- շեշտեց Սարգիս Քելյանը։

Ընդգծելով, որ 21-րդ դարում կրթությունը չի կարող սահմանափակվել միայն լսարանային գործընթացով, նա շեշտեց․ «Իրական կրթությունը «ծնվում է» այնտեղ, որտեղ տեսությունն ու պրակտիկան միահյուսվում են, և ուսանողը հնարավորություն է ստանում կիրառելու իր տեսական գիտելիքները իրական խնդիրները լուծելու ընթացքում»։

Դեկանի խոսքով՝ «GeoLab»-ը հնարավորություն է ընձեռում նոր մակարդակի բարձրացնելու կրթական, հետազոտական և կիրառական կարողությունները, ընդլայնելու կրթական ծրագրերի կիրառական բաղադրիչը, ապահովելու ժամանակակից լաբորատոր և տեխնիկական պայմաններ և ձևավորելու միջավայր, որտեղ ուսանողները կկատարեն հետազոտական ու նախագծային աշխատանքներ:

Սարգիս Քելյանը, կարևորելով «GeoLab»-ի նշանակությունը հատկապես ուսանողների համար և ընդգծելով, որ նախաձեռնության կենտրոնում հենց նրանք են, ասաց. «Մենք համոզված ենք, որ կրթության որակը պետք է համընթաց «քայլի» ժամանակի փոփոխվող պահանջներին, ուստի մեր նպատակն է, որ ուսանողները ոչ միայն ստանան տեսական պատրաստվածություն, այլև հնարավորություն ունենան առնչվելու իրական խնդիրներին, հասկանալու ոլորտի մարտահրավերները ներսից, շփվելու փորձառու մասնագետների հետ և ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք նրանց կդարձնեն մրցունակ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում»:

Միջոցառումը հագեցած էր նաև երաժշտական-մշակութային դադարներով, որոնք ապահովեցին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները: Հյուրերին հնարավորություն տրվեց դիտելու նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացվեց այն մարդկանց մտքի ուժը, որոնք տարիների ընթացքում ձևավորել են Հայաստանի արդյունաբերական պատմությունը, ինչպես նաև ներկայացվեց մարդկային աշխատանքը, պատասխանատվությունը, մասնագիտական մեծ պարտքի գիտակցումը։ Անդրադարձ կատարվեց այն մարդկանց, որոնք ամեն օր իրենց ներդրումն են ունենում երկրի զարգացման և տնտեսության հզորացման գործում: Ներկայացվեց մի կոմբինատի պատմություն, որտեղ առաջատար պաշտոններում մեծավ մասամբ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտներն են: 

Միջոցառման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ոսկե մեդալ շնորհեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանին: 

Նշենք, որ շնորհակալագրեր շնորհվեցին «Լիճվազ» ՓԲԸ և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ աշխատակիցներին, որոնք ավարտել կամ սովորում են ԵՊՀ «Երկրաբանություն» կրթական ծրագրում, ինչպես նաև «Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ աշխատակիցներին:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ-ում բացվեց «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոնը

    19.12.2025

    ԵՊՀ գիտական խմբի ուշադրության առանցքում են Հայաստանում մարդկային կապիտալի կառավարման խնդիրները

    19.12.2025

    Գաղափարի առևտրայնացում. ԵՊՀ-ում ամփոփվեցին «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի արդյունքները

    18.12.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Միջազգային կրթական ծրագրի դիմելու հնարավորություն երիտասարդների համար (խաղաղության և առաջնորդության ուղղությամբ)

    12.19.2025 - 01.10.2026

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Տարտուի համալսարան, Էստոնիա

    12.18.2025 - 12.25.2025

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի (Գերմանիա) միջև

    12.18.2025 - 12.29.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am