Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կենսահումուսից մինչև կայուն բիզնես․ ԵՊՀ դոցենտը՝ «Mini MBA»-ի հաղթողներից
Հունվար 30, 2026 | 14:08
Հասարակություն
Հետազոտություն

Կենսահումուսից մինչև կայուն բիզնես․ ԵՊՀ դոցենտը՝ «Mini MBA»-ի հաղթողներից

ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի հաղթողների շարքում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի դոցենտ Նարեկ Հարությունյանը։ Նրա համար ծրագրին մասնակցելու հիմնական մոտիվացիան սեփական գաղափարը բիզնես նախագծի վերածելու, դրա հանրայնացման և գործնական կիրառելիության ապահովման ձգտումն էր՝ անկախ այն հանգամանքից, որ իր մասնագիտական գործունեության հիմնական ոլորտը աշխարհագրությունն է։

««Mini MBA» ծրագիրն ընդգրկում էր մի շարք հիմնարար թեմաներ և գործնական հմտություններ, որոնք շատ օգտակար եղան ինձ համար»,- նշում է ԵՊՀ դոցենտը։

Հինգշաբաթյա ծրագիրը Նարեկ Հարությունյանին հնարավորություն է տվել ձեռք բերելու մարքեթինգի, ռազմավարական պլանավորման, ֆինանսների և ձեռնարկատիրական կառավարման գործնական հմտություններ, ինչպես նաև զարգացնել առաջնորդության, թիմային աշխատանքի և գաղափարների ներկայացման կարողությունները։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր դեր է ունեցել շուկայի գնահատման, արժեքային առաջարկի ձևակերպման և տվյալահենք մոտեցումների կիրառման տեսանկյունից։

Նա ընդգծում է, որ ստացած գիտելիքներն ու նոր գործիքները նախատեսում է կիրառել ինչպես իր մասնագիտական և գիտահետազոտական գործունեության մեջ՝ նախագծերի պլանավորման, տվյալների վերլուծության և արդյունքների ներկայացման փուլերում, այնպես էլ հնարավոր բիզնես նախաձեռնությունների մշակման և իրականացման ընթացքում։

««Mini MBA» ծրագիրը կրթական կամ վերապատրաստման այլ նախաձեռնություններից առանձնանում է իր գործնական ուղղվածությամբ և բարձր որակավորում ունեցող մենթորական կազմով»:

Նարեկ Հարությունյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում դասընթացներն անցկացվում էին իրենց ոլորտներում ճանաչված և փորձառու մասնագետների կողմից, որոնք ոչ միայն ներկայացնում էին տեսական հիմքերը, այլև պատրաստակամորեն կիսվում էին սեփական փորձով՝ մասնակիցներին զինելով բիզնես մտածողությամբ, գործառնական հմտություններով և կիրառելի գործիքակազմով։


ԵՊՀ դոցենտի ծրագիրը, ստացած արդյունքները և դրանց գործնական կիրառելիությունը


Նարեկ Հարությունյանը «Mini MBA» ծրագրին մասնակցել է արդեն գործող բիզնես նախաձեռնությամբ։ «Կենսահումուս՝ ցածր ածխածնային գյուղատնտեսություն» նախագիծը մինչ ծրագրին միանալը ունեցել է գործնական հիմք և արտադրանք, իսկ հինգշաբաթյա ուսուցման ընթացքում այն համակարգվել է, հստակեցվել են բիզնես մոդելը, շուկայի ուսումնասիրումն ու զարգացման ռազմավարությունը՝ վերածվելով առավել կայուն և մասշտաբավորման պատրաստ նախաձեռնության։

- Պարո՛ն Հարությունյան, ծրագրի ընթացքում աշխատել եք «Կենսահումուս՝ ցածր ածխածնային գյուղատնտեսություն» խորագրով նախագծի շուրջ, որի նպատակը շրջանաձև տնտեսության սկզբունքների հիման վրա գյուղատնտեսական օրգանական թափոնների արդյունավետ վերամշակման համակարգի ձևավորումն է։  Կպատմե՞ք ակնկալվող արդյունքների և կիրառության մասին։

- Ծրագրի շրջանակում նախատեսվում էր կենսահումուսի արտադրություն, որը միաժամանակ ուղղված էր հողի բերրիության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրության կայունության ապահովմանը և ածխածնային արտանետումների նվազեցմանը։ Ծրագրի ակնկալվող արդյունքներն ընդգրկում են տնտեսական արդյունավետության աճը՝ օրգանական թափոնների վերամշակման և արժեքավոր արտադրանքի ստացման միջոցով, սոցիալական դրական ազդեցությունը՝ նոր զբաղվածության հնարավորությունների ստեղծման և գյուղական համայնքների զարգացման հաշվին, ինչպես նաև էկոլոգիական օգուտները՝ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ապահովման տեսանկյունից։

- Իսկ ինչպե՞ս է կենսահումուսի արտադրության առաջարկվող տեխնոլոգիան լուծում էկոլոգիական խնդիրներ և միաժամանակ ստեղծում տնտեսական արժեք՝ որպես բիզնես մոդել։

- Կենսահումուսի արտադրության առաջարկվող տեխնոլոգիան միաժամանակ ուղղված է էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը և տնտեսական արժեքի ստեղծմանը՝ ձևավորելով կենսունակ ու կայուն բիզնես մոդել։ Արտադրության հիմքում դրված է գյուղատնտեսական օրգանական թափոնների, մասնավորապես գոմաղբի, ծղոտի և խաշամի արդյունավետ հավաքման և վերամշակման գործընթացը, ինչը ներկայում շրջակա միջավայրի աղտոտման և ջերմոցային գազերի արտանետումների կարևոր աղբյուր է։ Գոմաղբի չկառավարվող քայքայման արդյունքում մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ կենսագազ, այդ թվում՝ մեթան, որը համարվում է բարձր ջերմոցային ազդեցություն ունեցող գազ։ Գոմաղբի հավաքման և կենտրոնացման միջոցով հնարավոր է կազմակերպել կենսագազի կորզում և դրա օգտագործումը տնտեսության էներգետիկ կարիքների համար, ինչը նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների էական նվազեցմանը և էներգետիկ արդյունավետության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ, ծղոտի և խաշամի այրումը, որը լայնորեն կիրառվում է հացահատիկի արտերի և այգիների մաքրման նպատակով, հանգեցնում է ածխածնի և ջերմոցային այլ գազերի մեծածավալ արտանետումների։ Ծրագրի շրջանակում նշված մնացորդները հավաքվում և գոմաղբի հետ համատեղ վերամշակվում են՝ վերածվելով կենսահումուսի, ինչի արդյունքում նվազեցվում են բաց այրման պրակտիկան և դրա էկոլոգիական վնասները։ Բացի դրանից՝ պատրաստի կենսահումուսի տարայավորման համար նախատեսվում է գյուղատնտեսության մեջ նախկինում օգտագործված պոլիպրոպիլենային պարկերի և հակավորման թելերի վերօգտագործում, ինչը նպաստում է թափոնների կրճատմանը, նյութական ռեսուրսների խնայողությանը և դրանց կյանքի երկարաձգմանը։

Այսպիսով, առաջարկվող տեխնոլոգիան ապահովում է շրջակա միջավայրի պահպանությանը միտված լուծումների և շուկայական պահանջարկ ունեցող բարձրարժեք օրգանական արտադրանքի ստեղծման համադրություն՝ ձևավորելով տնտեսական առումով շահավետ, էկոլոգիապես պատասխանատու և երկարաժամկետ կայուն բիզնես մոդել։

- Հետաքրքիր է՝ ո՞ր լսարանին է ուղղված Ձեր բիզնես գաղափարը (ֆերմերներ, գյուղատնտեսական տնտեսություններ, օրգանական արտադրողներ), և ինչո՞վ է այս կենսահումուսը մրցակցային առավելություն ունենալու շուկայում։

- Մեր արտադրած կենսահումուսի թիրախային շուկան ընդգրկում է գյուղացիական և ֆերմերային, ջերմոցային, այգեգործական տնտեսություններն ու տնկարանները, ինչպես նաև կանաչապատմամբ զբաղվող մասնավոր և համայնքային կազմակերպությունները։ Բացի դրանից՝ արտադրանքը նախատեսված է գեղազարդ և սենյակային բույսեր աճեցնող անհատների, ինչպես նաև պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար՝ որպես բարձրարժեք օրգանական հումք կամ վերջնական արտադրանք։ Մրցակցային առավելության տեսանկյունից մեր կենսահումուսն առանձնանում է մի քանի առանցքային գործոններով։ Նախ՝ այն արտադրվում է տեղական, վերամշակված օրգանական հումքի հիման վրա՝ շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառմամբ, ինչն ապահովում է արտադրության ցածր ինքնարժեք և էկոլոգիական պատասխանատվություն։ Արտադրանքը նպաստում է հողի բերրիության երկարաժամկետ բարձրացմանը, բարելավում է հողի կառուցվածքն ու կենսաբանական ակտիվությունը՝ միաժամանակ նվազեցնելով քիմիական պարարտանյութերի կիրառման անհրաժեշտությունը։ Բացի դրանից՝ կենսահումուսի արտադրության և փաթեթավորման գործընթացում կիրառվող կայուն լուծումները, ինչպես նաև արտադրանքի որակը և կիրառական արդյունավետությունը, հնարավորություն են տալիս վստահություն ձևավորելու շուկայում և ապահովելու մրցունակ դիրքավորում ինչպես ավանդական, այնպես էլ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող սպառողների շրջանում։

- Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք նախատեսում կազմակերպել հումքի հավաքումը, արտադրությունը և պատրաստի արտադրանքի իրացումը՝ որպես գործող բիզնես շղթա։

- Հումքի հավաքման փուլում համագործակցելու ենք գյուղացիական և ֆերմերային, ինչպես նաև ջերմոցային և այգեգործական տնտեսությունների հետ՝ գոմաղբի, ծղոտի և խաշամի կանոնավոր հավաքման և կենտրոնացման նպատակով։ Այդ համագործակցությունը ձևավորվում է պայմանագրային հիմունքներով՝ ապահովելով հումքի կայուն մատակարարում և որակական վերահսկողություն։ Արտադրական փուլում հավաքագրված օրգանական հումքը մշակվում է համապատասխան տեխնոլոգիական գործընթացների միջոցով՝ ապահովելով կենսահումուսի ստանդարտացված և որակյալ արտադրություն։ Միաժամանակ կիրառվում են շրջակա միջավայրի պահպանության և ռեսուրսների արդյունավետ օգտագործման սկզբունքներ, այդ թվում՝ կենսագազի կորզում և արտադրական գործընթացներում դրա կիրառման հնարավորություններ։ Իրացման համար օգտագործվում են ինչպես ուղղակի վաճառքի մեխանիզմներ, այնպես էլ գործընկերային համագործակցություններ պարարտանյութերի արտադրությամբ և բաշխմամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Այսպիսով, բիզնես շղթան արդեն կազմակերպվում է որպես ամբողջական և կայուն համակարգ, որը ապահովում է արտադրության շարունակականություն, շուկայի պահանջարկին համապատասխան առաջարկ և տնտեսական արդյունավետություն երկարաժամկետ հեռանկարում։

- Արդյոք կա՞ն հնարավորություններ ծրագրի մասշտաբավորման, ներդրումների ներգրավման և արտահանման տեսանկյունից, հատկապես ցածր ածխածնային գյուղատնտեսության համատեքստում։

- Ծրագրի մասշտաբավորման հնարավորությունները լայն են և բազմազան։ Առաջին հերթին՝ կենսահումուսի արտադրության համակարգը կարող է ընդլայնվել մի շարք գյուղատնտեսական շրջաններում՝ համագործակցելով տեղական ֆերմերային, ջերմոցային և այգեգործական տնտեսությունների հետ։ Մասշտաբավորման ընթացքում հնարավոր կլինի զարգացնել ավելի խոշոր արտադրական հանգույցներ, կենտրոնացնել հումքը և բարելավել արտադրության արդյունավետությունը՝ միաժամանակ պահպանելով ցածր ածխածնային գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքները։ Ներդրումների ներգրավման տեսանկյունից նախագծի էկոլոգիական ու սոցիալական ուղղվածությունը, ինչպես նաև աճող օրգանական արտադրանքի պահանջարկը ապահովում են շահագրգռվածություն ինչպես պետական և տեղական աջակցության ծրագրերի, այնպես էլ մասնավոր ներդրողների կողմից։ Հատկապես միջգերատեսչական աջակցության, «կանաչ» ներդրումային ֆոնդերի և սոցիալական ձեռներեցության մեխանիզմների օգտագործումը կարող է նպաստել երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովմանը։ Արտահանման տեսանկյունից կենսահումուսի շուկայական արժեքը կբարձրանա օրգանական և էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի միջազգային պահանջարկի շնորհիվ։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ձևավորելու արտահանման համար մրցունակ արտադրանք, որը կհամապատասխանի միջազգային էկոլոգիական չափանիշներին և կբարձրացնի տեղական արտադրության համաշխարհային ճանաչելիությունը։ Ընդհանուր առմամբ, ծրագրի մասշտաբավորումն ու ներդրումների ներգրավումը, ինչպես նաև արտահանման հնարավորությունները հնարավորություն են ստեղծում ոչ միայն տնտեսական արդյունավետ բիզնես մոդելի ձևավորման համար, այլև երկարաժամկետ շրջակա միջավայրի պահպանության և ցածր ածխածնային գյուղատնտեսության զարգացման աջակցման համար։

- Ինչպե՞ս օգնեց «Mini MBA»-ը Ձեր ծրագրի գաղափարը հստակ ձևակերպելու և գործնական կիրառության պատրաստվելու գործում։

- «Mini MBA» ծրագիրն ինձ օգնեց գաղափարս հստակ ձևակերպել՝ տրամադրելով համակարգված գիտելիքներ և գործնականում կիրառելի գործիքներ բիզնեսի հիմունքների, ռազմավարական պլանավորման, մարքեթինգի և ֆինանսների ոլորտներում։ Ծրագրի ընթացքում ձեռք բերած հմտությունները՝ թիմային աշխատանքի կազմակերպում, գաղափարների ներկայացման և արդյունավետ հաղորդակցության մեթոդները, հնարավոր դարձրին գաղափարի մանրակրկիտ վերլուծումը, նպատակային շուկայի հստակ սահմանումը և իրագործելի բիզնես մոդելի ձևավորումը։ Միաժամանակ, ձեռք բերված գործնական փորձը և մենթորների խորհրդատվությունը նպաստեցին ծրագրի կիրառելիության գնահատմանը և այնպիսի լուծումների մշակմանը, որոնք ապահովում են արտադրանքի իրացման հնարավորությունը շուկայում, ինչպես նաև ծրագրի էկոլոգիական, տնտեսական և սոցիալական ազդեցության արդյունավետությունը։

- Ի՞նչ քայլեր եք նախատեսում ծրագրի արդյունքները հետազոտական դաշտ տեղափոխելու և կիրառելու ուղղությամբ։ 

- Ծրագրի արդյունքները նախատեսում եմ տեղափոխել հետազոտական դաշտ՝ օգտագործելով արդեն ստացված կենսահումուսը, որը վերամշակված է կալիֆոռնիական որդերով և հատուկ միկրոօրգանիզմներով։ Այս փորձնական արտադրանքը հնարավորություն կտա կատարելու հողաբանական և էկոլոգիական հետազոտություններ՝ գնահատելու հումուսի ազդեցությունը հողի բերրիության, կառուցվածքի և կենսաբանական ակտիվության վրա, ինչպես նաև զարգացնելու օպտիմալ արտադրական տեխնոլոգիաներ։ Միաժամանակ, ծրագրի շրջանակում մշակված կենսահումուսի արտադրության մոդելը նախատեսվում է զարգացնել նաև որպես բիզնես նախաձեռնություն՝ ստեղծելով կայուն և շահութաբեր արտադրություն։ Նախատեսվում է արտադրանքի մոնետիզացում՝ տեղական և, մասնավորապես, գյուղատնտեսական շուկաներում իրացման միջոցով, ինչպես նաև հնարավոր արտահանման հեռանկարների գնահատմամբ՝ ապահովելով տնտեսական արդյունավետություն և նախագծի երկարաժամկետ կայունություն։

Ստորև՝ բլից հարցեր, որոնք ամփոփում են ծրագրի հաղթողի փորձը և «Mini MBA»-ի ընթացքում գրանցած բացահայտումները։ 

- «Mini MBA»-ը մեկ բառով։

- Գործնական։ 

- Ամենաօգտակար հմտությունը, որ ձեռք բերեցիք ծրագրի շրջանակում։

- Նախագծում:

- Ամենամեծ բացահայտումը ծրագրի ընթացքում։

- Մենթորություն։

- Տեսությո՞ւն, թե՞ պրակտիկա։

- Երկուսը միասին։

- Թիմային աշխատա՞նք, թե՞ անհատական մոտեցում։

- Թիմային աշխատանք։

- Հինգ շաբաթ՝ արա՞գ, թե՞ արդյունավետ։

- Արդյունավետ։

- Գիտություն + բիզնես =…

- Նորարարություն:

- Հաջորդ քայլը «Mini MBA»-ից հետո։

- Բիզնես։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Կենսահումուսից մինչև կայուն բիզնես․ ԵՊՀ դոցենտը՝ «Mini MBA»-ի հաղթողներից

30.01.2026

Տեխնոլոգիական նոր համալիրներ՝ ԵՊՀ-ում բջջային ազդանշանների և իմունոօնկոլոգիական հետազոտությունների համար

30.01.2026

ԵՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Ջավահարլալ Նեհրուի անվան համալսարանի հետ

29.01.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Երևանի պետական համալսարանի և Սլովենիայի Նովա Գորիցա համալսարանի միջև

01.23.2026 - 01.30.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն Նովա Գորիցա համալսարան, Սլովենիա

01.23.2026 - 01.30.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարան, Սլովակիա

01.21.2026 - 02.04.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am