Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կանայք գիտության աշխարհում․ ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ մարտահրավերների և հաջողությունների մասին
Փետրվար 13, 2026 | 12:35
Գիտություն
Կրթություն

Կանայք գիտության աշխարհում․ ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ մարտահրավերների և հաջողությունների մասին

Գիտության մեջ կանանց «ներկայությունը» միայն հավասար հնարավորությունների հարց չէ, այլ նաև գիտական առաջընթացի կարևոր բաղադրիչ։ Գիտության ոլորտում կանանց ներգրավվածության մասին զրուցել ենք ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար, ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Անահիտ Բալաբեկյանի հետ։

Չնայած գիտությունը համարվում է «համընդհանուր լեզու»՝ անկախ սեռից, տարիքից կամ աշխարհագրությունից, կանանց ճանապարհը գիտության մեջ հաճախ ուղեկցվել է տեսանելի ու անտեսանելի խոչընդոտներով։ Այսօր, երբ աշխարհում ակտիվորեն քննարկվում է կանանց դերի մեծացումը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, կարևոր է լսել այն գիտնականների ձայնը, որոնք ոչ միայն հաղթահարել են այդ մարտահրավերները, այլև ձևավորում են գիտության ապագան։ Անահիտ Բալաբեկյանի հետ մեր զրույցը կանանց ներգրավվածության, գիտական կարիերայի ընտրության, ինչպես նաև Հայաստանում և միջազգային հարթակներում գիտության զարգացման հեռանկարների մասին է։

«Իրականում կանայք գիտության ոլորտում ներկայացված են եղել դեռևս նախորդ դարի սկզբից։ Բավարար է հիշել ֆրանսիացի ֆիզիկոս Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիին, որն արժանացել է կրկնակի Նոբելյան մրցանակի ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում, ինչպես նաև մի շարք այլ կանանց, որոնք ստացել են այս բարձրագույն գիտական պարգևը։ Հայաստանում ևս կին գիտնականները նշանակալից տեղ են զբաղեցրել գիտության մեջ․ օրինակ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Թինա Ասաթիանին, աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը, որոնք եղել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ Սակայն հարկ է նշել, որ տոկոսային հարաբերակցությամբ կանանց թիվը գիտության ոլորտում դեռևս չափազանց քիչ է։ Կանայք գիտության մեջ հաջողության հասնելու համար հաճախ ստիպված են կրկնակի ջանք գործադրել»,- ասում է Անահիտ Բալաբեկյանը։

- Տիկի՛ն Բալաբեկյան, ինչպե՞ս կգնահատեք կարծրատիպերի ազդեցությունը երիտասարդ կանանց՝ գիտության ոլորտը որպես մասնագիտական ուղի ընտրելու գործընթացում։ Որքանո՞վ են այդ պատկերացումները ազդում նրանց հետագա գիտական գործունեության ձևավորման վրա։

- Գիտության ոլորտում կանայք ավելի շատ ներկայացված են հումանիտար գիտություններում, քանի որ տարածված կարծիք կա, թե բնագիտական ոլորտներում տղամարդիկ ավելի հաջողակ են։ Երբ ասում եմ, որ զբաղվում եմ միջուկային ֆիզիկայով, հաճախ նկատում եմ շրջապատի անթաքույց զարմանքը, քանի որ այդ ոլորտը համարվում է բավական ծանր և վտանգավոր։ Սակայն վերջին տարիներին մեր բնագավառում կանանց թիվը զգալիորեն աճել է։

Ընդհանրապես, կանանց առջև ծառացած հիմնական մարտահրավերներից են մայրությունը և դրան հաջորդող երեխայի խնամքը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կին գիտնականը որոշ չափով պասիվանում է գիտական գործունեության մեջ, իսկ ժամանակակից արագընթաց զարգացումների պայմաններում դա կարող է էականորեն դանդաղեցնել մասնագիտական առաջընթացը։

Իմ աշխատանքային ճանապարհին եղել են բազմաթիվ մարտահրավերներ, քանի որ փորձարարական միջուկային ֆիզիկան պահանջում է ինչպես ֆիզիկական դիմացկունություն, այնպես էլ գիշերային հերթապահություններ փորձարարությունների ընթացքում։ Սակայն ես մշտապես շրջապատված եմ եղել աջակցող և բարեկամ գործընկերներով, որոնց շնորհիվ կարողացել եմ հասնել հաջողությունների։

- Ձեր անձնական փորձը հաշվի առնելով՝ որքանո՞վ է բարդ կանանց համար համատեղել մասնագիտական գործունեությունն ու ընտանեկան պարտավորությունները։

- Կանայք գրեթե ամբողջ կյանքի ընթացքում բախվում են աշխատանքի և ընտանիքի միջև ընտրություն կատարելու դժվարությանը, և դա շատ տարածված երևույթ է։ Սակայն, եթե ընտանիքը ըմբռնումով է մոտենում կնոջ մասնագիտական գործունեությանը, ապա հնարավոր է հաջողությամբ համատեղել երկուսը։

- Իսկ Ձեր պարագայում ինչպիսի՞ ընտրությունների առաջ եք կանգնել և ինչպես եք հաղթահարել այդ դժվարությունները։

- Իմ կյանքում եղել է պահ, երբ ստիպված եմ եղել ընտրություն կատարել աշխատանքի և ընտանիքի միջև, և ես ընտրել եմ ընտանիքը։ Իսկ ամուսնուս և երեխաներիս անվերապահ աջակցության շնորհիվ կարողացել եմ գիտության ոլորտում հասնել այն հաջողություններին, որոնք ունեմ այսօր։

- Ներկայում շատ աղջիկներ և կանայք հետաքրքրված են գիտությամբ, սակայն հաճախ տատանվում են այն որպես մասնագիտություն ընտրելու հարցում։ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր իրենց ապագան պատկերացնում են գիտության ոլորտում։

- Կցանկանայի խրախուսել բոլոր աղջիկներին ու կանանց՝ վստահորեն ընտրել գիտությունը, քանի որ հետազոտական գործունեությունը ոչ միայն չափազանց հետաքրքիր, այլև ստեղծագործական գործընթաց է։ Միաժամանակ կարևոր է գտնել հավասարակշռություն ընտանիքի և մասնագիտական կյանքի միջև․ գիտությունը չի սահմանափակվում խիստ ժամանակացույցով և հնարավորություն է տալիս աշխատանքը ճկունորեն համադրելու ընտանեկան պարտավորությունների հետ։ Ամենակարևորը սեփական գործը սիրով և նվիրվածությամբ կատարելն է, քանի որ հենց այդ դեպքում են ծնվում իրական արդյունքները։

- Նորարարական ի՞նչ նախաձեռնություններ կամ միջազգային համագործակցություններ կարող են նպաստել գիտական ոլորտներում կանանց ներգրավվածությանը։ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը և այս թեմայով միջոցառումներն ինչպե՞ս են օգնում ճանաչել ու ոգեշնչել կին գիտնականներին։

- Միջազգային համագործակցությունների շրջանակում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կին գիտնականների ներգրավմանը և աջակցությանը։ Ինչպես դրամաշնորհային ծրագրերում նախատեսվում են քվոտաներ երիտասարդ գիտնականների համար, նույնկերպ կարելի է հատուկ աջակցություն նախատեսել նաև կին գիտնականների համար։ Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը իսկապես ոգեշնչող նախաձեռնություն է։ Այն վկայում է, որ կանանց թիվը գիտության ոլորտում աճում է, և նրանց ներդրումը արժևորվում է։ Սակայն կարևոր է, որ այս օրը չվերածվի միայն խորհրդանշական տոնակատարության․ գիտության մեջ կանանց նկատմամբ հոգատարությունն ու աջակցությունը պետք է դրսևորվեն ամենօրյա մակարդակում։

- Ի՞նչ հետազոտություններ են կատարվում Ձեր ղեկավարած ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում։ Ի՞նչ դերակատարում ունեն կանայք այդ աշխատանքներում։

- Մեր կենտրոնում կատարվում են ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական հետազոտություններ միջուկային ֆիզիկայի և բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտներում։ Քանի որ միջուկը և տարրական մասնիկները նյութի հիմնարար կառուցվածքային տարրերն են, կարելի է ասել, որ մենք ուսումնասիրում ենք նյութի հիմնական հատկությունները։ Վերջերս մեր կենտրոնի աշխատակիցների շարքերը համալրել է Իրանից տեղափոխված կին գիտնական։ Կենտրոնի աշխատակիցների մեծ մասը կանայք են, որոնք բարձր արդյունավետությամբ և նվիրվածությամբ աշխատում են այս բնագավառում։ Ներկայում մենք իրականացնում ենք ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային երեք ծրագիր և պատրաստվում ենք դիմել ևս երկու դրամաշնորհի։


Անահիտ Բալաբեկյանի կարծիքով՝ դպրոցներում և համալսարաններում բարձր որակավորում ունեցող նվիրված մասնագետների աշխատանքը կարող է երիտասարդների մեջ սերմանել հետաքրքրություն և սեր գիտության հանդեպ և հատկապես ցույց տալ բնագիտական ոլորտների գրավչությունը աղջիկների համար։ 

Պրոֆեսորը համոզված է, որ այսպիսի գործընթացը կնպաստի նրան, որ առաջիկա 5–10 տարում Հայաստանում գիտության ոլորտում ավելանա հաջողակ կանանց թիվը, որոնք ոչ միայն կզբաղեցնեն բարձր պաշտոններ, այլև կարևոր դեր կունենան ռազմավարական որոշումների կայացման և գիտության առաջընթացի գործում։

Նշենք, որ Անահիտ Բալաբեկյանի գիտական գործունեությունը տարիների ընթացքում կենտրոնացած է եղել միջուկային ռեակցիաների և տարբեր էներգիաների պայմաններում դրանց փոխազդեցությունների ուսումնասիրության վրա։ Պրոֆեսոր Բալաբեկյանը ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցում ներկայացված հետազոտական արդյունքները կարևոր ներդրում են ունեցել միջուկային ֆիզիկայի ոլորտի զարգացման գործում։ 

Հավելենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանին վերջերս պարգևատրել է ԵՊՀ ոսկե մեդալով։ Բացի դրանից՝ պրոֆեսորը նաև արժանացել է «European Physical Journal» («EPJ») գիտական հեղինակավոր հանդեսի «2025 թ. նշանավոր գրախոս» («Distinguished Referee in 2025») կոչմանը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Կանայք գիտության աշխարհում․ ԵՊՀ պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը՝ մարտահրավերների և հաջողությունների մասին

13.02.2026

ԵՊՀ-ում էր Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը՝ քննարկելու արաբագիտության զարգացման հեռանկարները

12.02.2026

ԵՊՀ-ում քննարկվել են Կատարի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

12.02.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն․ Քոլդինգի բիզնես ակադեմիա, Դանիա

02.12.2026 - 02.25.2026

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բեռլինի ազատ համալսարան (Գերմանիա)

02.12.2026 - 02.25.2026

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն. Լուբլինի կաթոլիկ համալսարան (Լեհաստան)

02.12.2026 - 02.25.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am