Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ հետազոտողների և ուսանողների ազգագրական համատեղ ուսումնասիրությունները՝ մեկ ժողովածուում
Փետրվար 23, 2026 | 15:52
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

ԵՊՀ հետազոտողների և ուսանողների ազգագրական համատեղ ուսումնասիրությունները՝ մեկ ժողովածուում

ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Հայաստանի անկախության ազգաբանություն. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» գիտական հոդվածների ժողովածուն՝ նվիրված անկախության ազգաբանական խնդիրներին: Ժողովածուում զետեղված հոդվածներում հեղինակներն անդրադարձել են 1988 թ. իրադարձություններից մինչև 1991 թ. ՀՀ անկախության հռչակման ժամանակահատվածին՝ քննելով տնտեսական վերափոխումները, շրջափակումը, էներգետիկ ճգնաժամը, միգրացիան և այլ հարցեր:

«Հայաստանի անկախության ազգաբանություն. փլուզում, վերստեղծում, փոփոխությունների պրակտիկաներ» գիտական հոդվածների ժողովածուում տեղ են գտել 18 հետազոտողների աշխատանքներ։ Հետազոտական աշխատանքներում ներգրավվել են նաև Պատմության ֆակուլտետի ուսանողները՝ կատարելով դաշտային ազգագրական աշխատանքներ, արխիվների ուսումնասիրություն: 

Ժողովածուի խմբագիրներն են ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը և դասախոս Ռուզաննա Ծատուրյանը: Նրանց հետ զրուցել ենք հետազոտությունների նպատակի և որոշ ուսումնասիրություններում տեղ գտած շեշտադրումների մասին: 

- Պարո՛ն Գաբրիելյան, ի՞նչ նպատակով են կատարվել հետազոտությունները։ Ինչպե՞ս կգնահատեք ուսանողների մասնակցությունն այդ աշխատանքներում: 

- Երբ վերջին 3,5 տասնամյակը ներկայացնելու անհրաժեշտություն էր առաջանում, ակնհայտ էր դառնում, որ առկա չէ այնպիսի ժողովածու, որը ՀՀ անկախության հռչակմանը տանող ժամանակահատվածը ներկայացներ որպես ազգագրական ամբողջություն: Մինչդեռ Հայաստանի անկախության ազգաբանական դիտարկումը չափազանց կարևոր է․ այն ներառում է հասարակական, արժեքային, գաղափարաբանական, հայեցակարգային, քաղաքակրթական հիմքեր ունեցող իրողություններ: Սա ուսանողներին պատկերացում է տալիս այն մասին, թե անկախությունը՝ որպես ազգաբանական, մարդաբանական երևույթ, ինչ հիմնական բնութագրեր ունի: Իսկ ուսանողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներին այնքան ակտիվ է եղել, որ նրանք դարձել են հոդվածների համահեղինակներ։

Հոդվածներում ներկայացվում է, թե ինչպես է Հայաստանը անկախանում տարբեր ոլորտներում՝ տեղանունների փոփոխություն, անկախության խոսույթ, Հայաստանի Հանրապետության ագրարային բարեփոխումներ և այլն:   

Հիմնական նպատակն էր ցույց տալ, որ անկախությունը իրականում միայն տնտեսություն, պատմություն, փիլիսոփայություն կամ հոգեբանություն չէ, այլ կյանք է՝ առօրեականություն, առօրեական բովանդակություն՝ մարդկանց համար և մարդկանց միջոցով: Մեր նպատակներից էր նաև այն, որ նոր սերունդը հասկանա անկախությունը հենց մարդու տեսանկյունից․ օրինակ՝ ի՞նչ է նշանակում ապրել օրական 2 կամ 4 ժամ լույս ունենալու պայմաններում, ի՞նչ է նշանակում դասի հաճախել, երբ Երևանում չկար հասարակական տրանսպորտ, ի՞նչ է նշանակում լինել չջեռուցվող լսարանում, ի՞նչ է նշանակում քննություններին պատրաստվել մոմի լույսի ներքո: Թվերն ու իրադարձությունները անկախության կմախքն են, իսկ սա «միսն ու արյունն է»: 

- Ձեր հետազոտությունը նվիրված է ագրարային բարեփոխումներին․ այս համատեքստում ի՞նչ հարցերի եք անդրադարձել, ազգագրական տեսանկյունից ի՞նչ շեշտադրումներ եք կատարել:

- Հետազոտությամբ ցույց եմ տվել, թե 1991 թ․ Հայաստանի Հանրապետությունում ինչպես էր տեղի ունենում ագրարային ոլորտի վերափոխումը, սակայն ոչ թե տնտեսագիտորեն, այլ մարդաբանության տեսանկյունից։ Օրինակ՝ այն անձինք, որոնք 70 տարի ապրել են Խորհրդային միությունում, և թվում էր, թե պետք է մոռացած լինեին իրենց տարածքների հետ կապված հարցերը, 1991 թ․ սկսում են պահանջել, որ իրենց վերադարձվեն պապական այգիները, որոնք 1930-ական թվականների կոլեկտիվացման ժամանակ իրենցից խլել էին։ Դիտարկել եմ նաև հարևանների, բարեկամների մտերմանալը՝ միավորվելը, և թե ինչպես է մոտ հողատարածքներ ունենալը, իրար հետ համագործակցելը այդ «ծանր տարիներին» դառնում գոյատևման, ապահովվածության, պաշտպանվածության յուրօրինակ մեխանիզմ։ Ներկայացրել եմ նաև, թե ինչպես են փորձում կարգավորել խնդիրները սահմանամերձ տարածքներում, ինչպես օտար մարդկանց թույլ չտալ դառնալ հողի սեփականատեր և այլն։

- Այդ ժամանակահատվածում ինչպե՞ս էին կարգավորվում խնդիրները սահմանամերձ տարածքներում:

- Սահմանամերձ տարածքներում, օրինակ, Նոյեմբերյանի տարածաշրջանում հողի սեփականաշնորհման գործընթացը վիճակահանությամբ էր կատարվում: Այնպես էր կազմակերպվում, որ բոլոր մարդիկ պարտադիր թեկուզ փոքր հողակտոր ունենան այն տարածքներում, որոնք սահմանին մոտ չեն։ Նպատակն այն էր, որ յուրաքանչյուր ընտանիք գոնե մի բուռ հող ունենա, որ կարողանա այն մշակել, երեխաներին պահել։ Այսինքն՝ եթե մեկին հողաբաժին էր հասել միայն սահմանին, որը նա չէր կարող գնալ և մշակել, դա ընդունելի չէր համարվում։ Ուստի վիճակահանությունն արվում էր այնպես, որ այդ անձը ունենար սահմանից հեռու հողակտոր: Այդ գործընթացներն սկսվել էին 1988 թվականից, երբ որոշ սահմանամերձ գյուղերում արդեն լարվածություն՝ կրակոցներ, հարձակումներ կային։

- Որպես ժողովածուի խմբագիր կներկայացնե՞ք նաև այն հետազոտությունները, որոնք վերաբերում են անկախության տարիներին ՀՀ սահմանների ազգագրությանը:

- Մեր գործընկերներից Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Արտակ Դաբաղյանի հոդվածում ներկայացվում են պետական սահմանի և առհասարակ սահմանի փոփոխությունների հետ կապված խնդիրները, քանի որ խորհրդային տարիներին հայ-ադրբեջանական սահման, հայ-վրացական պաշտոնական սահման գոյություն չուներ: Սակայն 1991 թ․ անկախության հռչակումից հետո հանկարծ մարդը հայտնվում է այնպիսի մի իրավիճակում, երբ իր և հարևան վրացական գյուղի միջև հայտնվում է պետական սահման, և այն ազատությունը, որ ինքն ուներ նախկինում, վերանում է։ 

Պ․գ․դ․ Հարություն Մարությանն անդրադարձել է Ղարաբաղյան շարժմանը: Այդ տարիներին Հայաստանում տասնյակ հազարավոր արցախցիներ էին ապրում, և նրանք չէին կարողանում վերադառնալ ԼՂԻՄ, քանի որ ամեն ինչ արվում էր, որ բարձրագույն կրթություն ունեցող հայը խորհրդային շրջանում այնտեղ անելիք չունենա, չկարողանա աշխատանք գտնել, ինքնաիրացվել, այլ տեղափոխվի Բաքու կամ Սումգայիթ, իսկ վտանգի պարագայում գա Երևան և չվերադառնա: ԼՂԻՄ գնալը 1960-1980-ականներին դժվար էր նույնիսկ գիտաշխատողների համար, որոնք պետք է, օրինակ, ազգագրական ուսումնասիրություններ կատարեին այնտեղ։ Դրա համար լրջագույն գրագրություն էր պահանջվում, անհրաժեշտ էր դիմել Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի համապատասխան կառույցներ, և շատ դեպքերում նույնիսկ արգելվում էր ազգագրագետների մուտքը ԼՂԻՄ:

- Տիկի՛ն Ծատուրյան, բացի ժողովածուի խմբագիրը լինելուց՝ Դուք ևս կատարել եք հետազոտական աշխատանք՝ նվիրված անկախության տարիների էներգետիկ ճգնաժամին ու դրա հաղթահարման կանանց փորձառություններին: Ի՞նչ վերջնարդյունք եք արձանագրել Ձեր ուսումնասիրության ավարտին, քանի՞ ուսանողի եք ներգրավել, ի՞նչ աշխատանքներ եք կատարել: 

- Իմ հետազոտությամբ ներկայացրել եմ, թե ինչպես փոխվեց կյանքը Խորհրդային միության փլուզման և Հայաստանի անկախության հռչակման ժամանակահատվածում՝ անցումային շրջանում, երբ մի համակարգը փլուզվել էր, բայց նորը դեռ չէր ստեղծվել: Մասնավորապես անդրադարձել եմ, թե ինչ փորձառություն էր ձևավորվում դժվարություններին դիմակայելու համար:

Հետազոտական աշխատանքում ներգրավված են եղել երեք ուսանողներ: Նրանք անցկացրել են ազգագրական բազմաթիվ հարցազրույցներ այդ անցումային շրջանի վերաբերյալ մարդկանց հիշողությունների մասին՝ ծանոթանալով ժամանակաշրջանին բնորոշ երևույթների։ Օրինակ՝ ուսանողները երբևէ չէին տեսել ֆիլտրվող պատրույգով վառվող լամպ, ֆուջիկա, ինչպես նաև այն վառարանները, որոնք հետխորհրդային անցման էներգետիկ ճգնաժամի տարիներին Հայաստանի բնակիչների կյանքի մի մասն էին կազմում:

Ուսումնասիրել ենք, թե կանայք այլընտրանքային ինչ ուղիներ են գտել էներգետիկ ճգնաժամին՝ հովհարային անջատումներին դիմակայելու համար. կենցաղի կազմակերպման տեսանկյունից մարդիկ հետ էին գնում ավանդական մեթոդներին: Ավանդական գրականության մեջ ասում ենք՝ թոնիրը՝ օջախը, ընտանիքի կենտրոնն էր, որի շուրջ հավաքվում էին։ Եվ տեսնում ենք, որ ճգնաժամի տարիներին բազմաբնակարան շենքերում օջախը տան կենտրոնն է դառնում, որտեղ դրվում էր մի վառարան, և բոլորը տեղավորվում էին դրա շուրջ, ճաշ եփում դրա վրա: Այդ տարիներին անցում կատարվեց ավանդական խոհանոցի մթերքին, օրինակ, նորից սկսեցին վերականգնել արիշտա պատրաստելու սովորույթը՝ մի բան, որը խորհրդային տարիներին փոխարինվել էր վերմիշելով: Սկսեցին հաց թխել, վերագործարկել ինչ-որ իմաստով իրենց գյուղի հին ջրաղացները, որոնք վաղուց չէին գործարկվել: Իմ ուսանողների համար դա շատ հետաքրքիր էր․ նրանք «մտերմացան» պատմության այն ժամանակի հետ, որն իր տարբեր լինելու պատճառով այնքան հեռու էր թվում, չնայած ընդամենը 30 տարվա վաղեմություն ունի։

Մեզ հետաքրքիր էր նաև, թե մարդիկ ինչպես են նկարագրում երբեմն «մութ ու ցուրտ» կոչվող այդ տարիները. ոմանք այդ ժամանակաշրջանն անվանում էին «թալանի» տարիներ, ոմանք՝ «անկախության», ոմանք էլ՝ «հոշոտման», «սառը», «շարժման» տարիներ՝ շատ տարբեր մեկնաբանություններ կան:

- Ձեր հետազոտության վերնագրից հասկացվում է, որ ուսումնասիրության առանցքում կանանց փորձառությունն է․ այս համատեքստում ի՞նչ եզրահանգման եք եկել:

- Կանայք ճգնաժամի «շոկային կլանիչներ» են։ Այսինքն՝ ճգնաժամն առաջինը իրենց վրա են վերցնում և դրան դիմակայելու ձևեր են մտածում: Նրանք պատասխանատու են իրենց ընտանիքների՝ երեխաների, ամուսինների, ինչպես նաև համայնքի բարեկեցության ու լավ մթնոլորտի ապահովման համար: Մեզ համար կարևոր էր հասկանալ, թե կանայք ինչպես են դիմակայել և համբերատարություն դրսևորել: Տնտեսությունը փլուզվել էր, արդյունաբերությունը փլուզվել էր, աշխատատեղեր չունեին, գործազրկության մակարդակը շատ բարձր էր, սակայն այս իրավիճակում կանայք ավելի ճկուն գտնվեցին նոր աշխատանքներ գտնելու հարցում: Սա պայմանավորված էր նաև նրանով, որ այդ ժամանակ կանանց հեղինակության հարցն այդքան սուր չէր դրվում, որքան տղամարդկանց դեպքում:

Դիտարկել ենք նաև կանանց փորձառությունը էներգետիկ ճգնաժամի պայմաններում, թե ժամային ինչ ճշգրտությամբ էին կազմակերպում կենցաղային աշխատանքը հովհարային անջատումների՝ օրական միայն 2-3 ժամ լույս ունենալու պարագայում:  

Ուսումնասիրել ենք «համատեղ սերիալներ նայելու» մթնոլորտը, թե ինչպես էին վերականգնվում սոցիալական կապերը: Այդ ժամանակ ի հայտ եկան աղքատներ ու հարուստներ: Աղքատների հետ ազգականները չէին ուզում արդեն շփվել, և հարևանությունը մնում էր հիմնական աջակցող խումբը՝ հաղթահարելու այդ բարդ իրավիճակը։ Նրանք միավորվում էին տնտեսական դժվարությունները, համայնքային խնդիրները լուծելու, ինչպես նաև ժամանցի ընդհանուր կազմակերպման համար։

Հայաստանում յուրաքանչյուր մարդ որոշակի զոհաբերության է գնացել՝ վերանձնային նպատակի համար, դիմակայունության ձևեր են մտածել, համբերատարության փորձառություն են ձևավորել՝ մինչև կյանքը վերադառնա հաստատուն հունի։ 

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ հետազոտողների և ուսանողների ազգագրական համատեղ ուսումնասիրությունները՝ մեկ ժողովածուում

23.02.2026

ԵՊՀ-ում պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները

20.02.2026

Կլիմայի փոփոխության ազդեցությունը խաղողագործության վրա. ոլորտի կայուն զարգացման ուղին ուսումնասիրել է ԵՊՀ դոցենտ Նարեկ...

20.02.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Ամառային դպրոց Վրաստանում

02.23.2026 - 04.15.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Բոլոնիայի համալսարան, Իտալիա

02.20.2026 - 02.22.2026

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն. Հռոմի միջազգային հետազոտությունների համալսարան, Իտալիա

02.20.2026 - 03.15.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am