Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մոտենում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը․ ի՞նչ սպասել և ինչո՞ւ մասնակցել
Մայիս 12, 2026 | 10:00
Կրթություն
Հասարակություն
Միջոցառումներ

Մոտենում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը․ ի՞նչ սպասել և ինչո՞ւ մասնակցել

Մայիսի 16-ին՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, մայր բուհը կրկին կդառնա տարբեր սերունդների շրջանավարտների հանդիպման, գաղափարների փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորման հարթակ։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը այս տարի ներկայանալու է նոր՝ ավելի ինտերակտիվ ձևաչափով՝ համադրելով մասնագիտական քննարկումները, փորձի փոխանակումն ու ոչ ֆորմալ շփման միջավայրը։ Սպասվող ֆորումի ձևաչափային նորությունների, քննարկումների թեմաների և ԵՊՀ համայնքի համար նախաձեռնության կարևորության մասին զրուցել ենք ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանի հետ։

Մասնագիտական քննարկումներ, հաջողության պատմություններ և նոր կապեր ձևավորելու հնարավորություններ․ այս ձևաչափով է օրեր անց անցկացվելու ԵՊՀ շրջանավարտների ֆորումը։ Շրջանավարտների բանախոսություններից մինչև դինամիկ «ԶրուցԱրագ» հանդիպումներ․ ֆորումը միավորելու է փորձը, նոր գաղափարներն ու համալսարանական համայնքը։ Թե ինչ է սպասվում այս տարի, պատմում է Աստղիկ Մնացականյանը։ 

- Ինչո՞վ է ԵՊՀ շրջանավարտների այս տարվա ֆորումը տարբերվելու նախորդ տարվա ֆորումից, և ինչո՞ւ արժե մասնակցել։

- Ֆորումի նպատակն է մայր բուհը կրկին դարձնել հանդիպման, վերամիավորման ու նոր կապերի ձևավորման հարթակ տարբեր սերունդների շրջանավարտների համար։ Հենց այս գաղափարով էլ այս տարի միջոցառումն անցկացվելու է ավելի ինտերակտիվ և մասնակցային ձևաչափով։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ֆորումի ընթացքում նախատեսված են ինչպես թեմատիկ պանելային քննարկումներ, այնպես էլ ոչ ֆորմալ հաղորդակցության ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ծանոթանալու, մտքեր փոխանակելու և տարբեր սերունդների ու մասնագիտությունների շրջանավարտների միջև ձևավորելու նոր համագործակցություններ և իրական կապեր։

Օրվա ավարտին նախատեսվում է նաև կոնցեպտուալ կոկտեյլ-բար և «In Vino Veritas» սիմպոզիումը՝ մեկ գավաթ գինու կամ կոկտեյլի շուրջ տարբեր թեմաներով ազատ քննարկման համար։

- Ֆորումի կարևոր նպատակներից մեկը ԵՊՀ-շրջանավարտ կապի ամրապնդումն է․ ի՞նչ նոր գործիքներ կամ նախաձեռնություններ են նախատեսվում՝ այս կապը ոչ միայն խորհրդանշական, այլև գործնական ու շարունակական դարձնելու համար։

- Այս տարվա ֆորումի կարևոր բաղադրիչներից են «ԵՊՀ–համայնք համագործակցություն» խորագրով թեմատիկ 4 քննարկումները, որոնք անցկացվելու են կրթության, գիտության, ենթակառուցվածքների և հանրային պատասխանատվության ուղղություններով։

Քննարկումների նպատակն է հասկանալ, թե գործնական ինչ համագործակցություն կարող է ձևավորվել ԵՊՀ-ի և շրջանավարտների համայնքի միջև, ինչ խնդիրներ կան այսօր և ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ դրանք լուծելու համար։

Մասնակիցների հետ միասին փորձելու ենք պատասխանել մի քանի հիմնարար հարցերի․

  • Ի՞նչ կարող է ԵՊՀ-ն տալ իր շրջանավարտներին։

  • Ի՞նչ կարող են շրջանավարտները տալ համալսարանին։

  • Ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ և որտեղի՞ց գտնել դրանք։

  • Ինչպե՞ս այդ համագործակցությունը դարձնել կայուն, շարունակական և ինստիտուցիոնալ։

Քննարկումները մոդերացնելու են Հայ սոցիոլոգների ասոցիացիայի մասնագետները։ Քննարկումների ամփոփման հիման վրա պատրաստվելու է զեկույց, որը հիմք կծառայի երկարաժամկետ գործողությունների և գործընթացների ինստիտուցիոնալացման համար։

Բացի թեմատիկ քննարկումներից՝ այս տարի նախատեսվում են նաև մասնակցային ձևաչափեր, որոնք նպատակ ունեն շրջանավարտ–ԵՊՀ կապը դարձնելու ավելի անձնական և գործնական։

Նոր ձևաչափ է «Երազում եմ → Պլանավորում եմ → Հանձնառում եմ» նախաձեռնությունը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ձևակերպելու, թե ինչպես են պատկերացնում ԵՊՀ-ն ապագայում, ինչ ներդրում կարող են ունենալ իրենք և ինչ կոնկրետ քայլեր են պատրաստ կատարելու առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Միջոցառման ավարտից հետո գրառումները մասնակիցներին կուղարկվեն էլեկտրոնային տարբերակով՝ որպես անձնական հանձնառության հիշեցում։

Բացի դրանից՝ նախատեսվում է համատեղ վարպետաց դաս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ գործակցությամբ՝ հուշանվերների ստեղծման ձևաչափով։

- Այս տարի ևս օրակարգում առանձնահատուկ տեղ ունեն պանելային քննարկումները։ Ի՞նչ սկզբունքով են ընտրվել քննարկումների թեմաները։

- Այս տարվա ֆորումի օրակարգում ներառված են չորս հիմնական պանելային քննարկումներ, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվելու տարբեր, բայց փոխկապակցված թեմաների՝

  • հայագիտության զարգացման ժամանակակից հեռանկարներին,

  • «CoP-17»-ի շրջանակում Հայաստանի և ակադեմիական համայնքի դերակատարությանը,

  • ժամանակակից աշխարհում կրթության փոխակերպումներին,

  • ԵՊՀ-ի՝ նորարարական էկոհամակարգ դառնալու և այդ ամենում ԱԲ տեխնոլոգիաների դերակատարման ու հնարավորություններին, ինչպես նաև առկա մարտահրավերներին։

Թեմաների ընտրությունը պայմանավորված է ինչպես ԵՊՀ 2025-2030 ռազմավարական առաջնահերթություններով, այնպես էլ համալսարանի՝ մի շարք ոլորտներում համակարգող և օրակարգ ձևավորող դերակատարությամբ։

- Ֆորումը նաև հարթակ է հաջողության պատմությունների ներկայացման համար։ Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ է կարևոր, որ ներկայիս ուսանողներն ու նորավարտները լսեն ԵՊՀ շրջանավարտների մասնագիտական ճանապարհի մասին։

- Կարծում եմ՝ շրջանավարտների հաջողության պատմությունները ուսանողների համար դառնում են ոչ միայն գիտելիքի աղբյուր, այլև հնարավորություն՝ սովորելու դերային օրինակ հանդիսացող մարդկանցից (role-models), ծանոթանալու նրանց փորձառությանն ու անցած ճանապարհին և իրականում տեսնելու, թե համալսարանական տարիներից սկսած՝ կրթությունն ու նախաձեռնողականությունը ինչպես կարող են վերածվել մասնագիտական մեծ ձեռքբերումների։ Ուսանող–շրջանավարտ կապի ամրապնդման նպատակով այս տարի շարունակվելու է նաև նախորդ տարի հաջողությամբ իրականացված «Շրջանավարտների բանախոսություններ» ձևաչափը, որի ընթացքում հաջողության հասած շրջանավարտները «TEDTalk»-ային կարճ ելույթներով պատմում են իրենց փորձի և մասնագիտական ճանապարհի մասին։

Նոր ձևաչափերից մեկի՝ «ՀարցՈՒՓորձ»-ի շրջանակում էլ շրջանավարտները կմասնակցեն ինքնահարցազրույցների՝ ավելի անձնական և անկեղծ խոսելով իրենց ընտրությունների, սխալների, մարտահրավերների և հաջողությունների մասին։ Միաժամանակ, այս տարի առաջին անգամ անցկացվելու է «ԶրուցԱրագ»-ը՝ կարճ և դինամիկ հանդիպումների շարք, որտեղ ուսանողները և շրջանավարտները, պարբերաբար փոխելով զրուցակիցներին, հնարավորություն կունենան քննարկելու կարիերայի հնարավորությունները, մասնագիտական փորձը և նոր կապեր ձևավորելու ուղիները։ Այս ձևաչափը  նպատակ ունի ապահովելու փորձի փոխանակում շրջանավարտների և ուսանողների միջև դինամիկ ու անկաշկանդ միջավայրում։

- ԵՊՀ շրջանավարտների ֆորումն արդեն ավանդույթ է դարձել։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է այս նախաձեռնությունը փոխում համալսարանական համայնքի մշակույթը և ինչպիսի՞ երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ ԵՊՀ զարգացման վրա։

- Կարծում եմ՝ նման նախաձեռնություններն աստիճանաբար փոխում են համալսարանական համայնքի մշակույթը՝ դարձնելով այն ավելի բաց, համագործակցային և համակողմանի ներգրավվածության վրա հիմնված։ Եթե նախկինում շրջանավարտ–համալսարան կապը հաճախ ավարտվում էր դիպլոմ ստանալու պահից, ապա այսօր ձևավորվում է ավելի երկարաժամկետ և գործընկերային մոդել, որտեղ շրջանավարտը կարող է լինել ոչ միայն հիշողության կրող, այլև համալսարանի զարգացման ակտիվ մասնակից։

Երկարաժամկետ առումով սա կարող է նպաստել ավելի ուժեղ մասնագիտական ցանցերի ու նոր համագործակցությունների ձևավորմանը, համայնքային կապերի ամրապնդմանը, գիտակրթական և մասնագիտական ռեսուրսների փոխանակմանը և ապահովել երկարաժամկետ աջակցություն ԵՊՀ ռազմավարական զարգացմանը։

Ավարտելով զրույցը՝ Աստղիկ Մնացականյանը նշում է, որ շրջանավարտների ֆորումը պարզապես միջոցառում չէ, այլ համայնք ձևավորելու և ԵՊՀ–շրջանավարտ կապը նոր մակարդակի հասցնելու հնարավորություն։ Նրա խոսքով՝ ֆորումը միավորում է տարբեր սերունդների, փորձի ու մասնագիտությունների տեր մարդկանց՝ ստեղծելով միջավայր, որտեղ համալսարանական հիշողությունները վերածվում են նոր գաղափարների, համագործակցությունների և ապագային միտված նախաձեռնությունների։

Միացե՛ք ԵՊՀ շրջանավարտների ֆորումին՝ վերադառնալու մայր բուհ, հանդիպելու տարբեր տարիների շրջանավարտների, լսելու ոգեշնչող պատմություններ և դառնալու նոր գաղափարների ու համագործակցությունների ձևավորման մի մասը։ Գրանցվելու համար սեղմել այստեղ։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Էրազմուս+» ծրագրի մեկ կիսամյակը՝ որպես մասնագիտական և անձնական փորձառություն

04.06.2026

«Լուսանկարը լրացնում է գրավոր աղբյուրները՝ երբեմն փարատելով այն կասկածները, որոնք կան տեքստերում». Իվեթ Թաջարյան

04.06.2026

Ֆինանսական ոլորտում վեճերի այլընտրանքային լուծումը՝ որպես կրթական նոր հարթակ

03.06.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

«Էրազմուս+» համագործակցություն. Մյունսթերի համալսարան, Գերմանիա

06.04.2026 - 06.12.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am