Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Լոբբինգը կարևոր և գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում». Մեթյու Քրոստոն
Մայիս 22, 2026 | 14:14
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն

«Լոբբինգը կարևոր և գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում». Մեթյու Քրոստոն

Բոուիի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Մեթյու Քրոստոնը դասախոսում է նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նա հեռավար անցկացնում է ֆակուլտետի կրթական ծրագրում ներառված «Լոբբինգը համաշխարհային քաղաքականությունում» դասընթացը:

Պրոֆեսոր Մեթյու Քրոստոնի հետ զրուցել ենք հեռավար դասավանդման հմտությունների, լոբբինգի դերի, հայաստանյան հաջողված լոբբինգային նախաձեռնությունների, ինչպես նաև ԵՊՀ հետազոտողների հետ համատեղ գիտական նախագծերի իրականացման մասին:  

- Պարո՛ն Քրոստոն, ի՞նչ արդիական մեթոդներ եք կիրառում ԵՊՀ ուսանողների հետ հեռավար դասավանդման ընթացքում:

- Իմ մոտեցումներն ու ռազմավարությունները հիմնականում նպատակ ունեն ԵՊՀ ուսանողների շրջանում մեծացնելու հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ։ Վերջիվերջո, ուսանողների համար հեռավար դասախոսությունների ամենամեծ դժվարությունը այն է, թե արդյոք դասախոսը պատրաստ է իրենց «ներգրավելու» ուսուցման տարբեր ոճերի և մասնակցության հնարավորությունների միջոցով, ինչպես նաև ապահովելու, որ բոլորն ունենան միևնույն ակնկալիքներն ու պատկերացումը վարքագծի և առաջադիմության վերաբերյալ։ Ես դա անում եմ տարբեր եղանակներով․ օգտագործում եմ «breakout room»-եր խմբային աշխատանքի, ուսանողների քննարկումների համար, խրախուսում եմ առցանց հարթակում («Zoom») նամակագրության բաժնի («chat»-ի) հնարավորությունների օգտագործումը հարցուպատասխանի և ակնթարթային գործակցության համար։ Բացի դրանից՝ մշակում եմ թվային վարքագծի կանոնագիրք, հստակ հաղորդում եմ գնահատման չափանիշներն ու արձագանքման ժամկետները, օգտագործում եմ տեսողական նյութեր կամ ինֆոգրաֆիկաներ, որպեսզի կանոններն ու ուղեցույցներն ավելի հեշտ հիշվեն։ 

Առցանց քննարկումների համար նշանակում եմ հերթափոխվող ուսանող-մոդերատորներ, պարբերաբար կազմակերպում եմ անհատական հանդիպումներ ուսանողների հետ, կիսվում եմ թեմային համապատասխան ընտրված յութուբյան տեսացանկերով կամ «TED Talks»-երով, հնարավորություն եմ տալիս ներկայացնելու հանձնարարությունները տարբեր ձևաչափերով (տեսանյութ, աուդիո, էսսե, սահիկաշարեր), կազմակերպում եմ կանոնավոր հարցուպատասխան, հանդիպումներ կամ վիրտուալ սուրճի ժամեր:

Այս ամենը, իհարկե, հաջողված դասընթացի որևէ «կախարդական բանաձև» չէ։ Սակայն միասին վերցրած՝ դրանք ԵՊՀ ուսանողներին փոխանցում են այն գաղափարը, որ դասախոսը հոգ է տանում նրանց հաջողության մասին և նվիրված է այդ հաջողությանը նպաստելուն։

- Այսօր ի՞նչ դեր ունի լոբբինգը համաշխարհային քաղաքականությունում:

- Չնայած շատերը կարծում են, որ լոբբինգը հիմնականում վերաբերում է ներքին քաղաքականությանը և/կամ տնտեսական հարցերին, իրականությունը այն է, որ լոբբինգը կարևոր, գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում։ Լոբբիստական ջանքերի ձախողումը Իսրայելում, Ուկրաինայում, իսկ այժմ նաև Իրանում հակամարտությունների շարունակման, որոշ մասնագետների դիտարկմամբ նաև սրման գլխավոր պատճառներից մեկն է: Նույնիսկ հիմա, երբ նախագահ Թրամփը ներկայում այցելում է Չինաստան, նախագահ Սի Ցզինպինը հստակ ցույց է տալիս, թե որքան կարևոր է լոբբինգը․ նրա սկզբնական հայտարարությունները նախագահական այցի ընթացքում պարզ ցույց տվեցին, որ Չինաստանի համար ամենակարևոր հարցն այն է, որ համոզեն Թրամփին չհամարել, որ ԱՄՆ գործողություններն Իրանում կարող են կապ ունենալ Թայվանի հետ ապագա գործողությունների հնարավորությունների հետ։ Այս բարձր մակարդակի բանակցությունները, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան մի կողմի լոբբինգը մյուսի նկատմամբ՝ կիրառելով հատուկ և վաղուց հաստատված մեթոդներ, որոնք տասնամյակներ առաջ հայտնի են դարձել հենց լոբբիստների կողմից:

- Խրախուսո՞ւմ եք ուսանողների ներգրավումը միջազգային լոբբինգի գործընթացներում:

- Խոսքը ոչ այնքան նրանց՝ միջազգային լոբբիստական ​​գործընթացներում ներգրավումը խրախուսելու մասին է, որքան առկա տարբեր հնարավորություններին, ինչպես նաև այն հասանելի ուղիներին ծանոթացնելու մասին, որոնցում նրանք կարող են ցանկության դեպքում ներգրավվել հետագայում: Այսօրվա իրականությունն այն է, որ համաշխարհային «Զեթ սերունդը» (որին պատկանում են ներկայիս բոլոր ուսանողները) հակված է շատ նեղ կենտրոնացվածության, ինչը հիմնականում սոցիալական մեդիայի հանդեպ նրանց հավատարմության և սեփական որոնողական ալգորիթմների զոհը դառնալու հետևանքն է: Ամենակարևորը ուսանողներին օգնելն է հասկանալու, թե որքան ընդարձակ ու հրապուրիչ է աշխարհը այդ ալգորիթմներից դուրս՝ անկախ նրանից, թե տվյալ կիսամյակում ինչ առարկա ենք դասավանդում:

Լոբբիստական ​​նախաձեռնությունների համար սա, անկասկած, արդիական է, քանի որ աշխարհում բառացիորեն կան տասնյակ հազարավոր լոբբիստական ​​խմբեր և նախագծեր, որոնցից յուրաքանչյուրն ունի առցանց ինտերակտիվ ներկայություն և բոլորն էլ հետաքրքրված են իրենց հասանելիությունն ու շրջանակը ընդլայնելով, ինչպես նաև «գործին միանալու» պատրաստակամ հետևորդներ ձեռք բերելով։ Մենք սա արեցինք ԵՊՀ ուսանողների հետ՝ նրանց իրազեկելու այն մասին, թե ինչ է հնարավոր իրենց ապագայի համար: Իսկապես հուզիչ ժամանակներ են:

- Կարո՞ղ եք առանձնացնել հաջողված կամ ուշադրության արժանի հայաստանյան լոբբինգային նախաձեռնություններ, որոնք իրականացվել են վերջին տարիների ընթացքում:

- Շատ կարևոր է, որ ուսանողները հավատան դասախոսի՝ լրիվ նոր, իրենց անհայտ, սակայն հավաստի տեղեկություն տրամադրելու կարողությանը, ուստի ես կենտրոնացա հայկական լոբբիստական ​​նախաձեռնությունների վրա այստեղ՝ Միացյալ Նահանգներում, որտեղ բնակվում եմ: Ես զգացի, որ սա կրկնակի կարևոր կլինի ԵՊՀ ուսանողների համար, քանի որ իրավացիորեն կռահեցի, որ նրանք տեղյակ չէին, որ Հայաստանն ունի լոբբիստական ​​որևէ ազդեցություն ԱՄՆ-ում, և նրանք իրական գիտելիքներ չունեին հայկական համաշխարհային սփյուռքի ներկայիս գործերի և առաջնահերթությունների վերաբերյալ: Ի հայտ բերված ոլորտներից մի քանիսը հետևյալն են.

  • Տասնամյակներ շարունակ ամերիկահայ կազմակերպությունները, ինչպիսիք են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը («ANCA») և Ամերիկայի հայկական համագումարը («AAA»), պայքարել են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս ջանքերն իրենց գագաթնակետին հասան Կոնգրեսի երկկուսակցական ճանաչմամբ և նախագահ Բայդենի ուղերձով, ինչը դիվանագիտական մեծ հաղթանակ էր Հայ դատի համար։

  • Զանգվածային մոբիլիզացիայի և նպատակաուղղված լոբբինգի շնորհիվ հայկական խմբերին հաջողվել է ուժի մեջ պահել «Ազատության աջակցության ակտ»-ի 907-րդ բանաձևը, որը սահմանափակում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։

  • 2026 թվականին «ANCA»-ի կողմից աջակցվող օրենսդիրները նամակներ են հղել Կոնգրեսին՝ պահանջելով 30 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության համար, 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ Ղարաբաղի հայերի համար, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելք և պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ՝ «Մագնիտսկու գլոբալ ակտ»-ի շրջանակում։

  • ՀՀ Կառավարությունը վարձել է այնպիսի ընկերություններ, ինչպիսին է «First Channel America, Inc.»-ը՝ ԱՄՆ-ում գովազդային և մշակութային ծրագրեր իրականացնելու համար, որոնց նպատակն է ձևավորել հանրային ընկալումը և ընդհանուր առմամբ ամրապնդել Հայաստանի «փափուկ ուժը»։

- ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանի հետ Դուք կատարում եք համատեղ հետազոտություն՝ «Հետխորհրդայի ինտեգրացիոն մոդելների վերափոխումները երեք ճգնաժամերի համատեքստում» թեմայով: Ինչո՞ւ ընտրեցիք այդ թեման, ո՞րն է թեմայի արդիականությունը, ինչպե՞ս եք հանրայնացնելու հետազոտության արդյունքները: 

- Սա չափազանց հետաքրքիր և մեծ ազդեցություն ունեցող նախագիծ է։ Առանց չափից ավելի մանրուքների մեջ խորանալու՝ մեր բացահայտումները ցույց են տալիս, որ վերլուծված ճգնաժամերը խոր ազդեցություն են ունեցել ինտեգրացիոն մոդելների վրա՝ երբեմն հանգեցնելով կառուցվածքային դեֆորմացիաների, որոնք մինչ օրս հաշվի չեն առնվել ո՛չ ակադեմիական շրջանակներում, ո՛չ էլ իրական քաղաքականության դաշտում։

Ճգնաժամային պայմաններում Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ցուցաբերել է կենսունակության զարմանալի աստիճան և պետք է դիտարկվի որպես Մեծ եվրասիական ինտեգրման հիմնարար շրջանակ՝ միևնույն ժամանակ շարունակելով ծառայել որպես դիվանագիտական երկխոսության հարթակ։ Այս փաստերի վերհանումը նոր, ավելի դրական լույս է սփռում այն պետությունների վրա, որոնք մինչ այժմ մեծապես անտեսված են եղել կամ քիչ են հաշվի առնվել:

Ի վերջո, մենք, անշուշտ, կցանկանայինք տպագրված տեսնել այս հետազոտությունը «Scopus»-ի առաջատար գիտական ամսագրում, բայց ինձ համար թերևս ավելի կարևոր է, որ այս աշխատանքը հայտնվի ողջ աշխարհի գործող դիվանագետների ձեռքում և դառնա քաղաքականություն մշակողների սեղանի գիրքը: Կատարել հետազոտություն, որը թե՛ ակադեմիական առումով խիստ է (հիմնավոր), թե՛ իրական աշխարհում ազդեցիկ, միշտ այն նպատակն է, որին ես ձգտում եմ հասնել:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ պատվիրակությունը Թբիլիսիի «Կովկաս» համալսարանում մասնակցեց «PROVE» միջազգային կրթական ծրագրին

22.05.2026

«Լոբբինգը կարևոր և գաղտնի թիկունքային գործոն է խաղաղության հաստատման և հակամարտությունների թուլացման գործընթացում». Մեթյու...

22.05.2026

Թարգմանիչը՝ մշակութային միջնորդ․ գրական անդրադարձների թարգմանության մարտահրավերները

22.05.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Մեկնարկել է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

05.21.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am