Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Թարգմանիչը՝ մշակութային միջնորդ․ գրական անդրադարձների թարգմանության մարտահրավերները
Մայիս 22, 2026 | 11:11
Կրթություն
Հետազոտություն

Թարգմանիչը՝ մշակութային միջնորդ․ գրական անդրադարձների թարգմանության մարտահրավերները

«Թարգմանիչը պարզապես բառեր փոխանցող չէ, այլ մշակույթների միջև կամուրջ կառուցող միջնորդ»․ այս համոզմունքն է հայտնում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Հարությունյանը, որը կատարել է ուսումնասիրություն՝ բացահայտելով, թե որքան բարդ է գրական տեքստերում «թաքնված» մշակութային շերտերի փոխանցումը մեկ լեզվից մյուսը։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի պրոֆեսոր Նարինե Հարությունյանը և նույն ամբիոնի դոցենտ Արմինե Խաչատրյանը հեղինակել են «Գրական անդրադարձների թարգմանությունը՝ որպես մշակութային փոխանցման խնդիր (Սալման Ռուշդիի «Ամոթ» վեպի հիման վրա)» խորագրով հոդվածը, որտեղ քննում են գրական անդրադարձների թարգմանության և մշակութային փոխանցման խնդիրները։

Ինչպե՞ս թարգմանել ոչ միայն բառերը, այլև մշակույթը, հիշողությունը, հեգնանքն ու ենթատեքստը։ Այս հարցերին է անդրադառնում ԵՊՀ պրոֆեսոր Նարինե Հարությունյանը՝ ուսումնասիրելով Սալման Ռուշդիի «Ամոթ» վեպում առկա գրական անդրադարձների թարգմանության բարդությունները։ 

- Տիկի՛ն Հարությունյան, ի՞նչն է Ձեզ հատկապես հետաքրքրել գրական անդրադարձների թարգմանության թեմայում, և ինչո՞ւ ընտրեցիք ծագումով հնդիկ անգլիացի գրող Սալման Ռուշդիի «Ամոթ» վեպը։

- Գրական անդրադարձների թարգմանությունն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ գտնվում է լեզվաբանության և մշակութաբանության սահմանագծին։ Սա լոկ բառային փոխադրում չէ, այլ յուրօրինակ «մշակութային կոդերի» վերծանում։

Մեր հետազոտության նյութը Սալման Ռուշդիի ստեղծագործությունն է, քանի որ  նա «բազմամշակութային» հեղինակ է։ Նրա «Ամոթ» («Shame») վեպը իսկական մարտահրավեր է թարգմանչի համար. այստեղ արևելյան և արևմտյան մտածողությունը, պատմությունն ու առասպելն այնքան սերտ են միահյուսված, որ առանց գրական անդրադարձների ճշգրիտ մեկնաբանման՝ տեքստը զրկվում է իր իմաստային խորությունից։

- Հետազոտության ընթացքում ո՞ր մշակութային կամ քաղաքական ակնարկներն էին ամենաբարդը թարգմանական տեսանկյունից։ 

- Թարգմանական տեսանկյունից առավել մեծ դժվարություն են ներկայացնում ազգային ինքնատիպություն ունեցող և կրոնա-առասպելաբանական ակնարկները։ Դրա վառ օրինակն է Ահուրամազդայի հիշատակումը. այն ընթերցողից պահանջում է ոչ միայն աստվածության ով լինելու իմացություն, այլև այն նուրբ հեգնանքի ընկալումը, որով հեղինակը սուրբ անունը շաղկապում է «անիծյալ երկրի» հետ։ Ոչ պակաս բարդ են պատմագրական բազմաշերտ գրական անդրադարձները, ինչպես Դանտոնի պարագայում է, որտեղ միահյուսվում են իրական պատմությունը, գրական կերպարն ու թատերական մեկնաբանությունը։

- Իսկ ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է ամբողջությամբ փոխանցել մի մշակույթի ենթատեքստը մեկ այլ լեզվով։ 

- Ամբողջական փոխանցումը տեսականորեն գրեթե անհնար է, քանի որ յուրաքանչյուր լեզվակիր ունի իր յուրահատուկ «ասոցիատիվ դաշտը»։ Սակայն «հարմարեցում» թարգմանական հնարի և ծանոթագրությունների շնորհիվ կարելի է հասնել «ֆունկցիոնալ համարժեքության»։

Թարգմանիչը կարող է ընթերցողին տալ այն «բանալիները» (օրինակ՝ լրացուցիչ մեկնաբանություններ), որոնցով վերջինս կկարողանա բացահայտել հեղինակի թաքցրած ենթիմաստները։

- Տիկի՛ն Հարությունյան, եթե մեկ նախադասությամբ ձևակերպեք հոդվածի հիմնական ասելիքը, ո՞րը կլինի այն։ 

- Հոդվածի հիմնական ասելիքը հետևյալն է․ գրական անդրադարձների թարգմանությունը ոչ թե պարզապես լեզվական փոխադրում է, այլ միջմշակութային բարդ վերծանում, որը պահանջում է հեղինակի և ընթերցողի «ֆոնային գիտելիքների» համադրում և թարգմանչի կողմից մշակութային կոդերի ճշգրիտ մեկնաբանում՝ ստեղծագործության իմաստային խորությունը պահպանելու համար։

Հետազոտության արդյունքները հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ մշակութային բարդ տեքստերի պարագայում առավել արդյունավետ են ծանոթագրությունների և բացատրական թարգմանության մեթոդները։ Հայերեն և ռուսերեն թարգմանությունների համեմատական վերլուծությունը փաստում է, որ գրական անդրադարձների պարզեցումը կամ բացթողումը (ինչպես արվել էր ռուսերենում) զգալիորեն աղքատացնում է բնագիրը, մինչդեռ հայերեն թարգմանության մեջ կիրառված մանրամասն մեկնաբանությունն ու հանգամանալից վերարտադրումը անաղարտորեն պահպանում են ստեղծագործության գիտական և գեղարվեստական արժեքը։

Ես հատկապես կարևորում եմ թարգմանչի դերը՝ որպես մշակութային միջնորդի։ Խնդիրն այն է, որ թարգմանիչը չպետք է լինի լոկ «բառերի փոխադրող», այլ այն մարդը, որն իր ուսերին է վերցնում երկու տարբեր աշխարհներն իրար կապող կամուրջը պահելու դժվարին, բայց շնորհակալ գործը։ Իմ համոզմամբ՝ գրական թարգմանության մեջ ամենավտանգավոր երևույթը չափից ավելի «թափանցիկության» ձգտելն է, երբ տեքստը հեշտացվում է՝ զոհաբերելով մշակութային խորությունը։ Հոդվածում մենք փորձել ենք շեշտել, որ բնագրի «բարդությունը» պետք է արտացոլվի նաև թարգմանության մեջ, նույնիսկ եթե դա ընթերցողից պահանջում է լրացուցիչ մտավոր ջանք։

- Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ թարգմանիչը ոչ միայն լեզուների, այլև մշակութային միջնորդ է։ Որքանո՞վ եք համամիտ այս դիտարկման հետ։

- Միանշանակ, այո՛։ Թարգմանիչը ոչ միայն լեզվական կամուրջ կառուցող է, այլև «մշակութային դեսպան»։ Նրա խնդիրն է ոչ թե պարզապես փոխարինել անգլերեն բառը հայերենով, այլ հարմարեցնել մի աշխարհայացքը մյուսին։ Եթե թարգմանիչը չլինի միջնորդ, ընթերցողը չի զգա ստեղծագործության «ոգին»։

- Եթե խոսենք առհասարակ թարգմանության գործընթացի մասին, Ձեր կարծիքով՝ ի՞նչն է ամենաշատը «կորչում» թարգմանության ընթացքում՝ լեզո՞ւն, հումո՞րը, մտածողությո՞ւնը, թե՞ մշակութային ենթատեքստը։ 

- Իմ կարծիքով՝ թարգմանության ընթացքում ամենից հաճախ տուժում է մշակութային ենթատեքստը և դրա հետ սերտորեն կապված հումորը։ Չէ՞ որ հումորը հիմնականում սնվում է բառախաղերից կամ պատմական այնպիսի հղումներից, որոնք այլ լեզվամշակույթում պարզապես ոչ մի զուգորդում չեն առաջացնում։ Լեզուն կարելի է վերարտադրել, մտածողությունը՝ նկարագրել, սակայն այն «թաքնված թելերը», որոնք բառը կապում են ընթերցողի կոլեկտիվ հիշողության հետ, ամենադժվարն են ենթարկվում թարգմանությանը։

- Արդյո՞ք տարբեր մշակույթների ընթերցողները նույն կերպ են ընկալում գրական անդրադարձները։ 

- Ո՛չ, և սա է գեղարվեստական գրականության գեղեցկությունը։ Օրինակ՝ աստվածաշնչյան կամ հունական առասպելաբանության ակնարկները եվրոպացի ընթերցողի համար ակնհայտ են, մինչդեռ արևելյան մշակույթում դրանք կարող են ընկալվել որպես սովորական սյուժետային գիծ՝ առանց խորքային շերտերի։ Թարգմանչի վարպետությունը հենց այդտեղ է՝ զգալ այդ տարբերությունը և լրացնել այն։

- Համաշխարհայնացման (գլոբալացման) պայմաններում մշակութային առանձնահատկությունները պահպանելն ավելի դժվա՞ր է դարձել, թե՞ հակառակը։

- Այո՛, միանշանակ։ Գլոբալացման պայմաններում աշխարհը դառնում է «միատարր», իսկ մշակութային առանձնահատկությունների պահպանումը՝ անհամեմատ ավելի դժվար։ Գլոբալացումը հաճախ բերում է «ունիվերսալ» մշակույթի տարածմանը։ Հոլիվուդյան ֆիլմերը, համաշխարհային բրենդները և սոցիալական ցանցերը թելադրում են նույնատիպ կերպարներ, հումոր և խորհրդանիշներ։ Արդյունքում՝ ազգային նուրբ երանգներն ու տեղական յուրահատկությունները հաճախ դուրս են մղվում կամ դառնում են երկրորդական։ Ժամանակակից ընթերցողը սկսում է ավելի լավ ճանաչել համաշխարհային խորհրդանիշները, քան սեփական մշակույթի խորքային շերտերը։

- Այսօրվա ընթերցողը պատրա՞ստ է «բարդ» գրականության, որտեղ մշակութային բազմաթիվ շերտեր կան։ 

- Կարծում եմ՝ մեծամասնությունը նախընտրում է «արագ սպառվող» տեքստեր, սակայն կա մի գիտակից շերտ, որը փնտրում է հենց ինտելեկտուալ մարտահրավերներ։ Ռուշդիի նման հեղինակները հենց այդ «բարդ» գրականության սիրահարների համար են, որոնք վայելում են տեքստի վերծանման ընթացքը։

- Իսկ ժամանակակից ընթերցողը կորցնո՞ւմ է տեքստի խորքային գրական անդրադարձները։ 

- Ցավոք, այո՛։ Տեղեկատվական հեղեղի պատճառով մարդիկ սովորել են կարդալ մակերեսային։ Գրական շատ ակնարկներ, որոնք 50 տարի առաջ հասկանալի էին միջին վիճակագրական կրթված մարդուն, այսօրվա երիտասարդի համար կարող են անծանոթ լինել։ Սա մեծացնում է թարգմանչի ծանոթագրությունների և մեկնաբանությունների դերը։

- Ձեր կարծիքով՝ արհեստական բանականությունը երբևէ կկարողանա՞ լիարժեք փոխանցել մշակութային ենթատեքստերը թարգմանության մեջ։ 

- Արհեստական բանականությունը հիասքանչ գործիք է բառացի և տեխնիկական թարգմանության համար, բայց այն չունի ապրումակցում (էմպատիա) և մշակութային հիշողություն։ Այն կարող է ճանաչել գրական անդրադարձը, բայց չի կարող զգալ դրա հուզական կշիռը կամ այն նուրբ հեգնանքը, որը հեղինակը դրել է տողատակում։ Իմ  խորին համոզմամբ՝ լիարժեք մշակութային ենթատեքստի փոխանցումը դեռ երկար ժամանակ կմնա մարդկային բանականության մենաշնորհը։

- Ինչպիսի՞ գրականություն եք խորհուրդ տալիս կարդալ երիտասարդներին՝ մշակութային մտածողությունը զարգացնելու համար։ 

- Եթե ցանկանում եք զարգացնել մշակութային մտածողությունը, խորհուրդ եմ տալիս կարդալ մոգական ռեալիզմի և պոստմոդեռնի դասականների ստեղծագործություններից՝ Գաբրիել Գարսիա Մարկես, Սալման Ռուշդի կամ Ումբերտո Էկո։ Անգլիալեզու հեղինակներից անպայման բացահայտե՛ք Ջուլիան Բարնսին, Թոմաս Փինչոնին կամ Թոնի Մորիսոնին։

Այս գրողները սովորեցնում են աշխարհը տեսնել որպես տեքստերի ու խորհրդանիշների լաբիրինթոս։ Նրանց գործերն ընթերցելը զարգացնում է քննադատական մտածողությունը և օգնում հասկանալու տարբեր քաղաքակրթությունների թաքնված «լեզուն» ու ենթատեքստերը։

Պետք չէ վախենալ «բարդ» գրականությունից. հենց այնտեղ են թաքնված ամենակարևոր հայտնագործությունները։

- Տիկի՛ն Հարությունյան, իսկ կա՞ ստեղծագործություն, որը, Ձեր կարծիքով, գրեթե անթարգմանելի է։ 

- Գրականագիտության մեջ ընդունված է համարել, որ բացարձակապես անթարգմանելի տեքստեր գոյություն չունեն (ցանկացած իմաստ կարելի է փոխանցել երկար բացատրության միջոցով), սակայն կան ստեղծագործություններ, որոնք գրեթե անհնար է թարգմանել՝ պահպանելով ձևը, բառախաղն ու մշակութային նրբերանգները: Այդպիսի տեքստերն անվանում են «թարգմանչի մղձավանջ»: Ամենացայտուն օրինակներից է Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհանգիստը»։ Այս ստեղծագործությունը համարվում է անթարգմանելիության գագաթնակետը: Ջոյսը վեպը գրել է՝ օգտագործելով եզակի լեզու՝ անգլերենի խառնուրդ տասնյակ այլ լեզուների հետ՝ ստեղծելով նոր բառեր, բառախաղեր և ասոցիատիվ շղթաներ, որոնք փոխում են իրենց իմաստը ընթերցման յուրաքանչյուր փորձի ժամանակ:

- Ի՞նչ հմտություններ պետք է ունենա ժամանակակից թարգմանիչը՝ լեզվականից բացի։ 

- Գիտե՞ք, իմ պատկերացմամբ՝ լեզվի լավ իմացությունն այսօր ընդամենը նախապայման է, այսպես ասած՝ հիմք։ Արհեստավարժ մասնագետ դառնալու համար շատ ավելին է պետք։ Նախ՝ պետք է ունենալ հետազոտական «կիրք»։ Թարգմանիչը մի քիչ դետեկտիվ պետք է լինի. եթե տեքստում հանդիպում է մի անծանոթ անուն կամ տարօրինակ դեպք, նա չպետք է հանգստանա, մինչև չպարզի դրա բոլոր ակունքները։

Հաջորդը տեխնոլոգիական ճկունությունն է։ Մենք պետք է ընկերանանք ժամանակակից գործիքների ու արհեստական բանականության հետ, բայց ոչ թե դրանցով փոխարինվելու, այլ դրանք հօգուտ որակի ծառայեցնելու համար։

Բայց ամենակարևորը, թերևս, էմպատիան է։ Լավ թարգմանիչը նման է քամելեոնի. նա պահպանում է իր վարպետությունը, սակայն ամբողջությամբ ընդունում է հեղինակի ձայնի երանգը։ Նա պետք է կարողանա բառացիորեն «մտնել հեղինակի մաշկի մեջ»։

Եվ, իհարկե, լայն մտահորիզոնը։ Պատմությունից մինչև քվանտային ֆիզիկա, փոփ մշակույթից մինչև կրոնագիտություն. թարգմանիչը պետք է ամեն ինչից տեղյակ լինի, որպեսզի տեքստի մեջ իրեն օտար չզգա։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Թարգմանիչը՝ մշակութային միջնորդ․ գրական անդրադարձների թարգմանության մարտահրավերները

22.05.2026

Կրթությունից դեպի մասնագիտական հաջողություն․ ԵՊՀ-ն և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն ընդլայնում են համագործակցությունը

21.05.2026

«Ժողովրդավարության ձեր ղեկը ուրիշին պետք չէ տալ». ԿԸՀ անդամները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ

21.05.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Մեկնարկել է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

05.21.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am