Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մեկ ուսումնական տարի ԵՊՀ-ում. հիշողություններ՝ ամբողջ կյանքի համար
Հուլիս 30, 2026 | 10:00
Կրթություն
Ուսանողական

Մեկ ուսումնական տարի ԵՊՀ-ում. հիշողություններ՝ ամբողջ կյանքի համար

«Հայաստանում հոգին զգում է ազատություն, ուժ և ընդունված լինելու զգացում. այնպիսին, ինչպիսին դու կաս»,- ասում է Եկատերինա Ռոդիոնովան մեկ նախադասությամբ Հայաստանը նկարագրելիս։ Թերևս հենց այս միտքն է լավագույնս ամփոփում այն ճանապարհը, որը նա անցել է ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում սովորելու ընթացքում։ Ռուսաստանից ժամանած ուսանողը Հայաստան է եկել գիտելիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն այստեղ գտել է շատ ավելին՝ նոր ընկերներ, նոր վստահություն սեփական ուժերի նկատմամբ և մի երկիր, որտեղ փոխվել են իր նախնական պատկերացումները։

ՌԴ-ից ժամանած Եկատերինա Ռոդիոնովան, որը սովորում է Ազգային հետազոտական համալսարանի «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց»-ի (HSE) կրեատիվ ինդուստրիաների ֆակուլտետի «Մեդիահաղորդակցություններ» կրթական ծրագրում, մեկ ուսումնական տարի ուսումնառել է Երևանի պետական համալսարանում՝ որպես ակադեմիական շարժունության ծրագրի մասնակից։ Նրա համար Հայաստանը պարզապես ուսման վայր չէ, այլև բացահայտումների, ինքնաճանաչման և նոր հեռանկարների երկիր։

Եկատերինայի ընտրությունը պատահական չէր։ Նա առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռ 2024 թ. և անմիջապես սիրահարվել երկրին։ Միաժամանակ, կարևոր էր նաև այն հանգամանքը, որ կենցաղային շատ հարցեր հնարավոր էր լուծել ռուսերենով։

«Մարդիկ միշտ պատրաստ էին օգնելու և խոսելու ռուսերեն, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Ցավոք, հայերեն չեմ խոսում, բայց այստեղ երբեք ինձ օտար չեմ զգացել»,- պատմում է նա։

ԵՊՀ-ում նա սովորել է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, ինչպես նաև դասընթաց է անցել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Իր մասնագիտական հետաքրքրություններից ելնելով՝ նա ընտրել է «Բիզնես հաղորդակցություն», «Տեսողական հաղորդակցության մշակույթ», «Մարդու իրավունքներ և լրագրություն» դասընթացները։

Եկատերինայի խոսքով՝ միջազգային կրթական միջավայրում սովորելու փորձը փոխել է իր վերաբերմունքը ուսման նկատմամբ։ Նա համոզվել է, որ կրթության արժեքը կախված է ոչ միայն համալսարանից կամ ծրագրից, այլև նրանից, թե որքանով է ուսանողը պատրաստ օգտվելու իրեն տրված հնարավորություններից։

«Ես հասկացա, որ կրթությունը լավ է այնքանով, որքանով դու ինքդ պատրաստ ես դրանից օգտվելու։ Այն կարևոր քայլ է դեպի ավելի լավ ապագա»,– նշում է նա։

Ուսումը միջազգային հարթակում նաև ավելի վստահ է դարձրել նրան։ Եթե նախկինում արտերկրում մագիստրոսական կրթություն ստանալու գաղափարը հեռավոր նպատակ էր թվում, ապա այժմ նա վստահ է, որ կարող է սովորել և արդյունավետ հաղորդակցվել ոչ մայրենի լեզվով։ Տարվա ամենակարևոր ձեռքբերումներից մեկը լեզվական առաջընթացն է. անգլերենով ուսանելը զգալիորեն զարգացրել է նրա խոսակցական և լսողական հմտությունները։

«Արտերկրում ուսանելը սովորեցնում է վստահել տարբեր մարդկանց և երբեք չդատել այլ մշակույթների ու երկրների մասին կարծրատիպերի հիման վրա։ Ամենակարևորը հարգանքն է այլ մշակույթի, ավանդույթների և կենսակերպի նկատմամբ, ինչպես նաև դրանք հասկանալու ցանկությունը։ Միայն այդ դեպքում կարող ես քեզ «սեփականը» զգալ աշխարհի ցանկացած վայրում։

Բացի դրանից՝ հասկանում ես, որ բոլորս, անկախ մեր ծագումից, խոսում ենք նույն լեզվով՝ խաղաղության և բարության լեզվով։ Եվ եթե լավ մարդ ես, ամենուր կարող ես ընկերներ գտնել։ Հասկացա, որ կարողանում եմ արագ հարմարվել նոր միջավայրին և հեշտությամբ ընկալել տեղեկությունը նույնիսկ այլ լեզվով։ Նաև բացահայտեցի, որ կարողանում եմ զգալ ուրիշ ժողովրդի պատմությունն ու մշակույթը և անկեղծորեն սիրել նրա բնությունն ու խորհրդանիշները»,- ընդգծում է Եկատերինան։

Հայաստանի մասին նրա նախնական պատկերացումներն ավելի շատ պայմանավորված էին տարածված կարծրատիպերով։ Սակայն այստեղ անցկացրած ժամանակը փոխել է այդ ընկալումները։

«Ըստ տարածված կարծրատիպերի՝ Հայաստանը պատկերացնում էի որպես բավականին ավանդական երկիր՝ գյուղատնտեսական ոլորտի մեծ դերակատարությամբ։ Սակայն դեռ 2024 թ. իմ առաջին այցի ժամանակ հասկացանք, որ այստեղ կան զարգացման մեծ հնարավորություններ նաև տնտեսության ամենաժամանակակից ոլորտներում։ Երբ վերադարձա այս ուսումնական տարում, զարմացա, թե որքան է Հայաստանը փոխվել ընդամենը երկու տարվա ընթացքում. քարտային վճարումներ, նոր ավտոբուսներ, մշակութային մշտական միջոցառումներ քաղաքի կենտրոնում։

Միևնույն ժամանակ, Հայաստանի մասին իմ պատկերացումներում շարունակում է ապրել նաև Նարինե Աբգարյանի գրքային Հայաստանը՝ իր եկեղեցիներով, վառ մշակույթով և խոհանոցով։

Ամենամեծ բացահայտումս բնությունն էր։ Այս տարի առաջին անգամ մասնակցեցի արշավների, լեռնագնացության, իջա դեպի գաղտնի ջրվեժներ, այցելեցի Բերդ, ճանապարհորդեցի ծաղկած ծիրանենիների այգիներով։ Կարող եմ վստահ ասել, որ նման գեղեցկություն ուրիշ տեղ չեմ տեսել»,- ասում է նա։

Երևանում առաջին օրերը, սակայն, այնքան էլ հեշտ չեն եղել։ Քաղաքի փողոցները, արագ երթևեկությունը, նոր միջավայրին հարմարվելու անհրաժեշտությունը սկզբում շփոթեցրել էին նրան։ Բայց այդ դժվարությունները շուտով վերածվել են հետաքրքիր փորձառության։

Հայ ուսանողների մասին խոսելիս Եկատերինան առանձնացնում է նրանց կոկիկ և դասական ոճը, ինչպես նաև ընտանիքի և տան հետ ամուր կապը։ Միևնույն ժամանակ, նա զարմանքով նշում է, որ շատ հայ երիտասարդներ ունեն լայն աշխարհայացք, հաճախ են ճանապարհորդում և հետաքրքրված են տարբեր մշակույթներով։

Ուսման ընթացքում նա նկատել է նաև կրթական համակարգերի տարբերությունները։ Եթե իրենց համալսարանում գերակշռում են մոդուլային դասընթացներն ու գրավոր գնահատումները, ապա ԵՊՀ-ում ավելի տարածված են բանավոր քննությունները, որոնք պահանջում են անմիջական հաղորդակցություն և արագ արձագանքելու կարողություն։

Հայաստանում անցկացրած ամիսների ընթացքում Եկատերինան հասցրել է ոչ միայն ծանոթանալ երկրի մշակույթին, այլև սիրել հայկական որոշ բառեր ու համեր։ Նրա սիրելի արտահայտությունը «բարի լույս»-ն է, որը, նրա խոսքով, առանձնահատուկ ջերմություն և դրական լիցք է փոխանցում։

«Լույսի հետ կապված զուգորդումները յուրաքանչյուր նոր օրվան լավ տրամադրություն են հաղորդում»,- ասում է նա։

Սիրված բառերի շարքում է նաև «բերդ»-ը։ Եկատերինայի կարծիքով՝ այն խորհրդանշում է Հայաստանը՝ որպես անկախ, ամուր և հպարտ երկիր։

Հայկական խոհանոցը ևս անմասն չի մնացել նրա բացահայտումներից։ Նա փորձել է խորոված, հարիսա, խաշլամա, լահմաջո, ղափամա և ժենգյալով հաց։ Սակայն ամենասիրելի ուտեստը դարձել է հենց ժենգյալով հացը։ 

«Այն միշտ տարբեր համ ունի, քանի որ պատրաստվում է տարբեր խոտաբույսերով»,- պատմում է նա։

Հատուկ տեղ է զբաղեցնում նաև նռան գինին, որը, ինչպես ինքն է խոստովանում, դարձել է Հայաստանի հետ կապված իր ամենահաճելի բացահայտումներից մեկը։ 

Իսկ ամենաթանկ հիշողություններից նա առանձնացնում է բնության գրկում ճանապարհորդությունները, լեռները, որոնք հատկապես երևում էին հանրակացարան գնալու ճանապարհին… Արարատը, որը պարզ օրերին բացվում է քաղաքի կենտրոն իջնելիս՝ իր ողջ վեհությամբ։

Հայաստանից Եկատերինան իր հետ կտանի ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլև հիշողություններ, որոնք երկար կմնան իր հետ։ Հատկապես հիշում է գարնանային ճանապարհորդությունը դեպի Տավուշ, երբ լուսաբացին մեքենան անցնում էր Սևանի ափով։

«Այդպիսի պահերին թվում է, թե դիպչում ես հավերժությանը` ինքդ էլ դառնալով նրա մի փոքր մասը»,- ամփոփում է ուսանողը։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Մեկ ուսումնական տարի ԵՊՀ-ում. հիշողություններ՝ ամբողջ կյանքի համար

30.07.2026

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների գիտական փորձառությունը Բրյուսելում

29.07.2026

«Կարևոր է հասկանալ մեր երկրի և տնտեսության այն առանձնահատկությունները, որոնք հետաքրքիր են աշխարհին». ԵՊՀ դասախոս Արշալույս...

28.07.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

Մեկնարկում է «Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը» խորագրով գիտաժողովը

07.29.2026 - 08.25.2026

Զայեդի համալսարանը հրավիրում է մասնակցելու «WorldCUR 2027»-ին

07.27.2026 - 10.31.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am