Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ի՞նչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը․ ԵՊՀ-ում քննարկվել են երիտասարդության մասին նոր մենագրության հիմնական արդյունքները
Հուլիս 01, 2026 | 15:15
Կրթություն
Հետազոտություն

Ի՞նչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը․ ԵՊՀ-ում քննարկվել են երիտասարդության մասին նոր մենագրության հիմնական արդյունքները

ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության շնորհանդես-քննարկումը՝ համախմբելով գիտական հանրույթի, պետական կառույցների ներկայացուցիչներին և ոլորտի մասնագետներին։ Քննարկման առանցքում էին Հայաստանի երիտասարդության արժեքային փոփոխությունները, ապագայի ընկալումները, մասնակցայնության ձևերն ու անկախացման ռազմավարությունները։

Սոցիոլոգ, կրթության սոցիոլոգիայի և երիտասարդության հիմնահարցերի հետազոտող, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրությունը ներկայացնում է ժամանակակից հայ երիտասարդության սոցիալական իրականության բազմակողմանի վերլուծությունը՝ հիմնված քանակական և որակական հետազոտական տվյալների վրա։ Աշխատությունում քննարկվում են երիտասարդների կրթական ուղիները, զբաղվածության հնարավորությունները, քաղաքական և քաղաքացիական մասնակցության պրակտիկաները, կենսակերպը, միգրացիոն տրամադրությունները և ապագայի պատկերացումները հետպատերազմյան ու արագ փոփոխվող հասարակական պայմաններում։

Մենագրությունը մշակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ իրականացված հետազոտական նախագծի շրջանակում, ԵՊՀ գիտական խորհրդի կողմից երաշխավորվել է որպես մենագրություն և տպագրվել ԵՊՀ հրատարակչության կողմից։

Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի երիտասարդների կյանքի, փորձառությունների, հնարավորությունների և մարտահրավերների բազմաչափ վերլուծությունը՝ երիտասարդներին դիտարկելով ոչ միայն որպես տարիքային խումբ, այլև որպես հասարակական գործընթացների ակտիվ մասնակիցներ, որոնց փորձառություններն արտացոլում են երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական փոփոխությունները։

Գրքի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ երիտասարդների կենսափուլային անցումները պայմանավորված են ինչպես անձնական ընտրություններով, այնպես էլ պատմական իրադարձություններով ու սոցիալական միջավայրով։ 

Ըստ գրքի հեղինակի՝ վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ՝ COVID-19 համավարակը, 2020 թ․ 44-օրյա պատերազմը և 2023 թ․ Արցախից բռնի տեղահանությունը, էական ազդեցություն են ունեցել երիտասարդների կյանքի վրա՝ ձևավորելով անորոշության նոր մթնոլորտ։

Մենագրությունը նպատակ ունի համակողմանիորեն ուսումնասիրելու Հայաստանի երիտասարդների կյանքի դինամիկան՝ կյանքի փուլերը, հետպատերազմյան համատեքստում երիտասարդների՝ անկախություն ձեռք բերելու փորձառությունները և ապագայի տեսլականները։ Աշխատության վերլուծական հիմքը երիտասարդության սոցիոլոգիայի տեսական մոտեցումների և էմպիրիկ տվյալների համադրումն է՝ ներառելով երիտասարդների ժողովրդագրական, կրթական, տնտեսական, քաղաքացիական, առողջապահական և մշակութային բնութագրեր։

Կարևորելով աշխատության գիտագործնական նշանակությունը՝ ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ այն կարող է ուղենիշ լինել ոչ միայն հետազոտողների, այլև համալսարանների, կրթական հաստատությունների և երիտասարդական քաղաքականություն մշակող կառույցների համար։ Նրա խոսքով՝ աշխատությունը հնարավորություն է տալիս հասկանալու այն միջավայրը, որտեղ այսօր ձևավորվում են երիտասարդների արժեքները, նպատակներն ու ակնկալիքները՝ միաժամանակ առաջարկելով գործնական մոտեցումներ այդ իրականությանը համահունչ որոշումներ կայացնելու համար։

«Անորոշության և հույսի խաչմերուկում այսօր միայն երիտասարդությունը չէ։ Այդ խաչմերուկում են նաև Հայաստանը, տարածաշրջանը և, մեծ հաշվով, ամբողջ աշխարհը։ Երիտասարդությունը պարզապես այն պրիզման է, որի միջոցով հնարավոր է հասկանալ այս փոփոխվող իրականությունը»,- ընդգծեց նա։ 

ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը շեշտեց նման հետազոտությունների դերը պետական քաղաքականության մշակման գործընթացում։ Նրա խոսքով՝ ներկայում նախարարությունում մեկնարկել է գործընթաց, որի շրջանակում նախատեսվում է մշակել և 2027 թվականին հաստատել երիտասարդական քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը, որը կսահմանի ոլորտի զարգացման տեսլականն ու գործողությունների ուղղությունները։

«Հիմա արդեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ մշակում ենք մի կարևոր գործիք՝ երիտասարդական ինդեքսը, որը մեզ հնարավորություն կտա հասկանալու, թե այսօր ինչ է պետք երիտասարդներին մասնակցության, պաշտպանության, կրթության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության և այլ ուղղություններով։ Այդ ամբողջ տվյալների հիման վրա մենք հնարավորություն կունենանք ավելի հստակ պատկերացնելու, թե ինչ ենք ուզում վերհանել այս գործընթացից և ինչպես օգտագործել ստացած արդյունքները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նման ուսումնասիրությունները կարևոր աղբյուր են երիտասարդների ակնկալիքներն ու առաջնահերթությունները հասկանալու համար։ Զարա Ասլանյանը ներկայացրեց նաև նախարարության կողմից իրականացվող մասնակցային ծրագրերը՝ մատնանշելով, որ վերջին տարիներին երիտասարդների ներգրավվածությունը շարունակաբար աճում է։ Ըստ նրա՝ երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են երիտասարդական մայրաքաղաք նախաձեռնության օրակարգի ձևավորմանը, համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագրերին և այլ նախաձեռնությունների, որոնց շրջանակում ոչ միայն բարձրաձայնում են իրենց առաջարկները, այլև ներգրավվում են դրանց իրականացման և որոշումների կայացման գործընթացներում։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ներկայացնելով գրքի հեղինակին, շեշտեց, որ մենագրությունը հիմնված է նրա թեկնածուական ատենախոսության վրա և ամփոփում է սոցիոլոգիական երկարամյա հետազոտությունների արդյունքները։

Մենագրության հեղինակ Մարինա Գալստյանը երիտասարդությանը ներկայացնում է որպես ներքին բազմազանությամբ առանձնացող սոցիալական խումբ, որի տարբեր ներկայացուցիչներ ունեն հարմարվելու, ինքնուրույնանալու և ապագան պատկերացնելու տարբեր ռազմավարություններ։

Պատասխանելով ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, մենագրության խմբագիր, քննարկման մոդերատոր Արթուր Աթանեսյանի այն հարցին, թե ինչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը, մենագրության հեղինակն անդրադարձավ հետազոտության հիմնական եզրակացություններին։ Նրա խոսքով՝ այսօր երիտասարդության համար ամենամեծ մարտահրավերը ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներն են, այլև ապագայի նկատմամբ խորացող անորոշությունը։ Այդուհանդերձ, երիտասարդների մեծամասնությունը շարունակում է իր ապագան կապել կրթության, աշխատանքի և ինքնուրույն կյանքի կառուցման հետ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդներն ավելի պատրաստակամ են մասնակցելու այն գործընթացներին, որտեղ զգում են սեփական ազդեցությունը։ Այդ պատճառով նրանց ակտիվությունն ավելի հաճախ դրսևորվում է ոչ թե ինստիտուցիոնալ լայն հարթակներում, այլ միկրոմիջավայրերում՝ համալսարանում, համայնքում, նախաձեռնողական փոքր խմբերում կամ տեղական ծրագրերում, որտեղ մասնակցության արդյունքն անմիջապես տեսանելի է։

Հեղինակը ներկայացրեց նաև հետազոտության կարևոր նորույթներից մեկը՝ երիտասարդների անկախության ինդեքսը և կյանքի ռազմավարությունների տիպաբանությունը, ինչի արդյունքում առանձնացվել են մի քանի հիմնական խմբեր՝ նորարար առաջնորդներ, կայունության ջատագովներ, համակերպվողներ և հուսահատներ կամ մոլորվածներ, ինքնահաստատվողներ։

Հեղինակի խոսքով՝ երիտասարդների տիպաբանությունները սոցիոլոգիական վերլուծության գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս տարբերակելու երիտասարդների կյանքի ռազմավարություններն ու անկախացման առանձնահատկությունները՝ խուսափելով երիտասարդությանը որպես միատարր խմբի դիտարկելու մոտեցումից։

«Շատ կարևոր է, թե ինչ է փնտրում երիտասարդը, քանի որ երիտասարդությունը, ըստ էության, սահմանում է անկախության ձգտման ճանապարհ կամ կյանքի փուլ, և այն ռազմավարությունները, որոնք կարող են բերել այդ անկախությանը, դառնում են հիմնական նպատակադրումը երիտասարդների համար։ Օրինակ՝ որպես ռազմավարություն կարող եմ նշել աշխատանքի փոփոխությունը։ Աշխատանք ունեցող երիտասարդների շուրջ 46 տոկոսը նշել է, որ ցանկանում է փոխել իր աշխատանքը։ Սա ցույց է տալիս, թե որքան դինամիկ խմբի մասին է խոսքը։ Եվ այդ դինամիկության մեջ պետք է հասկանալ՝ դեպի ուր է ուղղված երիտասարդի հայացքը․ այն ուղղված է կայունության կամ անկախության ձեռք բերելուն։ Երիտասարդը ձգտում է լինելու այն միջավայրում, որտեղ հնարավոր է հասնել անկախության, որը նրա համար նաև ռեսուրս է հետագա փոփոխությունների համար»,- ասաց հեղինակը։

Քննարկման ընթացքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, արձագանքելով մենագրության հեղինակ Մարինա Գալստյանի դիտարկումներին, նշեց, որ հետազոտության մեջ բարձրացված միտքը՝ երիտասարդների՝ միկրոմիջավայրերում ակտիվ ներգրավվածության վերաբերյալ, իր համար հատկապես կարևոր է և կիրառելի համալսարանական պրակտիկայում։

Նրա գնահատմամբ՝ հենց միկրոմիջավայրերի ձևավորումն ու զարգացումը կարող են դառնալ ուսանողների մասնակցության և նախաձեռնողականության խթանման կարևոր գործիք ինչպես համալսարանում, այնպես էլ համայնքային կյանքում։

Բանախոսներն ընդգծեցին, որ երիտասարդների փորձառությունները պետք է առավել լայնորեն ներգրավվեն երիտասարդական քաղաքականությունների մշակման, պետական ծրագրերի նախագծման և հանրային քննարկումների գործընթացներում։ Նրանց խոսքով՝ գիտական տվյալների վրա հիմնված ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս մշակելու առավել հասցեական և արդյունավետ քաղաքականություններ՝ հաշվի առնելով հասարակության առանձնահատկություններն ու երիտասարդների իրական պահանջմունքները։

Բաց քննարկման ընթացքում մասնակիցները նաև հարցեր ուղղեցին հեղինակին՝ հետազոտության մեթոդաբանության, ընտրանքի ձևավորման և արդյունքների կիրառական նշանակության վերաբերյալ։ Ընդգծվեց, որ շուրջ հազար երիտասարդի մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բազմակողմանի պատկերացում կազմելու Հայաստանի երիտասարդության ներկայիս խնդիրների, սպասումների և ապագայի պատկերացումների մասին։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Ի՞նչ է ուզում այսօրվա հայ երիտասարդը․ ԵՊՀ-ում քննարկվել են երիտասարդության մասին նոր մենագրության հիմնական արդյունքները

    01.07.2026

    Մեկնարկել է Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոցը

    01.07.2026

    ԵՊՀ իրավաբանական կլինիկայի փորձը ներկայացվել է եվրոպական համաժողովում

    01.07.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    Միջազգային հոբելյանական գիտաժողովի բաց կանչ. «Լեզուն մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկներում»

    07.01.2026 - 09.30.2026

    Մրցույթ՝ ԵՊՀ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման համար

    06.29.2026 - 07.13.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am