Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ինչպե՞ս պահպանել Հայաստանի «մարող» լեռնային բնակավայրերը. գիտնականներն առաջարկում են նոր մոդել
Սեպտեմբեր 14, 2026 | 10:00
Հասարակություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

Ինչպե՞ս պահպանել Հայաստանի «մարող» լեռնային բնակավայրերը. գիտնականներն առաջարկում են նոր մոդել

Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջանների կայուն զարգացումը՝ բնակավայրերի պահպանումն ու զբոսաշրջության ուղիների ընդլայնումը, ԵՊՀ հետազոտողների ուշադրության կենտրոնում է։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը և նույն ամբիոնի դոցենտ Վահագն Գրիգորյանը մշակել են լեռնային շրջանների կայուն զարգացման նոր մոդել։

Նրանց գիտական հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության լեռնային շրջանների կայուն զարգացման մոդելները և սկզբունքները» խորագրով, ներկայացվել է «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված միջազգային պարբերականներից մեկին և այժմ գտնվում է գրախոսության փուլում։

Արսեն Գրիգորյանը և Վահագն Գրիգորյանն ուսումնասիրել են միջազգային փորձը (օրինակ՝ Նեպալի, Բոլիվիայի, Շվեյցարիայի)՝ այն տեղայնացնելով Հայաստանի բնական ռեսուրսներին և սոցիալ-տնտեսական պայմաններին համապատասխան։ Նրանց առաջարկած նոր մոդելը հիմնված է մի քանի փոխկապակցված ուղղությունների վրա՝ «կանաչ» զբոսաշրջության զարգացում, տեղական բնական և մշակութային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, ենթակառուցվածքների բարելավում և համակենտրոնացված ծառայությունների ստեղծում։

Լեռնային բնակավայրերի ժողովրդագրական խնդիրները. ինչո՞ւ են դրանք դատարկվում

Չնայած բնական և պատմամշակութային հարուստ ռեսուրսներին՝ Հայաստանի լեռնային ու նախալեռնային բնակավայրերն այսօր բախվում են ժողովրդագրական լուրջ խնդիրների։

Հետազոտողների հոդվածի առանցքում Հայաստանի այն լքված կամ «մարող» բնակավայրերն են, որոնք ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել են որպես նախալեռնային և լեռնային բնակավայրեր: Հեղինակներն ուսումնասիրել են դրանց բնությունը, պատմամշակութային արժեքը, սոցիալ-տնտեսական վիճակը, ենթակառուցվածքներն ու զարգացման հեռանկարները:

Հետազոտողները բերում են մի քանի ակնառու օրինակներ։

Ծաղկաձոր և Հանքավան։ Ըստ Վահագն Գրիգորյանի՝ թեև Ծաղկաձորը զբոսաշրջային հանրահայտ կենտրոն է, սակայն տեղի մշտական բնակչությունը խորհրդային տարիների համեմատ նվազել է ավելի քան 700-ով՝ այսօր կազմելով 1100-ից մի փոքր ավել։ Բացատրելով սրա տնտեսական պատճառը՝ նա ընդգծում է. «Այստեղ հողերը շատ թանկ են։ Մարդը վաճառում է իր բնակարանը չափազանց թանկ գնով և ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ՝ Հրազդան քաղաքում, գնում է երեք-չորս սենյականոց բնակարան։ Բնակիչները վաճառում են, իսկ ներդրողները, օրինակ, երեք տան տեղում հյուրանոց կամ բարձրահարկ շենք են կառուցում։ Ստացվում է, որ հյուրընկալության ինդուստրիան զարգանում է, բայց քաղաքը մշտական բնակիչների առումով «մարում է»։ Նույն միտումը կա նաև Հանքավանում, որը ևս ռեկրեացիոն գոտի է։ Ավելանում են աշխատատեղերը, մասնավորապես սպասարկման ոլորտում, բայց բնակավայրը «մարում է»․ այսօր 100-ից պակաս բնակիչ է մնացել»։

Ջերմուկ։ Վահագն Գրիգորյանի հավաստմամբ՝ այս առողջարանային քաղաքն ունի սահմանային դիրքի և աշխատատեղերի բացակայության ազդեցությունը։ 

«Եթե 1989 թվականին Ջերմուկն ուներ շուրջ 10 500 բնակիչ, ապա այսօր բնակչությունը կրճատվել է՝ հասնելով 4000-ի։ Չնայած ռեկրեացիոն ինդուստրիան զարգանում է, այստեղ հաճախ ներգրավվում են ոչ թե տեղի, այլ դրսից եկած մասնագետները»,- հավելում է նա: 

Հետազոտողների համոզմամբ՝ չնայած զբոսաշրջային հոսքին՝ առողջարանային քաղաքներում մշտական բնակչությունը պետք է պահպանվի: Դրա համար կան տարբեր ուղիներ, օրինակ, տեղի բնակիչների համար կազմակերպել մասնագիտական դասընթացներ, որպեսզի նրանք կարողանան աշխատել տեղի սպասարկման ոլորտում:

«Հանքավանում կարելի է վերագործարկել հանքային ջրերի գործարանը, օգտագործել անտառային ռեսուրսները՝ ստեղծելով, օրինակ, դեղաբույսերի արտադրամաս, ինչպես նաև զարգացնել մեղվաբուծությունը: Այնտեղ առկա են նաև ճագարաբուծության լավագույն պայմանները, ինչը կխրախուսի տեղացիներին մնալ իրենց բնակավայրում: Սրան զուգահեռ՝ անհրաժեշտ է բացել կրթական ու մշակութային կենտրոններ, բարելավել ճանապարհները»,- ընդգծում են հետազոտողները: 

Չօգտագործված բնական ռեսուրսներ, ենթակառուցվածքների բացակայություն

Բանախոսներն ընդգծում են՝ Հայաստանի լեռնային և նախալեռնային տարածքներում առկա բազմաթիվ բնության հուշարձանները՝ ջրվեժներն ու կիրճերը, ինչպես նաև անտառները, բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ տեսակները, լճերը, կիրճերն ու ձորերը, քարայրերն ու անձավները էկոտուրիզմի գլխավոր գրավչությունն են, որոնք ուղղակիորեն դուրս են մնում զբոսաշրջային հոսքերից վատ ճանապարհների և սպասարկման ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Նրանց խոսքով՝ ենթակառուցվածքների բարելավմամբ կզարգանա նաև էկոտուրիզմը:

Արսեն Գրիգորյանն արձանագրում է. «Մեր ջրվեժները հիմնականում հասանելի չեն օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Օրինակ՝ Սյունիքի հանրահայտ Շաքիի ջրվեժը. մենք բարեկարգ ճանապարհ չունենք, տուրիստական մեծ ավտոբուսը չի կարողանում գնալ այդ քարքարոտ ճանապարհով։ Նույնը կարելի է ասել Թռչկանի, Գեղարոտի, Լիճքի վեց ջրվեժների, Հերհերի ջրվեժի, ինչպես նաև անանցանելի վայրում գտնվող Վահագնիի ջրվեժի մասին»:

Նա շեշտում է, որ Հայաստանում ջրային ռեսուրսները չափազանց վատ են օգտագործվում, թեև դրանք կարող են ապահովել և՛ գյուղատնտեսությունը, և՛ տուրիստական հանգստի գոտիների ստեղծումը։ 

«Խորհրդային տարիներին կառուցվել էր 80 ջրամբար, իսկ անկախության 30 տարիների ընթացքում նույնիսկ երկու ջրամբար ավարտին չենք հասցրել․ Վեդիի ջրամբարը դեռ նոր է լցվում, իսկ Կապսի ջրամբարն անավարտ է։ Մաքուր, զուլալ լեռնային աղբյուրների ջրերը հոսում են ցածրադիր շրջաններ ու աղտոտվում, մինչդեռ կարող էին կուտակվել և խողովակներով մատակարարվել բնակչությանը»,- մատնանշում է նա:

«Կանաչ» զբոսաշրջություն. փոքր ներդրումներ, մեծ եկամուտներ

Գիտնականների առաջարկած մոդելի առանցքային ուղղությունները էկոզբոսաշրջությունն ու ագրոզբոսաշրջությունն են, որոնք «կանաչ» զբոսաշրջության ուղղություններ են համարվում, և հնարավոր է ոչ մեծ ներդրումներով ապահովել զգալի եկամուտներ։

Վահագն Գրիգորյանն այսպես է բացատրում «կանաչ» զբոսաշրջության ճյուղ համարվող ագրոզբոսաշրջության մոդելը. «Ցանկացած գյուղ կարող է իր մարդկային ներուժով, ավանդույթներով, բնական պայմաններով և շրջակա պատմամշակութային արժեքներով զարգացնել ագրոզբոսաշրջությունը։ Սա հնարավորություն է տալիս վերականգնելու լեռնային շրջանների կյանքը։ Լեռնային շրջանների զարգացումը ներառում է նաև մի շարք ավանդույթների վերստեղծում՝ դրանք ի ցույց դնելով աշխարհին, օրինակ, ժանյակագործություն, դարբնագործություն, բրուտագործություն, կարպետագործություն»: 

Արսեն Գրիգորյանը պատկերավոր ներկայացնում է, թե ինչպես է աշխատում ագրոզբոսաշրջությունը, և ինչպես է այն գրավում օտարերկրյա զբոսաշրջիկներին. «Շվեյցարացին գալիս է մեր տուն, որտեղ ստեղծել ենք հյուրատուն, մասնակցում է լավաշի թխման արարողությանը՝ գրտնակում է, լավաշը խփում թոնրի պատին և իր արածով հիանում։ Գնում է կով կթելու, խոտ հնձելու, մարգագետիններից կանաչի հավաքելու, գալիս է տուն, տնական կաթն ու մածունն է խմում, կարագը խնոցիով հարում: Նա պատրաստ է վճարելու այդ ամենը տեսնելու, ինչպես նաև դրան մասնակից լինելու համար»։

Ինչպե՞ս երիտասարդներին պահել լեռնային բնակավայրերում

Մոդելի հաջողության գլխավոր նախապայմանը մարդուն իր բնօրրանում պահելն է։ Դրա համար անհրաժեշտ է պետության, միջազգային դոնորների և տեղական բնակչության սերտ համագործակցությունը։

Արսեն Գրիգորյանն առաջարկում է փոքր գյուղերում կիրառել համակենտրոնացված ծառայությունների համակարգը։

«250-300 բնակիչ ունեցող գյուղերում, որտեղ դպրոցականների թիվն ընդամենը 30 է, չկան մանկապարտեզներ, մշակույթի տներ կամ կենցաղի սպասարկման կետեր, մինչդեռ բոլոր ծառայությունները մեկ վայրում համակենտրոնացնելը թե՛ հաստիքային, թե՛ ֆինանսական առումով ավելի ձեռնտու է դառնում, և գյուղը սկսում է չմարել»,- ընդգծում է նա։

Բացի դրանից՝ կարևորվում է երիտասարդ մասնագետների վերադարձը հայրենի գյուղեր։ Արսեն Գրիգորյանը ներկայացնում է իր ուսանողներից մեկի հաջողված փորձը․ ««Սերվիս» կրթական ծրագրի ուսանողն ավարտում է և Երևանում մնալու փոխարեն գնում է իր հայրենի գյուղ։ Ծնողների հետ վերանորոգում է տունը, ծրագիր ներկայացնում, պետությունից ֆինանսական միջոցներ ստանում, հյուրատուն ստեղծում և սոցցանցերով գովազդում։ Շուտով զբոսաշրջիկներն սկսում են այցելել նրանց տուն։ Մեկ ընտանիքի հաջողված օրինակին հետևում է մյուսը։ Մեր մշակած մոդելի իմաստը հենց սա է՝ մարդկանց ուղղորդել դեպի լեռնային և բարձրլեռնային շրջաններ»:

Գիտնականներն այժմ աշխատում են ՀՀ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան բնակավայրը էկոգյուղի վերածելու ծրագրի շուրջ։ Այնտեղ նախատեսվում է «վերակենդանացնել» նաև տեղի մշակույթի պալատը, որը, ըստ նրանց, կդառնա հանգստի և ժամանցի կենտրոն պատանիների և երիտասարդների համար՝ ներառելով նաև հարևան Չինչին, Վարագավան և այլ գյուղեր։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ԱԲ ոլորտների հետազոտողները համախմբվել են համալսարանում

05.10.2026

Դասավանդման արվեստը՝ գիտելիքից մինչև մտածողություն. ԵՊՀ դոցենտ Գոռ Ալեքսանյանի համալսարանական պատմությունը

05.10.2026

Ինչպե՞ս է ԱԲ-ն փոխում բարձրագույն կրթությունը. հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում

05.10.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորը հայտարարում է նորարարական ծրագրի ընդունելություն

10.15.2026 - 10.30.2026

«Հայաստանի սնկերի կենսաբազմազանությունը․ COP17-ին ընդառաջ»․ աշնանային դպրոց և ինտենսիվ աշխատարան

10.12.2026 - 10.16.2026

ԵՊՀ-ում կանցկացվի կենսաբազմազանության իրավունքի և կառավարման մասնագիտացված դասընթաց

09.30.2026 - 10.25.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am