Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆՈՐ ԴԵԿԱՆՆ Է
Ապրիլ 10, 2019 | 19:41
Քաղաքականություն

ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆՈՐ ԴԵԿԱՆՆ Է

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր կայացավ գիտխորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը դեկանի ընտրության հարցն էր:
Gevorg-Barseghyan-elected-as-a-dean

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի նիստին, բացի անդամներից, ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: 


Մինչև անցնելը օրակարգի գլխավոր հարցին՝ գիտխորհրդի անդամներն ընտրեցին նիստը նախագահող, որը ստանձնեց Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը:

Նա տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում ֆակուլտետի բոլոր ամբիոններում քննարկվել Է դեկան առաջադրելու հարցը: Ըստ այդմ՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել Աբրահամյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը: 

Ծրագրային ելույթով առաջինը հանդես եկավ Սամվել Աբրահամյանը: Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց այն ամբիոններին, որոնք առաջադրել են իր թեկնածությունը, ապա անդրադարձավ ֆակուլտետում իր ծավալած աշխատանքներին, որոնք վերաբերում էին ինչպես ֆակուլտետի՝ տարբեր երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա) բուհերի հետ ունեցած սերտ համագործակցությանը, այնպես էլ ֆակուլտետում տիրող առողջ մթնոլորտին: Նա ներկայացրեց 2019-2024 թթ. համար մշակված այն ռազմավարական ծրագիրը, որով առաջնորդվելու է ֆակուլտետն իր ընտրվելու դեպքում:

«2019-2024 թթ. ֆակուլտետի գործունեության ռազմավարական նպատակներից Է լինելու որակյալ կրթության, բարձրորակ հետազոտությունների և որակյալ հանրային ծառայությունների ապահովումը»,- նշեց Ս. Աբրահամյանը:

Վերջինս ընդգծեց, որ պետք է շարունակել ֆակուլտետի զարգացման ծրագրով նախատեսված նպատակների իրագործմանը միտված աշխատանքները՝ ըստ ժամանակացույց-պլանի, վերհանել եղած թերությունները և հաշվի առնել դրանք ֆակուլտետի զարգացման նոր ռազմավարական ծրագիր մշակելիս:

Միաժամանակ, ըստ Աբրահամյանի, պետք է զարգացնել ուսանողների գործնական հաղորդակցական հմտությունները, ինչին հասնելու համար պետք է ավելացնել ֆակուլտետում դասավանդվող լեզվակիր դասախոսների թիվը. «Անհրաժեշտ է համագործակցել դեսպանատների, լեզվակիր երկրները ներկայացնող համապատասխան կազմակերպությունների և անձանց հետ: Չեմ կարող չնշել նաև այն մեծ ներդրումը, որն ունի Հայաստանում Իտալիայի դեսպանատունն իտալերենի դասավանդման գործում»:

Ծրագրային իր ելույթում Սամվել Աբրահամյանը կարևորեց ֆակուլտետի ուսանողական կառույցների՝ ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի ներգրավվածության ավելացումն ուսանողությանը վերաբերվող հարցերի քննարկման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների գործում:

Դեկանը ելույթն ավարտեց՝ անդրադառնալով ուսանողներիՆ հուզող հարցերին՝ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների բացակայությանը. «Դասախոսների ձեռնարկները և մասնագիտական գրքույկները հասանելի են դառնալու էլեկտրոնային եղանակով, ինչն էլ լավ հնարավորություն կընձեռի ուսանողին՝ գտնելու անհրաժեշտ տեղեկատվությունը»:

Մինչև ծրագրային ելույթը սկսելը՝ Գևորգ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի դեկան պարոն Աբրահամյանին՝ տասը տարիների համատեղ աշխատանքի համար:



Գևորգ Բարսեղյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, դրա հետ կապված ապագայի տեսլականը և զարգացման ռազմավարության թիրախային նպատակները՝ կրթության արդիականացում և որակի ապահովում, գիտակրթական գործունեության բարելավում, գիտահետազոտական և նորարարական գործունեության արդիականացում, նոր և արդյունավետ ենթակառուցվածքների ստեղծում, որակյալ կադրային ռեսուրսների ընդգրկում, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ տնօրինում, միջազգային կապերի և համագործակցության ընդլայնում:

Ըստ նրա՝ ֆակուլտետի առաջնային նպատակներից է ուսանողներին առաջարկել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հիմնարար սկզբունքների հետ համատեղելի ծրագրեր:

 «Այդ ամենին զուգահեռ՝ պետք է խթանել ֆակուլտետում առավել ինքնավար գործունեություն իրականացնելու գործընթացը՝ կապված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և մասնագիտական առարկաների ժամաքանակի ձևավորման հետ»,- ընդգծեց Գևորգ Բարսեղյանը:

Նա կարևորեց ֆակուլտետում դասավանդվող լեզուների գործնական իմացության բարձր մակարդակի ապահովումը, ինչպես նաև մասնագիտական լեզվի խմբերում ուսանողների բաշխումը՝ ըստ լեզվի իմացության մակարդակի:

«Ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է ձեռնարկել ֆակուլտետի լսարանները տեղեկատվական տեխնոլոգիական միջոցներով հագեցնելու գործը, պարբերաբար կազմակերպել ֆակուլտետի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումներ՝ ծագած ընթացիկ խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով»:

Ֆակուլտետի աշխատանքը կանոնակարգելու գործում Գ. Բարսեղյանը կարևորեց որակյալ կադրային ռեսուրսների ընդգրկումը:

Ելույթի վերջում նա կարևորեց միջազգային կապերի ընդլայնումը և նոր համագործակցությունների ձեռքբերումը:

Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ դարձան:

Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ Յուրի Գաբրիելյանը, անդրադառնալով Սամվել Աբրահամյանի գործունեությանը, դրական գնահատեց այն և հետաքրքրվեց՝ եթե դեկանը բարեխղճորեն կատարում է իր գործը, ապա ինչ կարիք կա նոր դեկան ընտրելու, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը պատասխանեց, որ դեկանի ընտրությունն իրականացվում է՝ ըստ գործող կանոնակարգի, և գիտխորհուրդն ինքն է որոշում, թե ում ընտրել:

Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս Գայանե Գրիգորյանի համոզմամբ, ֆակուլտետին անհրաժեշտ են թարմ շունչ, նոր մտածելակերպ և գործելաոճ, ուստի Գևորգ Բարսեղյանին ընտրելը նպատակահարմար և կարևոր է ֆակուլտետի հետագա զարգացման համար: 

Նա փաստեց, որ Գ. Բարսեղյանը նաև սեր և համակրանք է վայելում ուսանողների շրջանում, ինչն էլ թույլ է տալիս վստահաբար կատարել իր ընտրությունը:

Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը ողջունեց երկու թեկնածուների՝ այս տարիների իրականացրած աշխատանքը և նշեց, որ Ս. Աբրահամյանը կարևոր ներդրում ունի ֆակուլտետի առողջ մթնոլորտի ձևավորման և պահպանման գործում, ինչն ընդհատվել է վերջին երկու ամսվա ընթացքում. «Ես մտահոգված եմ ֆակուլտետում տիրող անառողջ մթնոլորտով և պնդում եմ, որ ով էլ ընտրվի այսօր ֆակուլտետի դեկան, պետք է աշխատի վերականգնել առողջ մթնոլորտը»:

Զ. Հարությունյանը տեղեկացրեց, որ ինքն այս մթնոլորտում չի կարող աշխատել և հեռանալու է համալսարանից: «ԵՊՀ-ն ազգային արժեք է իր անցյալով, բայց ոչ այնքան իր ներկայով»,- ամփոփեց ելույթն ամբիոնի վարիչը:

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն հավաքեց Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան ընտրվեց Գևորգ Բարսեղյանը:

Անգին Խաչատրյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները

27.05.2025

Միջազգային նոր համագործակցություն. ուրվագծվել են ԵՊՀ-ի և Դուբայի Մուրդոխի համալսարանի փոխգործակցության ուղիները

27.05.2025

ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը

27.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

05.26.2025 - 06.09.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

05.26.2025 - 06.01.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am