Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ
Սեպտեմբեր 12, 2018 | 12:20
Հասարակություն

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ

Ինչպիսի՞ն ենք տեսնում մեր ապագան։ Ինչպիսի՞ կյանքի ենք ձգտում, ինչի՞ համար ենք պայքարում։ Եթե հարցում անցկացնենք, կտեսնենք, որ մարդկանց բավականին լուրջ տոկոս ձգտում է աշխատանք-տուն-ընտանիք սխեմային, ասել է թե՝ կայունության
Thoughts-about-consumer-society

Այսպիսի արժեհամակարգը տասնամյակներ ի վեր հաստատել է իր դիրքերը՝ լինելով ցանկալի ու հարմար։ Իսկ ի՞նչ կլինի, եթե շեղվենք այսպիսի ապրելակերպից։ Այս հարցերին է անդրադառնում բլոգեր Դեյվիդ Քեյնն իր «Your Lifestyle Has Already Been Designed» («Ձեր ապրելակերպը վաղուց ստեղծված է») հոդվածում (raptitude.com, 29 հուլիսի, 2010)։

Ամիսներ շարունակ բլոգերը ճամփորդել է, տեսել հրաշալի տարբեր քաղաքներ, երկրներ, և այժմ, հիշողությունների մեծ փունջ ձեռքին, վերադառնում է աշխատանքի։ Դիտարկումներ անելուց հետո Քեյնը որոշում է համեմատական անցկացնել ճանապարհորդի և ութժամյա աշխատանքային օր ունեցողի ապրելակերպերի միջև։ Եվ նրա հետևությունները զարմանալի են։

Առաջին հերթին բլոգերի ուշադրությունն են գրավում ծախսերը․ «Աշխատանքի առաջարկություն ստանալու պահից սկսած՝ ավելի անփույթ եմ վարվում իմ գումարների հետ։ Օրինակ՝ նորից սուրճի թանկ տեսակներն եմ գնում։ Խոսքը խոշոր ու ճոխ գնումների մասին չէ, ես խոսում եմ մանր, պատահական, չկառավարվող գնումների մասին, որոնք ինձ անհրաժեշտ չեն»։

Մենք, իհարկե, Քեյնի նման ինն ամիս ալպինիզմով չենք զբաղվել և ծովափին գիրք չենք ընթերցել, բայց եկեք մի պահ կանգ առնենք. քանի՞ անգամ ենք սուպերմարկետում դրամարկղի հերթում սպասելիս ցուցափեղկից քաղցրավենիք վերցրել ու բացարձակ մեզ չենք հարցրել՝ պե՞տք է։

Մտածում ենք արդյո՞ք, թե ինչով է այս ամենը պայմանավորված։ Բլոգերը ենթադրում է, որ սա կապ ունի սեփական անձի ընկալումների հետ։ Մեզ դուր է գալիս շատ ծախսել, դրանով մենք մեզ լուրջ ու կայացած ենք համարում։

«Ենթադրում եմ, որ լրացուցիչ ծախսերս թելադրված էին սեփական աճի զգացողությամբ։ Ես նորից բարձր վարձատրվող պրոֆեսիոնալ եմ, ինչն ինձ իրավունք է տալիս ցուցաբերելու շռայլությունների հստակ մակարդակ։ Հաճելի է օգտագործել դոլարի ուժը, երբ գիտես, որ շատ շուտով ծախսվածը կվերականգնվի»։

Ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ Թորստեյն Վեբլենը (1857-1929) առաջ է քաշում «ցուցադրական սպառում» հասկացությունը, որը նաև կոչում են Վեբլենի էֆֆեկտ կամ պարադոքս։ Այսպիսի սպառումը կատարվում է ի ցույց մյուսների, նպատակ ունի ընդգծելու սպառողի պատկանելությունն այս կամ այն սոցիալական կարգավիճակին։

Իսկ հիմա եկեք նայենք մեր շուրջը․ ճնշող մեծամասնությունը կրում է «Chanel», «Gucci», «Nike», «Balenciaga» հայտնի բրենդներ: Եկեք չշարունակեմ թվարկելը, բոլորս էլ գիտենք, որ բրենդների այս ահռելի քանակը ընդամենը կրկնօրինակն է։ Այս դեպքում եկեք հասկանանք, թե ի՞նչն է մեզ ստիպում գնել, գնել ու գնել։ Վեբլենը ճիշտ էր․ մեր սոցիալական կարգավիճակը մյուսներին ցույց տալն այսօր դարձել է մոլուցք։ Մեր մեքենաները, սմարթֆոնները, հագուստն ուղղակի ճչում են, որ մենք էլ ենք ճոխ կյանք վարում, թեկուզ կրկնօրինակ, թեկուզ ապառիկ։

«Արևմուտքում խոշոր բիզնեսը դիտավորյալ ստեղծում է անպետք ծախսերի կողմնորոշմամբ ապրելակերպի կուլտավորում։ Նրանք խրախուսում են գումարը պատահական կամ առանց անհրաժեշտության ծախսել,- գրում է բլոգերը: - Խոշոր ընկերությունները միլիոններ են կուտակում ոչ թե իրենց արտադրանքը գովելու շնորհիվ, այլ ստեղծելով բազմահազարանոց մշակույթ, երբ մարդիկ գնում են ավելի շատ, քան անհրաժեշտ է:

Գնումներ կատարելով մենք խրախուսում ենք ինքներս մեզ, համոզում, որ ուրիշներից վատը չենք:

Քեյնը դաժան հարցադրումներ է անում։ Մենք իրոք այսօր երազում ենք այն, ինչ մեզ առաջարկում են արևմտյան կորպորացիաները։
Գումարի ծախսից զատ՝ բլոգեր Քեյնը մեզ առաջարկում է ուշադիր լինել նաև ժամանակին։ «Ես ընդամենը մի քանի օր առաջ եմ վերադարձել աշխատանքի, բայց արդեն նկատել եմ, թե ինչքան օգտակար գործեր են անհետացել իմ կյանքից՝ զբոսանքներ, մարմնամարզություն, ընթերցանություն, մեդիտացիա և լրացուցիչ գրական գործունեություն։ Թվարկված այս բոլոր զբաղմունքները մեկ ընդհանուր բան ունեն․ նրանք բոլորն անվճար են կամ քիչ ծախս են պահանջում, սակայն ժամանակատար են։ Ահա ես ունեմ ավելի շատ գումար և շատ ավելի քիչ ժամանակ»։ Մեզ համար արդեն բնականոն է դարձել առավոտյան 9։00-ից մինչև 17։00-ն աշխատանքի վայրում լինելը:

Ութժամյա աշխատանքային գրաֆիկը ձևավորվել է Անգլիայում Արդյունաբերական հեղափոխությունից հետո, երբ մարդիկ ընդվզեցին օրեկան 14-16 ժամ շահագործվելու դեմ։ Հաստատվեց աշխատաժամերի սանդղակ, և ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Շաբաթական քառասուն ժամ աշխատելուց և օրական 8 ժամ քնելուց հետո մարդկանց ընդամենը 72 ժամն է մնում ազատ։ Եվ կորպորացիաների գլխավոր պայքարը մարդկանց այդ 72 ժամի համար է։ Աշխատանքից հոգնած մարդիկ ցանկանում են հասանելի հանգիստ ու զվարճանք։ Եվ դա նրանց առաջարկում են խոշոր կորպորացիաները։

Այս դեպքում ի՞նչն է մեզ խանգարում քիչ աշխատել։ Ցավոք սրտի, քիչ են այն հաստիքները, որոնք ենթադրում են freelance՝ ազատ գրաֆիկով աշխատանք։ Ընկերություններն ուզում են, որ մենք ներկա լինենք գրասենյակում, մեր օրվա 8 ժամն անցկացնենք համակարգչի առջև, կենդանի շփում ունենանք մեր գործընկերների ու գործատուների հետ, իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո շտապենք տուն՝ անիծելով խցանումները, որտեղ հարմար կտեղավորվենք հեռուստացույցի առջև սպունգի պես կներծծենք գովազդը։

Ճանապարհորդ-բլոգերն իր փորձի հիման վրա համոզվեց, որ կարող է լիարժեք ապրել ավելի քիչ եկամտով, սակայն ընկերությունների մեծ մասը այդ հնարավորությունը չի տալիս իր աշխատողներին։ Քանի՞ անգամ եք, լինելով ուսանող, փորձել դիմել այս կամ այն հաստիքի համար, սակայն գործատուն խստորեն նշել է՝ միայն ամբողջական դրույք։ Համակարգը չի սիրում տանից կամ կես դրույքով աշխատողներին, նրանք «հարմար» չեն։

Աշխատասենյակում գտնվելուց հետո մարդիկ պատրաստ են մեծ գումարներ ծախսել հանգստի համար։ Սրանով են պայմանավորված անթիվ ու նույնատիպ սրճարանները, ակումբները, փաբերը։

«Մենք սովորել ենք այն իրավիճակին, որն մեզ պահում է հոգնածության ու սովի մեջ, և ստիպում է մեծ գումարներ ծախսել հարմարությունների ու զվարճանքի համար։ Սրանք են պատճառները, որ մենք ուզում ենք այն, ինչը չունենք։ Մենք այնքան շատ ենք գնում, քանի որ անընդհատ կարծում ենք, որ ինչ-որ բան պակաս է»։

Շոփինգը դարձել է թերապիա, նոր բլուզը խնդիրների լուծում է թվում։

Ըստ Քեյնի՝ Ամերիկայի ամենատարածված խնդիրները՝ գիրացում, դեպրեսիա, շրջակա միջավայրի աղտոտում, կոռուպցիա, մի քանի տրիլիոնի տնտեսության ստեղծման և պահպանման գինն են. «Որպեսզի տնտեսությունը «առողջ» լինի, Ամերիկան պետք է անառողջ լինի»։

Ուրախ ու անհոգ մարդիկ վատ սպառողներ են։ Երջանկության զգացումը մեզ հեռու է պահում գեղեցիկ ցուցափեղկերից, հետևաբար՝ գնումներից։ Բարդույթներից ու խնդիրներից ազատ մարդկանց աշխուժությունը կախված չէ «վերցրու քեզ հետ» սուրճից։

Սպառողական մշակույթը ձևավորված է մեկ հստակ ուղերձի շուրջ․ «Դու երջանիկ չես լինի այնքան ժամանակ, մինչև չգնես մեր արտադրանքը»։ Եվ խաղարկելով մարդկանց դրական ու բացասական զգացմունքները՝ կորպորացիաները բարելավում են իրենց դիրքերը «Forbes» ամսագրում։

Ի վերջո, բլոգեր Քեյնը մեզ կոչ չի անում թաքնվել քարանձավում և չգնել այդ նորաձև սմարթֆոնը։

«Մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչպիսին են մեզ ուզում տեսնել խոշոր կորպորացիաները։ Նրանք տասնամյակներ աշխատել են, որ ստեղծեն միլիոնավոր կատարյալ սպառողներ, և դա հաջողվել է։ Կատարյալ հաճախորդը միշտ դժգոհ է, բայց հույսով լի, լավ է վարձատրվում, ազատ ժամանակ տրվում է իր ցանկություններին և չի շեղվում իր հունից»։

Սպառողական մշակույթը միշտ ձգտելու է աղավաղել սթափությունը և քննադատական մտածողությունը։ Բայց, վերջիվերջո, եկեք հասկանանք, իրո՞ք կարիք ունենք երրորդ կապույտ ջինսե տաբատի, թե՞ գովազդն է մեզ վարք թելադրում։

Մարի Ռաֆյան

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am