16 բուհ՝ մեկ հարթակում․ Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիան՝ COP17-ում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կանաչ գոտում ներկայացված է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարը, որտեղ անցկացվում են գիտական ցուցադրություններ և ինտերակտիվ միջոցառումներ։ ԵՊՀ նախաձեռնությամբ ձևավորված կոալիցիան միավորում է 16 համալսարանների գիտական և կրթական ներուժը։ Համատեղ տաղավարում ներկայացվում են Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված նորարարական մոտեցումները։
Հայաստանը՝ ԱԲ հետազոտությունների կենտրոն դառնալու ճանապարհին․ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի հավաքը՝ նոր հնարավորությունների մեկնարկ Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) հետազոտությունների զարգացման հեռանկարներն ու ԵՊՀ-ում կատարվող աշխատանքները քննարկվել են «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի ամենամյա հավաքի ընթացքում։ Հոկտեմբերի 7-ին Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում անցկացված միջոցառումը համախմբել է գիտնականների, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, բարերարների և համալսարանի շրջանավարտների։ Հավաքի ընթացքում հանգանակվել են միջոցներ՝ ԵՊՀ հետազոտական ծրագրերի ընդլայնմանը և ուսանողական ու հետազոտական կրթաթոշակների ֆինանսավորմանն աջակցելու համար։ Միջոցառումն անցկացվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում՝ թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հովանու ներքո։
Ինչպե՞ս է հայկականությունը ներկայացվում հեռուստագովազդում. ԵՊՀ հետազոտողների դիտարկումները Ի՞նչ է տեղի ունենում, երբ հայկական մշակույթն ու պատմությունը հայտնվում են հեռուստագովազդում. ո՞ր պատկերներն են ընտրվում, որո՞նք են դուրս մնում, և ինչպե՞ս են ազգային ու պատմամշակութային խորհրդանիշներն օգտագործվում ապրանքներն ու ծառայությունները գովազդելու համար։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի դոցենտներ Մարիամ Կարապետյանն ու Զարուհի Սարգսյանն իրենց «Հայաստանի հեռուստագովազդում հայկականության ռեպրեզենտացիան» հոդվածում ներկայացրել են, թե ինչպես են ազգային ու պատմամշակութային պատկերները վերաիմաստավորվում ապրանքների ու ծառայությունների առաջխաղացման համատեքստում։
Գիտական նորարարություններից մինչև գլոբալ անվտանգություն․ միջազգային գիտական միջոցառում ԵՊՀ-ում Արհեստական բանականության արագ զարգացումը, երկակի նշանակության տեխնոլոգիաներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները նոր հարցեր են առաջադրում գիտության և անվտանգության փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող են գիտական առաջընթացն ու պատասխանատու հետազոտությունները նպաստել գլոբալ անվտանգության ամրապնդմանը։ Այս հարցերը քննարկվել են ԵՊՀ-ում անցկացված միջազգային միջոցառման ընթացքում, որին մասնակցել են Հայաստանի և արտերկրի հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ։
ԱԲ դարաշրջանում փոխվում է ոչ միայն տեքստ ստեղծողի, այլև ընթերցողի դերը․ հարցազրույց դոկտոր Լորենցո Ինկարդոնայի հետ Արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց փոխվում են ոչ միայն տեքստերի ստեղծման եղանակները, այլև դրանց ընթերցման ու գնահատման չափանիշները։ Ինչպե՞ս տարբերակել մարդու և ԱԲ-ի ստեղծած բովանդակությունը, արդյո՞ք միշտ է անհրաժեշտ դա անել, և ինչո՞ւ է քննադատական ընթերցանությունն ավելի կարևոր դառնում։ Այս հարցերին է անդրադարձել նշանագիտության հետազոտող Լորենցո Լեուչիո Դոմենիկո Ինկարդոնան՝ Երևանի պետական համալսարանում անցկացված «Մեդիատեքստ, նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնման ճանապարհին» միջազգային գիտաժողովի շրջանակում։
ԵՄ քաղաքականությունից մինչև որոշումների կայացում․ ամփոփվել է ուսանողական քառափուլ դպրոցը Դիլիջանում ավարտվեց «ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումը պայմանավորող հիմնարար սկզբունքները» խորագրով դպրոցի չորրորդ՝ եզրափակիչ փուլը։ Դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համագործակցությամբ՝ ուսանողների ակադեմիական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
Նշանագիտությունն ու արհեստական բանականությունը՝ միջազգային գիտաժողովի օրակարգում Կարո՞ղ է արհեստական բանականությունը ոչ միայն բառեր համադրել, այլև մասնակցել իմաստի ստեղծմանը։ Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխում լրագրողի աշխատանքը, գիտական հետազոտությունն ու տեղեկատվության ընկալումը։ Այս հարցերը քննարկվեցին Երևանի պետական համալսարանում անցկացված՝ Հայաստանում միջազգային նշանագիտական առաջին գիտաժողովում, որը նվիրված էր մեդիատեքստին, նշանագիտությանն ու արհեստական բանականությանը։
Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 400 երիտասարդներ ԵՊՀ-ում քննարկում են կենսաբազմազանության պահպանության մարտահրավերները ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Summit for Biodiversity), որը համախմբել է շուրջ 400 երիտասարդ առաջնորդների Հայաստանից և արտերկրից։ Հոկտեմբերի 17–18-ն անցկացվող միջազգային հանդիպումը COP17-ին ընդառաջ երիտասարդների համար հնարավորություն է ստեղծում քննարկելու կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունները, ներկայացնելու սեփական նախաձեռնությունները և մասնակցելու բնապահպանական քաղաքականության շուրջ երկխոսությանը։
Բացահայտելով կենսաբանության աշխարհը. ԵՊՀ-ում կայացավ «BioExpo-2026» ցուցահանդեսը ԵՊՀ-ում վեցերորդ տարին անընդմեջ անցկացեց «BioExpo-2026» ցուցահանդեսը, որը համախմբեց կենսաբանության ոլորտի կրթական և գիտական հաստատությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին ու ապագա մասնագետներին։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ոլորտի կրթական և գիտահետազոտական հնարավորությունները, ինչպես նաև նպաստել համալսարանի, գործատուների և ուսանողների միջև մասնագիտական կապերի ձևավորմանը։
«Գիտութիւնն ոյժ է»․ հայ մամուլի պատմության համալսարանական էջերը Հոկտեմբերի 16-ը Հայ մամուլի օրն է։ 1794 թվականի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարարը»՝ սկիզբ դնելով հայ մամուլի ավելի քան երկդարյա պատմությանը։ Այդ պատմության մեջ իր էջերն ունի նաև Երևանի պետական համալսարանը։ 1920 թվականի հունվարի 31-ին՝ համալսարանի բացման օրը, Ալեքսանդրապոլում լույս տեսավ «Հայաստանի համալսարան» մեկօրյա թերթը։ Դրա էջերում պահպանվել են նորաստեղծ համալսարանի առաջին օրերի ուշագրավ մանրամասները՝ ռեկտորի ծրագրային հոդվածից մինչև առաջին կիսամյակի դասացուցակը։