Ասիմետրիկ սինթեզի խումբը զբաղվում է նոր քիրալային մետաղակոմպլեքսային կատալիզատորների և օրգանակատալիզատորների սինթեզի ուսումնասիրությամբ՝ նպատակ ունենալով մշակել արդյունավետ կատալիտիկ մեթոդներ կենսաբանորեն պոտենցիալ ակտիվ միացությունների ստացման համար։ Խմբի հետազոտություններն ուղղված են ասիմետրիկ սինթեզի ոլորտի խորացմանը՝ ընդգրկելով քիրալային միջավայրերում իրականացվող ռեակցիաների մեխանիզմների վերլուծություն, կատալիզատորների կառուցվածքային օպտիմալացում և ռեակցիոն պայմանների ճշգրտում։
Հատուկ ուշադրություն է դարձվում էնանտիոմերապես հարստացված, օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների և դրանցից կազմված պեպտիդների ստացման նորարարական մեթոդների մշակմանը։ Այս նպատակով կիրառվում են ինչպես ստեխիոմետրիկ, այնպես էլ կատալիտիկ մոտեցումներ՝ ապահովելով բարձր ընտրողականություն, ռեակցիայի արդյունավետություն և ստացված միացությունների քիրալային մաքրություն։
Կոնտակտներ
Խմբի ղեկավար`
քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աննա Մկրտչյան
Հեռ.՝ (+374 60) 710 440
(ներքին՝ 34-40)
Էլհասցե՝ anna_mkrtchyan@ysu.am