Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Շարունակական կրթություն
  3. Հաշտարարություն և կոնֆլիկտների լուծում. հավաստագիր տրամադրող ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Նորություններ
    • ԵՊՀ դասավանդողների և աշխատակիցների կարողությունների զարգացում
    • Քաղծառայողների վերապատրաստում
    • Միջոցառումներ
    • Դասախոսություններ
    • Ամառային դպրոցներ
    • Հաշտարարություն և կոնֆլիկտների լուծում
  • Կապ մեզ հետ

Հաշտարարություն և կոնֆլիկտների լուծում. հավաստագիր տրամադրող ծրագիր

Ծրագրի նկարագրություն


«Հաշտարարություն և կոնֆլիկտների լուծում» հավաստագիր տրամադրող ծրագիրը Երևանի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնի կողմից առաջարկվող միջգիտակարգային և գործնական ուղղվածությամբ կրթական նախաձեռնություն է։ Ծրագրի նպատակն է ապահովել կոնֆլիկտների դինամիկայի և լուծման մարտավարությունների համապարփակ ընկալում: Այն համադրում է տեսական հիմնարար մոտեցումները գործնական հմտությունների հետ՝ ուսանողներին նախապատրաստելով կոնֆլիկտների լուծման և հաշտարարության մեջ հանդիպող իրական մարտահրավերների։ Փոխկապակցված երեք դասընթացների («Կոնֆլիկտների հետազոտության մեթոդներ», «Կոնֆլիկտների վերլուծություն և կարգավորում», «Հաշտարարությունը գործնականում») շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում ամուր գործիքակազմ՝ տարբեր իրավիճակներում ծագած կոնֆլիկտներում կողմնորոշվելու, դրանք վերլուծելու և կարգավորելու համար։


Ծրագիրը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հաշտարարներ, կոնֆլիկտների կարգավորման մասնագետներ, հասարակագետներ, ինչպես նաև դիվանագիտության ոլորտում, միջազգային կազմակերպություններում, ՀԿ-ներում, կորպորատիվ հատվածում աշխատող մասնագետների համար։ Թե՛ կարիերայում հաջողությունների հասնելու, թե՛ համայնքներում առավել ներդաշնակ հարաբերություններ կառուցելու նպատակով ծրագիրն առաջարկում է առանցքային գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կոնֆլիկտները կփոխակերպեն հնարավորությունների՝ հօգուտ զարգացման և փոխըմբռնման։


Ծրագիրը նախատեսված է 2025 թվականի աշնանային և 2026 թվականի գարնանային կիսամյակների համար՝ ընդհանուր 20 շաբաթ տևողությամբ (շաբաթական 3 դաս՝ յուրաքանչյուրը 80 րոպե տևողությամբ)։ Ծրագրի դասավանդման լեզուները հայերենը և անգլերենն են (ընթերցանության որոշ նյութեր և լսարանային քննարկումներ հնարավոր է կազմակերպվեն նաև ռուսերեն)։


Ծրագրի առանձնահատկությունները


Ծրագիրն առաջարկում է ստորև ներկայացված բացառիկ առավելությունները՝

  1. Համակցված ուսումնական պլան
    Ծրագիրը բաղկացած է երեք փոխլրացնող դասընթացներից, որոնք ձևավորում են կոնֆլիկտների և դրանց կարգավորման առաջադիմական ընկալում՝ սկսած հիմնարար հետազոտական մեթոդաբանություններից մինչև հաշտարարության գործնական կիրառություն։

  2. Փորձագետ-դասախոսներ
    Դասընթացները վարում են հմուտ գիտնականներ և կոնֆլիկտաբանության ու հաշտարարության ոլորտի փորձառու և որակավորված մասնագետներ։

  3. Ուսուցման տարատեսակ եղանակներ
    Ծրագիրն առաջարկում է դասախոսությունների, մասնավոր դեպքերի ուսումնասիրության, դերային խաղերի, խմբային քննարկումների և սիմուլյացիաների համադրություն՝ երաշխավորելով դինամիկ և տրամադրող ուսուցման փորձ։

  4. Էթիկայի սկզբունքներ
    Առանձնակի կարևորություն է ցուցաբերվում էթիկական նկատառումների, մշակութային նրբազգացության և մասնագիտական որակների նկատմամբ կոնֆլիկտների կարգավորման և հաշտարարության բոլոր դրսևորումներում։

  5.  Միջգիտակարգային մոտեցում
    Կիրառելով սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության, մարդաբանության և միջազգային հարաբերությունների փորձը՝ ծրագիրը մասնակիցներին է ներկայացնում վերլուծական տարբեր տեսանկյուններ։

Վերջնարդյունքներ


Ավարտելով «Հաշտարարություն և կոնֆլիկտների լուծում» հավաստագիր տրամադրող ծրագիրը՝ մասնակիցները.

  1. Կտիրապետեն հետազոտական և վերլուծական հմտությունների՝ սովորելով մշակել և իրականացնել կոնֆլիկտների հավակնոտ հետազոտություններ՝ կիրառելով տարբեր մեթոդաբանություններ,

  2. Կզարգացնեն քննադատական մտածողությունը տարբեր իրադրություններում կոնֆլիկտների տեսությունների ու դրանց կիրառությունների գնահատմամբ,

  3. Կբարելավեն հաղորդակցային հմտությունները՝ գործածելով հաղորդակցության առաջադեմ միջոցներ երկխոսությանը աջակցելու և լարվածությունը թուլացնելու նպատակով,

  4. Կկարողանան իրականացնել արդյունավետ հաշտարարություններ, ինչը կհանգեցնի երկխոսության ու հաշտարարության փուլերում փոխշահավետ արդյունքների ապահովման,

  5. Կլրացնեն իրենց ցկյանս կրթությունը՝ ուշի-ուշով հետևելով կոնֆլիկտների կարգավորման և հաշտարարության ոլորտում ի հայտ եկող միտումներին և մարտահրավերներին։

Ծրագրի կառուցվածք


Ծրագրի փոխկապակցված երեք դասընթացներից յուրաքանչյուրն իր եզակի դերն ունի ուսումնական ողջ ընթացքում։


Դասընթաց I. Կոնֆլիկտների հետազոտության մեթոդներ


Այս հիմնարար դասընթացը մասնակիցներին ծանոթացնում է այն հասկացութային և մեթոդաբանական գործիքներին, որոնք անհրաժեշտ են սոցիալական կոնֆլիկտները հասկանալու և հետազոտելու համար։
Մասնակիցները խորությամբ ուսումնասիրում են՝

  • Առանցքային հասկացությունները՝ կոնֆլիկտների բնույթը, պատճառները և սոցիալական ենթատեքստերը,

  • Հետազոտության տեխնիկաները՝ որակական, քանակական և խառը մեթոդների մոտեցումները,

  • Միջգիտակարգային փորձը՝ կոնֆլիկտների վերլուծությունը հարստացնելով գիտական այլ ճյուղերի տեսանկյուններից,

  • Էթիկական հետազոտական պրակտիկաները՝ հավատարիմ մնալով գաղտնիության, տեղեկացված համաձայնության և մշակութային նրբազգացության սկզբունքներին։

Դասընթացը նախապատրաստում է մասնակիցներին տարբերակելու, վերլուծելու և մեկնաբանելու կոնֆլիկտները՝ հնարավորություն տալով նրանց նախագծելու հավակնոտ հետազոտություններ և քննադատական վերլուծության ենթարկելու կոնֆլիկտներին առնչվող երևույթները։ Այն ծրագրի վերլուծական հիմնամասն է, որը հող է նախապատրաստում հաջորդող դասընթացներում առավել կիրառական ուսուցման համար։


Դասընթաց II. Կոնֆլիկտների վերլուծություն և կարգավորում


Հիմքում ունենալով հետազոտությունն ու տեսությունը՝ այս դասընթացը հնարավորություն է տալիս խորապես ուսումնասիրելու կոնֆլիկտները փիլիսոփայական, սոցիալական և քաղաքական տեսանկյուններից։ Հիմնական բաղադրիչներն են՝

  • Տեսական ուսումնասիրություն. քննում է կոնֆլիկտների և դրանց գործնական կիրառության ազդեցիկ տեսություններ,

  • Վերլուծական ճշգրտություն. տարբերակում է կոնֆլիկտների ծագման պատճառները, դինամիկան և հետևանքները,

  • Փիլիսոփայական ինտեգրում. տեղակայում է կոնֆլիկտների տեսությունները ընդունված ավելի լայն գիտական ենթատեքստում,

  • Կիրառական մասնավոր դեպքերի ուսումնասիրություն. զուգորդում է տեսականն ու գործնականը իրական
    դեպքերի օրինակով։


Այս դասընթացում քննադատական մտածողության ու միջգիտակարգային վերլուծության զարգացման նպատակով մասնակիցներին տրամադրվում են մտավոր գործիքներ՝ աշխատելու տարբեր մասշտաբայնության բարդ կոնֆլիկտների շուրջ՝ միջանձնայինից մինչև միջազգային։ Այն լրացնում է կոնֆլիկտների վերացական ընկալման բացը դրանց կարգավորման կիրառական մարտավարություններով։


Դասընթաց III. Հաշտարարությունը գործնականում


Ծրագիրն ամբողջանում է այս չափազանց ինտերակտիվ և հմտությունների վրա կենտրոնացած դասընթացի շրջանակում, որտեղ մասնակիցները կտիրապետեն հաշտարարության արվեստին։ Հիմնական բաղադրիչներն են՝ 

  • Հաշտարարության գործընթացը. հասկանալ հաշտարարության փուլերը՝ նախապատրաստությունից մինչև ավարտ,

  • Հաղորդակցության հմտությունները. խթանել ներգրավված ունկնդրումը՝ ակտիվ լսելը, արդյունավետ հարցադրումները և ոչ խոսքային հաղորդակցությունը,

  • Գործնական կիրառությունները. դերային խաղեր և սիմուլյացիաներ՝ միտված զարգացնելու բանակցության հմտությունները,

  • Էթիկական հաշտարարություն. նկատի ունենալ ուժային անհավասարակշռությունները, գաղտնիությունը և անաչառությունը։

Նախորդ դասընթացներից ձեռք բերված տեսական և վերլուծական գիտելիքները ուսանողները կկիրառեն հաշտարարության գործնական կիրառություններում, արդյունքների վերլուծություններում, ինչպես նաև կվերանայեն հաշտարարության իրենց իսկ ոճը։ Կիրառական այս դասընթացը տեսությունը կփոխակերպի պրակտիկայի՝ կոնֆլիկտների կարգավորման հարցում նպաստելով ինքնավստահությանը և ընդունակությանը։ Այս դասընթացները իրենցից ներկայացնում են ուսուցման մի ամբողջական ուղի, որոնցից յուրաքանչյուրը կառուցվում է նախորդի վրա՝ էլ ավելի ամրապնդելով այն։

«Կոնֆլիկտների հետազոտության մեթոդներ» դասընթացը տրամադրում է կոնֆլիկտների ըմբռնման և ուսումնասիրման համար անհրաժեշտ վերլուծական գործիքներն ու էթիկայի շրջանակը։ «Կոնֆլիկտների վերլուծություն և կարգավորում» դասընթացն էլ ավելի է խորացնում արդեն իսկ արված տեսական հետևությունները և կապում դրանք սոցիալ-քաղաքական ավելի լայն համատեքստերին՝ նախապատրաստելով մասնակիցներին մշակելու և ճիշտ գնահատելու կոնֆլիկտների վերլուծության մարտավարությունները։ «Հաշտարարությունը գործնականում» դասընթացը համակարգում է նախորդ դասընթացների գիտելիքներն ու հմտությունները՝ հնարավորություն տալով մասնակիցներին գործնական լուծումներն իրականացնելու իրական կյանքի իրադրություններում։

Ծրագրի պահանջներ և գնահատում


Ծրագրին մասնակցության նվազագույն պահանջները հետևյալն են՝

  1.  տարրական գիտելիքներ հասարակագիտական հետազոտությունների բնագավառներում՝ ներառյալ սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հոգեբանության ոլորտների հիմնարար հայեցակարգերը,

  2. ընդհանուր պատկերացում կոնֆլիկտի տեսության և դրա վերլուծության շրջանակների մասին,

  3. մաթեմատիկայի կամ վիճակագրության տարրական ունակություններ,

  4. տեքստերի՝ ներառյալ գրականության քննադատական վերլուծության հետ աշխատելու փորձ,

  5. խմբակիցների հետ զույգերով և խմբերով ուսումնառության ցանկություն և պատրաստակամություն, քննարկումներին ակտիվություն ցուցաբերելու և ընթերցանության նյութերն ընկալելու համար՝ դասավանդվող լեզվի բավարար իմացություն։
     

«Հաշտարարություն և կոնֆլիկտների լուծում» ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ուսանողները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

  • մասնակցություն դասընթացներին. բոլոր երեք դասընթացներին հաճախակի ներկայություն և ակտիվ մասնակցություն,

  • ներգրավածություն աշխատանքներին. անհատական առաջադրանքների, խմբային նախագծերի և դերային խաղերի կատարում՝ ըստ յուրաքանչյուր դասընթացի պահանջների,

  • վերջնական գնահատում. յուրաքանչյուր դասընթացի ավարտական առաջադրանքների բարեհաջող կատարում, որը կարող է ներառել հետազոտական նախագծեր, վերլուծական ակնարկներ, հաշտարարության գործնական պարապմունքներ կամ դեպքերի վերլուծություններ։

Դասընթացներից յուրաքանչյուրն ունի իր բովանդակությանը համապատասխան գնահատման մեթոդներ.

  • «Կոնֆլիկտների հետազոտության մեթոդներ». գնահատվում է հետազոտական հանձնարարությունների, մասնակիցների փոխադարձ կարծիքների/գնահատականների և վերլուծական աշխատարանների հիման վրա:

  • «Կոնֆլիկտների վերլուծություն և կարգավորում». գնահատվում է քննադատական էսսեների, լսարանում իրականացված ներկայացումների և հեռավար կատարվող «Quize»-ների միջոցով:

  • «Հաշտարարությունը գործնականում». գնահատվում է սիմուլյացիոն դերախաղերի և վերջնական համապարփակ հաշտարարության սեսիայի միջոցով:

Հավաստագիր ստանալու համար մասնակիցները պետք է հաղթահարեն կատարողականության բավարար շեմը՝ ցուցաբերելով թե՛ տեսական, թե՛ գործնական կարողունակություն։

Ու՞մ համար է նախատեսված ծրագիրը


Ծրագիրն իդեալական է՝

  • դիվանագիտության, իրավագիտության, միջազգային կազմակերպությունների և ՀԿ-ների ոլորտներում աշխատողների համար,

  • կոնֆլիկտաբանության ոլորտում մասնագիտացող հասարակագետների և հետազոտողների համար, կրթության ոլորտի մասնագետների, համայնքային առաջնորդների և մարդկային ռեսուրսների մասնագետների համար, որոնք ձգտում են բարելավելու կոնֆլիկտների կառավարման իրենց հմտությունները, ուսանողների և կարիերան նոր սկսող մասնագետների համար, որոնք ցանկանում են փորձառություն ձեռք բերել հաշտարարության և կոնֆլիկտների կարգավորման ոլորտներում։

Խորհուրդներ սովորողներին

  1. Յուրաքանչյուր դասընթաց մեկտեղում է գիտելիքներ բազմաթիվ ոլորտներից։ Պատրա՛ստ եղեք առնչվելու տարբեր տեսանկյունների հետ, որպեսզի հարստացնեք կոնֆլիկտների դինամիկայի ձեր ընկալումը։

  2. Ծրագրի հաջողությունն ուղղակիորեն կախված է քննարկումներում, դերային խաղերում և խմբային աշխատանքներում ձեր ակտիվ ներգրավածությունից։ Համագործակցությունը նպաստում է խորքային ուսուցմանը։

  3. Աշխատե՛ք հնարավորինս զուգակցելու տեսական հայեցակարգերն ու գործնական կիրառությունները, հատկապես սիմուլյացիաների և դեպքերի ուսումնասիրության ընթացքում։

  4. Խի՛ստ ուշադրություն դարձրեք կոնֆլիկտների կարգավորման բոլոր դրսևորումներում հանդիպող էթիկական նկատառումներին։ Էթիկայի գործնական կիրառումն էական նշանակություն ունի հուսալիություն և վստահություն կառուցելու համար։

  5. Օգտվե՛ք դասախոսների և խմբակիցների՝ ձեր աշխատանքի վերաբերյալ արձագանքներից, որպեսզի կատարելագործեք ձեր հմտություններն ու զարգացնեք հայացքները։ Կառուցողական քննադատությունը կենսական նշանակություն ունի զարգացման համար։

  6. Բավարա՛ր ժամանակ հատկացրեք ընթերցանության, առաջադրանքների և նախապատրաստության համար, որպեսզի առավելագույն օգուտ քաղեք ձեր ուսումից։

  7. Դիմե՛ք դասախոսներին և խմբակիցներին, եթե դժվարությունների եք հանդիպում։ Ուսումնական միջավայրը, որի մասնակիցներն աջակցում են միմյանց, դրական է անդրադառնում ընդհանուր փորձառության վրա։

  8. Կոնֆլիկտների կարգավոումը մշտապես զարգացող ոլորտ է։ Ձգտե՛ք ձևավորելու շարունակական կրթությանը պատրաստ մտածելակերպ, ինչը կօգնի ձեզ մշտապես հաղորդակցվելու ոլորտի նորանոր միտումներին և մեթոդաբանություններին:

Հայտերի ընդունում

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 14-ը:

Անհրաժեշտ է ссe@ysu.am էլհասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրություն (CV), մոտիվացիոն նամակ և երաշխավորագիր (2 անձից)։ 

Ժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի։

Ընտրված մասնակիցների համար ծրագիրը կլինի անվճար։

Հարցերի դեպքում կապ հաստատել Շարունակական կրթության կենտրոնի հետ:

Էլհասցե՝ cce@ysu.am

Հեռ.՝ (+374 60) 710 212

 

Ծրագիրը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և բրիտանական Քընսիլիեյշըն Ռեսորսիս (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ:

  • Գլխավոր էջ
  • Նորություններ
    • ԵՊՀ դասավանդողների և աշխատակիցների կարողությունների զարգացում
    • Քաղծառայողների վերապատրաստում
    • Միջոցառումներ
    • Դասախոսություններ
    • Ամառային դպրոցներ
    • Հաշտարարություն և կոնֆլիկտների լուծում
  • Կապ մեզ հետ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am