ՄՄՈՒՀ շրջանավարտների՝ 2026-2027 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելությունը կազմակերպվում է ս.թ. հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
ԵՊՀ դիմելու հնարավորություն ունեն միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները։
ԵՊՀ-ում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (լրացվում է տեղում) և կցել ներքոնշյալ փաստաթղթերը (պատճենները).
դիպլոմ և դիպլոմի միջուկ (միջուկը պետք է պատճենված լինի երկու կողմից),
անձնագիր կամ նույնականացման քարտ,
արական սեռի դիմորդների դեպքում՝ կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
Դիմորդը չի կարող ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ: