Երևանի պետական համալսարանում կայացավ «AI Conf Armenia 2026» արհեստական բանականությանը նվիրված համաժողովը, որի շրջանակում ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը ներկայացավ առանձին տաղավարով՝ ներկայացնելով AI ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները։
Համաժողովի նպատակն էր համախմբել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, հետազոտողներին, դասախոսներին և ուսանողներին՝ քննարկելու AI տեխնոլոգիաների զարգացման միտումները, կրթական և հետազոտական հնարավորությունները, ինչպես նաև ոլորտում համագործակցության հեռանկարները։
Միջոցառումը միտված էր նաև խթանելու ուսանողների ներգրավվածությունը արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում և ներկայացնելու Հայաստանում առկա տեխնոլոգիական ռեսուրսներն ու նախաձեռնությունները։
Համաժողովին մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես եկան զեկուցումներով և մասնակցեցին պանելային քննարկումներին՝ անդրադառնալով արհեստական բանականության կիրառություններին, կրթության և աշխատաշուկայի փոփոխություններին, ինչպես նաև AI տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներին։ Մասնակիցների թվում էին համալսարանների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների մասնագետներ, երիտասարդ հետազոտողներ և ոլորտով հետաքրքրված ուսանողներ։
Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի տեխնոլոգիական և գիտակրթական կառույցների հետ համագործակցության արդյուքում, որոնց թվում էին «Nvidia»-ն, «Krisp»-ը, «YerevaNN»-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Համաժողովը համարվում է արհեստական բանականության ոլորտին նվիրված խոշորագույն միջոցառումներից մեկը Հայաստանում։
Համաժողովի շրջանակում ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը ներկայացավ տեղեկատվական տաղավարով, որտեղ այցելուներին տրամադրվեցին տեղեկատվական թեթրիկներ (բուկլետներ)՝ կենտրոնի կողմից իրականացվող AI դասընթացների վերաբերյալ։ Տաղավարը կահավորված էր տեղեկատվական նյութերով, կենտրոնի ներկայացուցչական միջոցներով, ինչպես նաև հարցերի և առաջարկների հատուկ տուփով, որի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հետաքրքրող հարցերը և առաջարկները։
Կենտրոնի տաղավար այցելեցին տարբեր ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ և ոլորտով հետաքրքրված մասնակիցներ։ Այցելուներին ներկայացվեցին AI ուղղությամբ իրականացվող կրթական ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին ոլորտում հմտությունների զարգացման անհրաժեշտությունը և հետագա համագործակցության հնարավորությունները։
ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնը շարունակելու է զարգացնել արհեստական բանականության ուղղությամբ կրթական ծրագրերը՝ հաշվի առնելով ոլորտի արագ զարգացումը և աշխատաշուկայի փոփոխվող պահանջները՝ նպաստելով ուսանողների և մասնագետների մրցունակության բարձրացմանը։
Համաժողովի մասին առավել մանրամասն՝ https://www.ysu.am/news/92639։






