«Համայնք և համագործակցություն»
Այս բաժինը միավորում է ֆորումի այն ձևաչափերը, որոնք նպաստում են համալսարանական կապերի ամրապնդմանը, ձեռքբերումների արժևորմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։ Վիրտուալ շրջայցը մասնակիցներին հնարավորություն կտա նորովի բացահայտելու համալսարանական միջավայրը, շրջանավարտների գերազանցության մրցանակները՝ գնահատելու համայնքի լավագույն ներկայացուցիչների ներդրումը, իսկ ընդունելությունն ու ազատ շփման հատվածները կստեղծեն ջերմ և բաց միջավայր՝ նոր կապերի ստեղծման հնարավորությամբ և հետագա համատեղ նախաձեռնությունների ձևավորմամբ։ Այս բաժնի նպատակն է, որ ֆորումը դառնա ոչ միայն հանդիպման, այլև ճանաչման, վերամիավորման և շարունակական համագործակցության իրական հարթակ։
Վիրտուալ շրջայց
Վիրտուալ շրջայցի միջոցով մասնակիցները մեծ էկրանին կհետևեն առաջին դեմքի դիտանկյունով նկարահանված հոլովակին՝ կարծես իրենք են շրջում համալսարանում։ Այս ձևաչափը հնարավորություն կտա նորովի բացահայտելու համալսարանական միջավայրը և տեսնելու վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։
Շրջանավարտների գերազանցության մրցանակներ
Շրջանավարտների գերազանցության մրցանակները միտված են արժևորելու ԵՊՀ այն շրջանավարտների ձեռքբերումներն ու ներդրումը, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ, հանրային գործունեությամբ և պատասխանատու ներգրավվածությամբ նշանակալի ավանդ են ունեցել՝ շարունակելով բարձր պահել համալսարանի անունն ու հեղինակությունը։
Նոր կապեր
Ֆորումի ընթացքում ընդունելությունն ու հյուրասիրությունը կստեղծեն ջերմ և բաց միջավայր՝ ֆորումի մասնակիցներին հնարավորություն տալով շարունակելու զրույցները ոչ պաշտոնական ձևաչափով, ծանոթանալու միմյանց փորձին և ձևավորելու համագործակցության նոր հնարավորություններ։ Այս նպատակով անցկացվելիք միջոցառումները ֆորումը կդարձնեն ոչ միայն հանդիպման, այլև հարաբերությունների, վստահության և ապագա համագործակցությունների ձևավորման հարթակ։