ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կրթություն և կարիերա» ուսանողական նախաձեռնությունների մրցույթը:
Մրցույթի նպատակն է մասնագիտական զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների հիման վրա մշակել և իրականացնել ծրագրեր՝ միտված մասնագիտական ոլորտում առկա որևէ խնդրի նորարարական և իրագործելի լուծում տալուն։
Նշենք, որ ծրագրերի թեմատիկ առաջնահերթությունները պայմանավորված են ԵՊՀ-ում իրականացվող կրթական ծրագրերով։
Ծրագիրը իրականացվում է հետևյալ հիմնական փուլերի հաջորդականությամբ՝
ուսանողական թիմային նախաձեռնությունների հավաքագրում,
տեղեկատվական հանդիպում,
գաղափարների նախնական գնահատում,
փիթչինգ սեսիաներ և գաղափարների ընտրություն,
ընտրված գաղափարների հիման վրա ծրագրերի մշակում, մենթորների հետ աշխատանք և պարբերական խորհրդակցություններ ու աշխատարաններ,
մշակված ծրագրերի ներկայացում և հաղթող ծրագրերի ֆինանսավորում 500 000 ՀՀ դրամի չափով,
ֆինանսավորված ծրագրերի իրականացում և հաշվետվությունների ներկայացում,
ծրագրերի արդյունքների ներկայացում և ամփոփում։
Գաղափարների հավաքագրումից հետո ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կատարել է նախնական գնահատում և առանձնացրեց մրցույթի կանոններին համապատասխանող հայտերը։ Այնուհետև կազմակերպվել է գաղափարների ներկայացման միջոցառում, որի ընթացքում հայտատու խմբերը ներկայացրել են իրենց ծրագրերը և պատասխանել գնահատող հանձնաժողովի հարցերին։
Հաջորդող փուլի՝ փիթչինգի արդյունքում առանձնացնելով լավագույն գաղափարները՝ թիմերը սահմանված ժամանակահատվածում մշակել են իրենց ծրագրերը՝ սահմանված չափանիշներին համապատասխան։ Ծրագրերի մշակման ընթացքում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հնարավորություն է ընձեռել թիմերին ԵՊՀ դասախոսական կազմից և կարիերայի կենտրոնի հետ համագործակցող գործընկեր կազմակերպություններից ընտրված փորձագետների հետ 1 օր ստանալու աջակցություն՝ մենթորություն, ծրագրի բովանդակային, ֆինանսական, կազմակերպական և այլ հարցերի շուրջ։
Մշակված ծրագրերի ներկայացումից հետո 3 թիմեր արժանացել են նախատեսվող ֆինանսավորմանը՝ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով:
Ծրագրերի իրականացման ընթացքում թիմերը հնարավորություն կունենան շարունակելու խորհրդակցությունները փորձագետների հետ։
Մրցույթի ամփոփման ընթացքում ծրագրերն իրականացրած թիմերը կներկայացնեն իրենց գործունեության արդյունքը, կքննարկվեն հաջորդ ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող անելիքները։