Գիտաժողովին մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են փիլիսոփայական գիտելիքով, ժամանակակից հասարակության մեջ նրա ունեցած դերով և նշանակությամբ։
Ուրախ կլինենք տեսնելու գիտնական-հետազոտողների, ասպիրանտների՝ շահագրգռված թեմատիկ քննահարթակներում ուրվագծված խնդիրները քննարկելու նպատակով։
Գիտաժողովն անցկացվելու է առկա և առցանց ձևաչափերով։
Պաշտոնական լեզուներն են հայերենը, անգլերենը, ռուսերենը։
Գիտաժողովին մասնակցելու համար վճար չի նախատեսվում: