Ընդհանուր տվյալներ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստի արձանագրություն N 6, 2025 թ.
Օրակարգում՝
- Մագիստրոսական թեզերի և ավարտական աշխատանքների թեմաների քննարկում և հաստատում:
- Ամբիոնների վարիչների հաղորդումը հետազոտական բաղադրիչ ունեցող առարկաների աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
- Ծրագրերի ղեկավարների հաղորդումը առաջին կուրսեցիների հետ տարվող աշխատանքների մասին:
- Մագիստրոսական թեզերի ընթացքի վերաբերյալ ամբիոնի վարիչների հաշվետվությունը:
- Ընթացիկ հարցեր:
Նիստի նախագահ՝ Ա․Ս․Գալստյան,- Հարգելի գործընկերներ մեր նիստի օրակարգը բոլորիդ ուղարկված է, փոփոխություններ, հավելումներ ունեք՞։ Եթե օրակարգում փոփոխություններ չկան, ապա դնում ենք քվարկության։
1․ Օրակարգի առաջին հարցը մագիստրոսական թեզերի և ավարտական աշխատանքների թեմաների քննարկումը և հաստատումն է։
-Ն․Ա․Դուրգարյան,- Մի քանի թեմաներ կան որոնց մասին ուզում եմ հարց տալ ծրագրի ղեկավարներին
ա/ Պոլիստիրոլային փաթեթվածքների օգտագործման անվտանգության ուսումնասիրությունը տարբեր սննդային միջավայրերում,
բ/ Ընդհանուր պոլիֆենոլների որոշումը հայրենական արտադրության շոկոլադներում
սպեկտրոֆոտոմետրիկ եղանակներով
Թեմաները որոնք քննարկվում են արդեն հայտնի են, ունեն իրենց ԳՕՍՏ-երը և մեթոդաբանությունը, այս աշխատանքներում նորույթի բաղադրիչ չկա։
-Գ․Գ․Գևորգյան այս աշխատանքների շրջանակներում իրականացվում են նաև համեմատական գործընթաց տեղական արտադրանքի և արտասահմանյան արտադրանքի միջև։
Ա․Ս․Գալստյան - Սննդի անվտագության բաժնում նման հետազոտությունները թույլատրելի են, որովհետև մասնագիտական բնույթ են կրում, մագիստրոսական աշխատանքներում պետք է նաև ավելացնել լավարկման գոծոնը կամ այլ ավելի մատչելի և ճշգրիտ մեթոդի առաջարկը։ Հարգելի գործընկերնե՛ր, ամբիոնի վարիչնե՛ր ավարտական աշխատանքներում անհրաժեշտ է ցույց տալ պատճառահետևանքային կապը։ Ավարտական աշխատանքը միայն փորձնական մասով չի բավարարում ավարտական աշխատանքների պահանջներին։
Ն․Ա․Դուրգարյան – Ասատրյան Հերիքնազ «Մանրաչափային դաշտային տրանզիստորների նախագծում, պատրաստում և բնութագրում» Նյութագիտություն կրթական ծրագիր մագիստրոսական թեզ։ Այս թեման որքանով է բավարարում Նյութագիտություն կ/ծ-ին։
Ա․Ս․Գալստյան - նշված աշխատանքը կատարվում է Ֆիզիկական քիմիայի ինստիտուտում Մկրտիչ Երանոսյանի ղեկավարությամբ(Ֆիզիկոս)։ Ղեկավարի հետ քննարկվել է աշխատանքը և այն լիովին բավարարում է պահանջներին։ Աշխատանքի ընթացքում իրականացվելու է մանարադիսպերս շերտերի նստեցում տրանզիստորային համակարգերի ստացման համար։
2․Ա․Ս․Գալստյան,- անցնենք օրակարգի երկրորդ հարցին՝ Ամբիոնների վարիչների հաղորդումը հետազոտական բաղադրիչ ունեցող առարկաների աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Ա․Ի․Մարտիրյան – Մեր ամբիոնում հետազոտական բաղադրիչով առարկայի դասընթացը սկսվելու է երկրորդ կիսամյակից։
Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի վարիչ Գ․Ս․Գրիգորյան, - մեր ամբիոնում «Սննդի անվտանգություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները ունեն «Սննդամթերքի արտադրության և պահպանման ֆիզիկոքիմիական օրինաճափությունները» և «Դիսպերս համակարգերը սննդամթերքում» հետազոտական բաղադրիչով առակաների դասընթացները։ Աշխատանքների թեմաները տրված են, աշխատանքները կատարվում են։
Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, Ն․Ա․Դուրգարյան - Քիմիա կ/ծ 4-րդ կուրսի ուսանողները անցնում են Օրգանական սինթեզ հետազոտական բաղադրիչով դասընթացը ։ Աշխատանքները ընթանում են նորմալ։ Այս բաժնում ունենք մի ուսանող ով կարող է խնդիրների առաջ կանգնել բացակայությունների պատճառով։
3․ Ա․Ս․Գալստյան,- անցնենք օրակարգի երրորդ հարցին՝ Ծրագրերի ղեկավարների հաղորդումը առաջին կուրսեցիների հետ տարվող աշխատանքների մասին:
Լ․Ս․Գաբրիելյան «Քիմիա» կրթական ծրագրի ղեկավար- ուսանողների հետ հանդիպում ենք ամեն շաբաթ։ Առաջնահերթ հարց է «Անգլերեն» առարկան։ Ուսանողները դժգոհում են դասի որակից։ Քննարկել ենք և՛ քննության ընթացքը և բաղաքարկման կարգը։
Ա․Ի․Մարտիրյան – «Սննդի անվտանգություն» կրթական ծրագրի ղեկավար։ Ուսանողների հետ մշտական հանդիպումների մեջ ենք, խնդիր չունենք։ Մի ուսանող ունենք, որ նպատակային դասի չի գալիս։
Ա․Ս․Գալստյան- Հարգելի ծրագրի ղեկավարներ և ամբիոնի վարիչներ ուշադրություն դարձրեք բացակայություններին։ Դասերի ընթացքում բացակայությունները պետք է ֆիքսվեն, ուսանողները կարող են աշխատել միայն դասերի հետո։ Գրասենյակի աշխատակիցները պարբերաբար ստուգում են մատյանները։
4. Մագիստրոսական թեզերի ընթացքի վերաբերյալ ամբիոնի վարիչների հաշվետվությունը:
Ամբիոնի վարիչները նշեցին, որ աշխատանքներն ընթանում են նորմալ հունով և գտնվում են ձևակերպման փուլում։
5․ Ա․Ս․ Գալստյան – ընթացիկ հարցեր բաժնում ունենք մի քանի հարց․
ա/ գիտաշխատողների տարակարգերի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջների հարցը։
Քիմիայի ԳՀ կենտրոնի կողմից առաջարկվող տարակարգերի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջների հարցը քննարկվել է Գ/Հ կենտրոնի ղեկավար կազմի նիստում։
Տարակարգեր | Հավելյալ քանակական և որակական պահանջներ |
Ընդհանուր որակական պահանջ | Ատեստավորման համար դիտարկվում են միայն այն հոդվածները որոնցում տվյալ հեղինակի համար ԵՊՀ-ում աշխատելու ժամանակահատվածում որպես աշխատանքի վայր նշված է ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ-ում հինգ տարուց պակաս աշխատանքային ստաժ ունենալու դեպքում դիտարկվում են նաև այն հոդվածները որոնք հրապարակվել են մինչև ԵՊՀ-ում աշատանքի անցնելը. |
կրտսեր գիտաշխատող-Գ1 | Լրացուցից քանակական պահանջ չի նախատեսվում |
գիտաշխատող-Գ2 | Վերջին 5 տարում հրատարակված հոդվածներից առնվազն երկուսը ներառված է ամսագրերի դասակարգման առնվազն երրորդ քառորդում (Q3). |
ավագ գիտաշխատող-Գ3 | Վերջին 5 տարում հրատարակված հոդվածներից առնվազն երկուսը ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2): Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում առնվազն մեկը ներառված է ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2) |
առաջատար գիտաշխատող-Գ4 | Վերջին 5 տարում հրատարակված հոդվածներից առնվազն երկուսը ներառված են ամսագրերի դասակարգման առաջին քառորդում (Q1) և Վեբ օֆ Սայնս (Web of Science™) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում h-ինդեքսը (h-index) առնվազն 12 է. |
գլխավոր գիտաշխատող-Գ5 | Վեբ օֆ Սայնս (Web of Science™) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում h-ինդեքսը (h-index) առնվազն 20 է. |
պատվավոր առաջատար գիտաշխատող-ՊԳ1 | վերջին տասը տարիների ընթացքում հրապարակումներից առնվազն չորսը ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն առաջին քառորդում (Q1) և Վեբ օֆ Սայնս (Web of Science™) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում h-ինդեքսը (h-index) առնվազն 10 է. |
պատվավոր գլխավոր գիտաշխատող-ՊԳ2 | վերջին տասը տարիների ընթացքում հրապարակումներից առնվազն յոթը ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն առաջին քառորդում (Q1) և Վեբ օֆ Սայնս (Web of Science™) կամ Սկոպուս (Scopus) գիտատեղեկատվական հարթակում h-ինդեքսը (h-index) առնվազն 18 է. |
գիտական խմբի ղեկավար-Ղ1
| Վերջին 5 տարում հրատարակված հոդվածներից առնվազն մեկը ներառված է ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2) որում հավակնորդը հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ. |
գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն)-Ղ2. | Վերջին 5 տարում հրատարակված հոդվածներից առնվազն երկուսը ներառված են ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2), որոնցում հավակնորդը հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում՝ առնվազն մեկը ներառված է ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում (Q2) որում հավակնորդը հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ. |
Որոշեցին – Քիմիայի ֆակուլտետի գիտական խորհուրդը՝ քվեարկության արդյունքում որոշեց․ հաստատել Քիմիայի ԳՀ կենտրոնի կողմից առաջարկվող տարակարգերի համար սահմանվող հավելյալ քանակական և որակական պահանջները։
բ/ 24LCG-1D009 Ընթացիկ հաշվետվության հարցը
«Ազոլների հենքի վրա ասիմետրիկ օրգանոկատալիզ. սինթեզ և ակտիվություն» 24LCG-1D009 ծածկագրով «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր - 2024» մրցույթ դրամաշնորհի աշխատանքների ընթացիկ հաշվետվության մասին։ Ղեկավար ք․գ․թ․, դոցենտ Արմեն Ս․ Գալստյան
Նախագծի ընթացքում ըստ նախատեսվածի իրականացվել է կատալիտիկ մոդելային ռեակցիաների ուսումնասիրություն, մասնավորապես. 1) Դարզենսի ռեակցիայի ուսումնասիրություն. Դարզենսի մոդելային ռեակցիան ուսումնասիրվել է 2-քլորքացախաթթվի էթիլ էսթերի և բենզալդեհիդի միջև ընթացող ռեակցիայի օրինակով։ Մշակվել է գործնականում նոր մոտեցում, որը թույլ է տալիս ՄՄՌ 1 H մեթոդով որոշված դիաստերեոմերների հարաբերության տվյալների միջոցով դուրս բերել կորելացիոն գործակից, որը կիրառելով ԲԱՀՔ մեթոդում թույլ է տալիս ճշգրիտ որոշել դիաստերեոմերների հարաբերությունը։ Բանաձևի ճշգրտության որոշման համար ստացվել են տարբեր հարաբերությամբ դիաստերեոմերներ, որոնց ՄՄՌ և ԲԱՀՔ տվյալների կախվածությունը ներկայացվել է գրաֆիկական եղանակով։
2) Ալդոլ ռեակցիայի ուսումնասիրություն. Ալդոլ ռեակցիայի ուսումնասիրությունը իրականացվել է համակարգչային սիմուլացիոն (DFT) մեթոդով։ Մոդելավորման սկզբնական համակարգ է ընտրվել պ-նիտրոբենզոլի և ացետոնի միջև ռեակցիան։ Սինթեզված նյութերի կառուցվածքը հաստատվել է ՄՄՌ 1 H և 13C, HRMS և FT-IR սպեկտրոսկոպիական անալիզի տվյալներով։ Ստացված արդյունքների հիման վրա խմբի անդամներից Անահիտ Ջիլիկյանը և Մարիամ Հարությունյանը պաշտպանել են իրենց ավարտական աշխատանքները, ստանալով բակալավրի կրթական աստիճան։ Ստացված արդյունքները ներառվել են նաև խմբի անդամ Տիգրան Եգանյանի ատենախոսական աշխատանքում, որը նա հաջողությամբ պաշտպանել է, ստանալով քիմիական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։
Հետազոտությունների արդյունքում հրատարակվել է 3 հոդված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում և 1 միջազգային թեզիս :
Խորհուրդը
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է
24LCG-1D009 գիտական թեմայի ամփոփիչ հաշվետվությունը ___
ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ
24LCG-1D009 գիտական թեմայի ամփոփիչ հաշվետվությունը ——
գ/ Քիմիայի ֆակուլտետի առաջին տարվա հայցորդ Ծ․Ս․Բիլյանի ղեկավարի և ատենախոսական թեմայի վերնագրի հաստատում
Լսեցին –Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի հայցորդ Ծովինար Սամվելի Բիլյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և ղեկավարի հաստատման հարցը:
Ելույթ ունեցան - Քիմիայի ֆակուլտետի դեկանի ժ/պ Ա․Ս․Գալստյանը հաղորդեց, որ Բիլյան Ծովինարը ավարտել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, աշխատում է «ԻՆՍՏՐՈՒԿՏԱՐԻՈՒՄ» ՍՊԸ –ում՝ սերտիֆիկացման մարմնի ղեկավար և Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում՝ որպես դասախոս։ Ամբիոնը քննարկել է նրա ատենախոսության թեմայի հարցը և առաջարկում է «Պարենային մթերքներում ծանր մետաղների հայտնաբերման անալիտիկ մեթոդների լավարկում» թեման Բ.00.01 «Անօրգանական քիմիա» մասնագիտությամբ՝ ներառելով Բ.00.02 – Վերլուծական քիմիա (Անօրգանական քիմիայի մասով), և գիտական ղեկավար՝ դոցենտ Արմեն Իգնատիոսի Մարտիրյանին:
Որոշեցին – Քիմիայի ֆակուլտետի գիտական խորհուրդը որոշեց․ դիմել ԵՊՀ ռեկտոր պրն․ Հ․Վ․Հովհաննիսյանին միջնորդելու, Մ.Գ. Մանվելյանի անվան «Ընդհանուր և անօրգանական քիմիայի» ինստիտուտին, հաստատելու հայցորդ Ծովինար Սամվելի Բիլյանի թեկնածուական ատենախոսության գիտական թեման «Պարենային մթերքներում ծանր մետաղների հայտնաբերման անալիտիկ մեթոդների լավարկում» վերնագրով։ «Անօրգանական քիմիա» մասնագիտությամբ, Բ.00.01 ծածկագրով՝ ներառելով Բ․00․02-Վերլուծական քիմիա (Անօրգանական քիմիայի մասով), իսկ ղեկավար հաստատել դոցենտ Արմեն Իգնատիոսի Մարտիրյանին
Խորհրդի նախագահ, ` Քիմիայի ֆակուլտետի դեկանի ժ/պ Ա․Ս․Գալստյան
Գիտ. քարտուղար, դոցենտ` Մ.Ա.Սամվելյան