«Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթաց Ս.թ. գարնան, ամռան և աշնան ամիսներին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացը։
Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով Ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով, որի նպատակն է զարգացնել երիտասարդ հետազոտողների հմտությունները հաշվարկողական քիմիայի և մոլեկուլային մոդելավորման տեխնիկաների ոլորտում:
«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» խորագրով հետազոտության արդյունքների շնորհանդես-քննարկումը ԵՊՀ-ում Ս.թ. հունիսի 30-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի կունենա Հայաստանի երիտասարդների շրջանում կատարված «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» խորագրով սոցիոլոգիական հետազոտության արդյունքների ներկայացումն ու քննարկումը։
«Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» խորագրով ուսանողական գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հուլիսի 6-10 ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում տեղի կունենա «Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» խորագրով ուսանողական գիտաժողով, որի նպատակն է Հայաստանի և արտասահմանի ուսանողներին (բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին, ասպիրանտներին, հետդոկտորանտներին ու իրենց կարիերան նոր սկսող հետազոտողներին) ծանոթացնել կոմպլեքս անալիզի հիմնարար ոլորտներից մեկի՝ ֆունկցիաների երկրաչափական տեսության ժամանակակից, նշանակալի արդյունքներին:
«ReCity Summer School-2026» խորագրով ամառային դպրոց Ս.թ. հուլիսի 6-12-ը Ստեփանավանում կկազմակերպվի «ReCity Summer School-2026» ամառային դպրոց:
«Վիճակագրություն և ուսուցման տեսություն-2026» ամառային դպրոց Ս․թ․ հուլիսի 12–19 ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Վիճակագրություն և ուսուցման տեսություն-2026» ամառային դպրոցը՝ նախատեսված բակալավրիատի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների, ինչպես նաև վիճակագրությամբ, մեքենայական ուսուցմամբ և դրանց կիրառություններով հետաքրքրված մասնագետների համար:
«Գիտությունների միջազգային տասնամյակ՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ համաժողով Ս.թ. հուլիսի 15-17-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա «Գիտությունների միջազգային տասնամյակ՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ համաժողովը։
«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ամենամյա երրորդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-25-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի կունենա «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ամենամյա երրորդ գիտաժողովը, որն այս տարի ունի «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագիրը:
«Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը՝ 9:30-18:00-ն, ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողով:
«Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողով Ս.թ. հոկտեմբերի 7-9 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի կունենա «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում: