Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության 2-րդ գիտաժողով Ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ կմեկնարկի չղջիկների ուսումնասիրությանը նվիրված արևելաեվրոպական 2-րդ գիտաժողովը:
Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում կմեկնարկի «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն մաթեմատիկոսներ եվրոպական մի շարք երկրներից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից:
ԵՊՀ-ում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) համագործակցության շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10 Երևանում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը։
Գրքի շնորհանդես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա «Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» (Սկանդինավյան երեք միսիոներ կանայք և Հայոց ցեղասպանությունը) գրքի շնորհանդեսը։
«Բարձրագույն կրթությունը ԱԲ դարաշրջանում. նորարարություն, ադապտացիա և ապագայի հմտություններ» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ տեղի կունենա «Բարձրագույն կրթությունը ԱԲ դարաշրջանում. նորարարություն, ադապտացիա և ապագայի հմտություններ» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողով Ս.թ. հոկտեմբերի 5-9 ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին:
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026 Ս․թ. հոկտեմբերի 5–9 ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում և «YSU-Krisp AI» լաբորատորիայում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Հայկական մաթեմատիկական միության և «YSU-Krisp AI» լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողով։
«Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողով Ս.թ. հոկտեմբերի 7-9 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի կունենա «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 8–9 ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա «Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում» խորագրով գիտագործնական միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին:
Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն, նոր իմաստների որոնում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 15–17-ը ԵՊՀ-ում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հայկական նշանագիտական ուսումնասիրությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն, նոր իմաստների որոնում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված մեդիատեքստերի, նշանագիտության և ԱԲ-ի (AI) ժամանակակից փոխհարաբերությունների քննարկմանը: