IEEE Արևելք-Արևմուտք նախագծման և փորձարկման սիմպոզիում (EWDTS) Ս.թ. նոյեմբերի 2-4-ը Երևանում տեղի կունենա «EWDTS-2026»՝ «IEEE Արևելք-Արևմուտք նախագծման և փորձարկման սիմպոզիում»-ը («IEEE East-West Design & Test Symposium»(EWDTS)):
Ալվարդ Ջիվանյանի աշխատարանները ԵՊՀ գրադարանում Ս․թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կանցկացվի ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Ոչ ֆորմալ կրթության ծրագրերի շարք ԵՊՀ գրադարանում ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կազմակերպում է ոչ ֆորմալ կրթության 4 ծրագիր։
«Տվյալագիտության մեթոդների կիրառման հնարավորությունները կիրառական սոցիոլոգիական և տնտեսագիտական հետազոտություններում» խորագրով մեթոդական սեմինար ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի կունենա «Տվյալագիտության մեթոդների կիրառման հնարավորությունները կիրառական սոցիոլոգիական և տնտեսագիտական հետազոտություններում» խորագրով մեթոդական սեմինար:
«Լեզուն մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկներում» խորագրով միջազգային հոբելյանական գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5–6-ը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի կունենա միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնների և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) համատեղ նախաձեռնությամբ:
Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպում ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կկազմակերպվի հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ (նստավայրը՝ Մոսկվա (ՌԴ)):
«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 19-ին և 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին:
Պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայոց հնագույն, հին շրջանների և միջին դարերի պատմության և պատմական աշխարհագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, hայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին:
«Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում 2027 թ. փետրվարի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում «Պատմության ազգային և գլոբալ չափումները. հայոց փորձառությունը» հետազոտական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա «Ինքնության ճգնաժամեր և նորացման ռազմավարություններ. գլոբալ և տեղական փորձառություններ (հելլենիզմից մինչև վաղ արդիականություն)» խորագրով գիտաժողով: