«Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթաց Ս.թ. գարնան, ամռան և աշնան ամիսներին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Հարավային Կովկասը և ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացի հիմնական սկզբունքները» խորագրով քառափուլ դասընթացը։
Պրոֆեսոր Բարբարա Կուշներևիչի դասախոսությունը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա Գդանսկի տեխնիկական համալսարանի (Լեհաստան) քիմիայի ֆակուլտետի սննդի քիմիայի, տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Բարբարա Կուշներևիչի դասախոսությունը՝ «Բույսերի մետաբոլոմիկա՝ համապարփակ պրոֆիլավորումից մինչև կենսաբանական պատկերացում» («Plant metabolomics - From comprehensive profiling to biological insight») թեմայով:
«Մանրէների հետքերով» խորագրով ինտերակտիվ խաղ ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Մանրէների միջազգային օրվա շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի և «ArMicro ASM» ուսանողական ընկերության նախաձեռնությամբ կկազմակերպվի ինտերակտիվ քուիզ՝ նախատեսված Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար:
«Գյուրջիևյան օրեր-2026» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, UCLA-ի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի և Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ կմեկնարկի «Գյուրջիևյան օրեր-2026» խորագրով միջազգային գիտաժողովը:
Ասպիրանտների և հայցորդների ներգրավումը մասնագիտական կրթության որակի ապահովման և փորձագիտական գործընթացներում․ հանդիպում-քննակում ԵՊՀ-ում Ս․թ․ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գլխավոր մասնաշենքում ԵՊՀ ակադեմիական գրագիտության կենտրոնի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ տեղի կունենա ԵՊՀ ասպիրանտների և հայցորդների հետ հանդիպում-քննարկում՝ նվիրված մասնագիտական կրթության որակի ապահովման և փորձագիտական գործընթացներում ասպիրանտների, հայցորդների ու երիտասարդ հետազոտողների ներգրավման հնարավորություններին։
Աշխատարան Լինն Մեսկելի հետ Ս.թ. սեպտեմբերի 22-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ կմեկնարկի «Աշխատարան Լինն Մեսկելի հետ» աշխատաժողովը:
«Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայությունը» խորագրով սեմինարների շարք ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կմեկնարկի «Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայություն» խորագրով դասախոսությունների շարքը:
ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026 Ս.թ. սեպտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառումը՝ մեկ վայրում համախմբելով ուսանողներին, շրջանավարտներին և գործատուներին՝ ստեղծելու համագործակցության, փորձի փոխանակման և տաղանդների բացահայտման նոր հնարավորություններ։
«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ամենամյա երրորդ գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-25-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի կունենա «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» ամենամյա երրորդ գիտաժողովը, որն այս տարի ունի «Վերաերևակայելով միջազգային կարգը. գլոբալ կառավարման նոր ճարտարապետությունը հեգեմոնիայից անդին» խորագիրը:
«Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 24-26-ը՝ 9:30-18:00-ն, ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողով: