Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Ֆիզիկայի ինստիտուտ
  4. Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոն
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ինստիտուտի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ

Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոն

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնը առաջատար կենտրոն է՝ պինդ մարմնի ֆիզիկայի, կենսաֆիզիկայի և ցածրաչափ համակարգերի ֆիզիկայի բնագավառում կրթության և գիտական հետազոտությունների կազմակերպման համար։ Ամբիոնը ստեղծվել է դասական կոնդենսացված նյութի տեսությունը ժամանակակից նանոմասշտաբային և կենսաֆիզիկական հետազոտությունների հետ միավորելու նպատակով և այսօր կարևոր դեր ունի Հայաստանի գիտական միջավայրում։ Այստեղ պատ­րաստ­վում են մասնագետներ, որոնք ուսումնասիրում են նյութերի կառուցվածքային, էլեկտրոնային, մագնիսական և օպտիկական հատկությունները և կիրառումներ են գտնում նանոտեխնոլոգիաների, նյութագիտության և բժշկական ֆիզիկայի ոլորտներում։

Ամբիոնը իրականացնում է երկու բակալավրիական և երկու մագիստրոսական կրթական ծրագիր, որոնք ապահովում են համակարգված և զարգացող կրթություն կոնդենսացված վիճակի ֆիզիկայի, նանոգիտության և կենսաֆիզիկայի ոլորտներում։ Բակալավրիատում ընդգրկված են հիմնարար դասընթացներ՝ «Քվանտային մեխանիկա», «Պինդ մարմնի ֆիզիկա», «Ջերմադինամիկա և վիճակա­գրական ֆիզիկա», որոնք լրացվում են փորձարարական աշխատանքներով։ Մագիստրատուրայում ուսանողները մասնագիտանում են ժամանակակից ուղղություններով՝ «Կիսահաղորդչային նանո­կառուցվածքներ, «Սպինտրոնիկա», «Նանոպլազմոնիկա», «Մոլեկուլային կենսաֆիզիկա»։ Ծրագրերը պարբերաբար թարմացվում են համահունչ միջազգային գիտատեխնիկական զարգացումներին։

Ամբիոնը ձևավորել է գիտաուսումնական հզոր բազա կիսահաղորդչային նանոկառուցվածքների և նանոտեխնոլոգիաների բնագավառում։ «Կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկա և տեխնոլոգիա», «Երկչափ բյուրեղների ֆիզիկա և տեխնոլոգիա» և «Նանոնյութեր և դրանց կիրառություններ» դասընթացները ապահովում են համապարփակ գիտելիքներ նանոհամակար­գերի աճեցման, բնութագրման և կիրառական ոլորտների մասին։ Ուսանողները ծանոթանում են բարակ թաղանթների, նանոկառուցվածքների պատրաստման մեթոդներին։

Ամբիոնում զարգացվել է միջառարկայական ուղղություն, որը միավորում է ֆիզիկան և կենսա­գիտությունը։ Կենսաֆիզիկայի ուսումնական ծրագիրը ներառում է «Կենսաթաղանթների ֆիզիկա», «Սպիտակուցների և նուկլեոպրոտեինների ֆիզիկա», «ԴՆԹ-լիգանդ համալիրներ», «Մոլեկուլային սպեկտրոսկոպիա», «Բիոինֆորմատիկայի հիմնական մեթոդներ» և «Ճառագայթման ազդեցու­թյունը օրգանիզմի վրա» առարկաները։ «Բժշկական ֆիզիկայի արդի խնդիրներ» և «Կենսաֆիզի­կայում վիզուալիզացիայի ֆիզիկական հիմունքներ» դասընթացները տալիս են գիտելիքներ բժշկական պատկերավորման, ճառագայթային թերապիայի և ախտորոշիչ սարքավորումների մասին՝ ձևավորելով կամուրջ ֆիզիկայի և կենսաբժշկական կիրառությունների միջև։

Մագնիսական և սպինային երևույթները կոնդենսացված նյութի ֆիզիկայի ամենազարգացող ուղղություններից են։ «Մագնիսական երևույթների ֆիզիկա», «Սպինտրոնիկայի և նանոմագնիսա­կան սարքերի հիմունքներ» և «Պինդմարմնային նանոհամակարգերի մագնիսական հատկություն­ներ» առարկաները ուսանողներին ծանոթացնում են մագնիսացման դինամիկային, սպինային տրանսպորտին և քվանտային կոհերենտությանը նանոմասշտաբային համակարգերում։ Միաժամանակ «Նանոպլազմոնիկայի հիմունքներ» և «Պլազմոնային երևույթներ մետաղական նանոմասնիկներում» դասընթացները բացատրում են հաղորդական էլեկտրոնների կոլեկտիվ տատանումները և դրանց կիրառությունը ֆոտոնիկայում և սենսորային տեխնոլոգիաներում։

Ամբիոնի ծրագրերի առանձնահատկություններից է ժամանակակից փորձարարական և հաշվարկային հետազոտական մեթոդների խոր ուսումնասիրությունը։ «Պինդմարմնային նանոնյութերի ստացման տեխնոլոգիաներ», «Նանոհամակարգերի ուսումնասիրություն ռենտգենյան օպտիկայի միջոցով» և «Նանոհամակարգերի ժամանակակից հետազոտական մեթոդներ» դասընթացները ուսանողներին ծանոթացնում են բնութագրման առաջադեմ գործիքներին՝ ռենտգենյան դիֆրակցիա, էլեկտրոնային մանրադիտակ, օպտիկական սպեկտրոսկոպիա։ Լաբորատոր փորձերն ապահովում են տեսական գիտելիքների գործնական ամրապնդում և ինքնուրույն հետազոտական աշխատանքի պատրաստվածություն։

Ամբիոնի ծրագրերի տեսական հիմքը հարստացվում է ջերմադինամիկայի, վիճակագրական ֆիզիկայի և բարդ համակարգերի մոդելավորման խորացված դասընթացներով։ «Մակրո­մոլե­կուլների վիճակագրական ֆիզիկա», «Սպիտակուցների գլոբուլային վիճակի տեսություն», «Մոլեկուլային ֆիզիկա և ջերմադինամիկա» և «Թաղանթների ֆիզիկա» առարկաները ներկա­յացնում են ինքնակազմակերպման, էներգետիկ դաշտերի և տատանումային երևույթների սկզբունքները մոլեկուլային համակարգերում։ Ուսանողները յուրացնում են հաշվարկային մոդելավորման մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս վերլուծելու փորձարարական տվյալները և կանխատեսելու նյութերի վարքագիծը։

Ամբիոնում կատարվող հետազոտությունները ընդգրկում են լայն շրջանակ՝ սկսած կիսահա­ղորդչային նանկառուցվածքներում քվանտային տրանսպորտից և սպին-ուղեծրային փոխազ­դեցությունից մինչև երկչափ բյուրեղների օպտիկական հատկություններ ու կենսամակրոմոլե­կուլների մեխանիկական վարքագիծ։ Հաշվարկային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս կատարելու քվանտամեխանիկական և մոլեկուլային դինամիկայի մոդելավորումներ։ 

Գործակցությունը տեղական և արտասահմանյան հաստատությունների հետ՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում, ապահովում է համատեղ ծրագրեր և ուսանողական փոխանակումներ։

Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտներն ստանում են բազմակողմանի կրթություն, որը հնարավորություն է տալիս աշխատելու գիտահետազոտական հաստատություն­ներում, բուհերում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նրանց գիտելիքները նանոնյութերի, կիսահաղորդիչների և կենսաֆիզիկայի բնագավառում կիրառելի են միկրոէլեկտրոնիկայի, էներգետիկայի, նանոբժշկության և տվյալագիտության ոլորտներում։ Շատ շրջանավարտներ շարունակում են ուսումը աշխարհի առաջատար համալսարաններում և մասնակցում են նոր նյութերի ու քվանտային տեխնոլոգիաների ուսումնասիրությունների։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնը մարմնավորում է ավանդույթի և նորարարության միասնությունը։ Պինդ մարմնի ֆիզիկային, կենսաֆիզիկային և նանոտեխնոլոգիային առնչվող համապարփակ ծրագրերով այն պատրաստում է նոր սերնդի գիտնականներ, որոնք ունակ են լուծելու ժամանակակից գիտության և տեխնոլոգիայի խնդիրները։

Կոնդենսացված վիճակի ֆիզիկայի ամբիոնն իրականացնում է «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր» և «Մակրոմոլեկուլների ֆիզիկա» մագիստրոսական կրթական ծրագրերը։

Կոնտակտներ
Ամբիոնի վարիչ՝  ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արշակ Վարդանյան                                                                                 

Հեռ․՝ (+374 60) 710 316 (ներքին՝ 23-16)

Էլհասցե՝ vardan@ysu.am

Աշխատակիցներ

Արշակ Լյուդվիգի Վարդանյան
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Ալբերտ Ավետիսի Կիրակոսյան
Պրոֆեսոր
Լուսինե Ռաֆիկի Ալոյան
Դոցենտ
Աննա Լյուդվիկի Ասատրյան
Դոցենտ
Լևոն Վարդգեսի Լևոնյան
Դոցենտ
Արամ Խաչիկի Մանասելյան
Դոցենտ
Միլենա Խաչատուրի Բադալյան
Դասախոս
Վռամ Ներսեսի Մուղնեցյան
Դասախոս
Ծովինար Մուշեղի Ջոմարդյան
Դասախոս
Գայանե Վոլոդի Անանյան
դասախոս/ժամավճարով
Երան Մոսիկի Բաղիյան
դասախոս/ժամավճարով
Եվա Բենոյի Դալյան
դասախոս/ժամավճարով
Մկրտիչ Ալեքսանի Երանոսյան
դասախոս/ժամավճարով
Նելլի Հրանտի Կարապետյան
դասախոս/ժամավճարով
Եվգենի Շամիլի Մամասախլիսով
դասախոս/ժամավճարով
Աշոտ Հարությունի Մովսիսյան
դասախոս/ժամավճարով
Ռաֆայել Պետրոսի Պետրոսյան
դասախոս/ժամավճարով
Վարազդատ Արտեմի Ստեփանյան
դասախոս/ժամավճարով
  • Գլխավոր էջ
  • Ինստիտուտի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am