ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հուլիսի 9-ին տեղի ունեցավ «Արտահայտի՛ր քո իրավունքները» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Ծրագիրը, որը միտված էր մարդու իրավունքների, կրթության և ստեղծագործական ինքնարտահայտման միջոցով երեխաների իրավունքների իրացմանը նպաստելուն, իրականացրել են «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի երկու շրջանավարտներ:
Միջոցառման շրջանակում ներկայացվեց երիտասարդ մասնակիցների հեղինակած պաստառների ցուցահանդեսը, որոնցում արտացոլված էին երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու տեսակետները։
Ծրագրի ընթացքում անցկացվեց նաև պանելային քննարկում՝ «Երեխաների առաջնորդության թիմ»-ի անդամների մասնակցությամբ, որոնք ներկայացրին երեխաների և երիտասարդների կյանքին առնչվող հարցերի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքներն ու անձնական փորձը։ Քննարկման ընթացքում ընդգծվեց երեխաների մասնակցության և երիտասարդների ներգրավվածության կարևորությունը հանրային քննարկումների և քաղաքականությունների ձևավորման գործընթացներում։



