Մեկնարկում է Երեխաների առաջնորդության թիմի երրորդ անդամագրությունը։
Եթե դու 12–16 տարեկան ես, հետաքրքրված ես երեխաների իրավունքներով և ցանկանում ես, որ երեխաների ձայնը լսելի լինի, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Երեխաների առաջնորդության խումբը (ԵԱԽ) երեխաների իրավունքներով հետաքրքրված և փոփոխություններ նախաձեռնող դեռահասների թիմ է։ Այն ձևավորվել է 2022 թվականի հունվարին Կաթմանդուում կայացած գիտաժողովի արդյունքում, որը կազմակերպվել էր «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» միջազգային կազմակերպության կողմից։
Այսօր ԵԱԽ խմբեր են գործում աշխարհի շուրջ 100 երկրներում։ Մենք համագործակցում ենք միջազգային գործընկերների հետ՝ երեխաների խնդիրները բարձրաձայնելու, քննարկելու և դրանց համար գործնական լուծումներ մշակելու նպատակով։
Միանալով մեզ՝ դու հնարավորություն կունենաս՝
բարձրաձայնելու երեխաների իրավունքներին առնչվող հարցեր,
մասնակցելու տեղական և միջազգային քննարկումների,
ներկայացնելու քո գաղափարներն ու նախաձեռնությունները,
իրականացնելու ծրագրեր՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը,
դառնալու փոփոխությունների իրական շարժիչ ուժ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ մարտի 14-ը։
Արդյունքները կամփոփվեն ս․թ․ մարտի 30-ին։ Արդյունքների մասին տեղեկություններ կտրամադրվեն հեռախոսազանգով կամ էլեկտրոնային նամակով։
Ավելին իմանալու և գրանցվելու համար անցի՛ր հետևյալ հղումով (տրամադրված տվյալներին հասանելիություն կունենան բացառապես թիմի համակարգողները)։
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ arajnord.armenia@gmail.com։