ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում ս.թ. մայիսի 14-ին տեղի ունեցավ գիտական սեմինար, որի ընթացքում Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Ղալթախչյանը հանդես եկավ «Framing and Reframing as NLP Techniques in Business Communication» խորագրով զեկուցումով:
Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Ղալթախչյանը հանդես եկավ «Framing and Reframing as NLP Techniques in Business Communication» թեմայով զեկուցումով: Նա իր խոսքում նշեց, որ ժամանակակից գործարար հաղորդակցության մեջ յուրաքանչյուր բառ կարող է ազդել գործարքի հաջողության, հաճախորդի արձագանքի, թիմի աշխատունակության և ոգու վրա, ուստի ՆԼԾ հմտությունները չափազանց կարևոր են։ Դրանք ձևավորում են ճկուն մտածողություն և օգնում խուսափել կոնֆլիկտներից՝ ներկայացնելով իրական փաստերն առավել շահեկան տեսանկյունից: Նա հստակ օրինակներով ցույց տվեց, որ ՆԼԾ «framing» և «reframing» տեխնիկաներն այն հզոր գործիքներն են, որոնց տիրապետելով հնարավոր է վերաիմաստավորել իրավիճակը և գիտակցաբար փոխել մտավոր շրջանակները։ Դրանց կիրառմամբ հնարավոր է արմատապես փոխել գործարար հաղորդակցության արդյունավետությունը բանակցություններ վարելիս, բրենդի գովազդային արշավներում, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցվելիս: Ունկնդիրները մեծ հետաքրքրությամբ լսեցին զեկուցումը և ակտիվ մասնակցեցին քննարկմանը՝ նշելով, որ նման հմտությունները գործնականում կիրառելի են թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ գործարար հաղորդակցության ոլորտում:


