Ընդունելության կարգը
«Քաղաքագիտություն. ինտեգրացիա և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրում ընդունելությունը կատարվում է երկու փուլով:
Առաջին փուլով անվճար ու վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրի առկա և հեռակա ուսուցման ձևերի «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Հանրային կառավարում» կամ «Հանրային քաղաքականություն և կառավարում» մասնագիտությամբ (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարվա (ուսումնական տարիների հաշվարկը սկսվում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի):
Առաջին փուլով ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ: Մրցութային փուլը հաղթահարում են այն դիմորդները, որոնց ՄՈԳ-ը առնվազն 14 միավոր է: Հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.
ա) գերազանցության դիպլոմի առկայությունը,
բ) ամփոփիչ ատեստավորման արդյունքները:
Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է ընդունելության քննության արդյունքների հիման վրա: Այս փուլի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ և այլ պետական, ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (առկա ու հեռակա ուսուցման ձևերի) բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Երկրորդ փուլով ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ մրցութային հանձնաժողովի մասնակցությամբ:
«Քաղաքագիտություն․ ինտեգրացիա և կառավարում» մասնագիտացմամբ մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշար
- Ազգային շահերը ՀՀ ռազմավարական պլանավորման փաստաթղթերում
- Աշխարհաքաղաքականությունը և դրա կարգավիճակը ժամանակակից աշխարհում
- Ավտորիտար վարչակարգի (ռեժիմի) բնորոշ գծերը
- Արևմուտքը և ոչ Արևմուտքը ժամանակակից միջազգային հարաբերություններում․ «Գլոբալ մեծամասնության» հասկացությունը։
- Արհեստական բանականության տեխնոլոգիաները ժամանակակից քաղաքականության մեջ. հնարավորություններ, մարտահրավերներ, հեռանկարներ
- Բարոյականությունը և քաղաքականությունը ժամանակակից աշխարհում
- Գլոբալիզմ, հակագլոբալիզմ, ալտերգլոբալիզմ. նոր աշխարհակարգի ձևավորման մոտեցումներ
- Դեմոկրատական վարչակարգի (ռեժիմի) բնորոշ գծերը
- Ժամանակակից աշխարհակարգի վերափոխումները Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում
- Ժամանակակից Հայաստանի ազգային անվտանգությանը․ նոր մարտահրավերներ և սպառնալիքներ
- Ժամանակակից պետությունների քաղաքական մշակույթի հիմնական արժեքները՝ Արևելք, Արևմուտք
- Ժամանակակից տեղեկատվական պատերազմների առանձնահատկությունները Հարավային Կովկասում
- Ժողովրդավարական վարչակարգի փոխակերպումը ՀՀ-ում
- Իրավական պետության կայացման նախադրյալները ՀՀ-ում
- Խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն. փոխազդեցության հնարավոր ձևերն ու բնութագրերը Հայաստանում
- Կուսակցական համակարգերի կայացման միտումները հետխորհրդային երկրներում
- Կուսակցություններ և կուսակցական համակարգեր. ծագում և տիպաբանություն
- Հակաճգնաժամային պետական քաղաքականության ձևավորման հիմնական բաղադրիչները
- Հայաստանը՝ որպես փոքր պետություն և պետություն-քաղաքակրթություն
- Հայաստանի միջազգային կերպարի ձևավորման ժամանակակից տեխնոլոգիաներ
- Հայկական պետականության արժեքային հիմքերը
- Հանրային դիվանագիտության և փափուկ ուժի տեխնոլոգիաները հետխորհրդային երկրների արտաքին քաղաքականության մեջ
- Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
- Հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքականությունը
- ՀՀ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակման ուղղությամբ
- ՀՀ Կառավարության «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության սկզբունքները
- ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տարծաշրջանային և աշխարհաքաղաքական չափումները
- ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացակարգերը
- ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր աշխարհաքաղաքական իրավիճակում
- Հարավային Կովկասի երկրների եվրոպական ինտեգրման հիմնական մակարդակները և հիմնախնդիրները
- Միջազգային անվտանգություն. տեսական հարցեր և քաղաքական պրակտիկա
- Միջազգային հարաբերությունները և աշխարհակարգը թվային տեխնոլոգիական փոխակերպումների համատեքստում
- Միջազգային հարաբերությունների տեսությունների բնորոշ գծերը
- Նոր աշխարհակարգի համար պայքարը 21-րդ դարում․ ապագա բազմաբևեռ աշխարհի ուրվագծերը
- Նոր մարտահրավերներ և սպառնալիքներ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության մեջ
- Պետական իշխանությունների տարանջատման սկզբունքը ԵՄ և ԵԱՏՄ անդամ պետություններում. տեսություն և քաղաքական պրակտիկա
- Տարածաշրջանային քաղաքականության փափուկ, կոշտ և խելացի ուժային դինամիկայի առանձնահատկությունները (ՌԴ, Թուրքիա, Իրան, ԱՄՆ, ԵՄ)
- Քաղաքական առաջնորդության առանձնահատկությունները ՀՀ-ում
- Քաղաքական ինստիտուտների բնորոշ գծերը․ ինստիտուցիոնալիզմ և նեոինստիտուցիոնալիզմ
- Քաղաքական համակարգերի և քաղաքական վարչակարգերի (ռեժիմների) տիպաբանության ժամանակակից մոտեցումները․ քաղաքական ռեժիմների հիբրիդացման խնդիրը
- Քաղաքական համակարգի կայունության և անկայունության գործոնները
- Քաղաքացիական հասարակությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը ժամանակակից Հայաստանում
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Ալեքսանյան Ա. Ս., Արևմտյան ժողովրդավարությունների քաղաքական համակարգեր. տեսություն և արդիականություն։ Եր., «Վան Արյան», 2009, 300 էջ։
- Դիմակայող քաղաքական համակարգերը հիբրիդային պատերազմների և խաղաղության խաչմերուկներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա), Խմբ.` Ար. Ս. Ալեքսանյան: Երևան, ԵՊՀ հրատ., 2024, 364 էջ։
- Եփրեմյան Տ․ Ռ․, ԱՄՆ պատմություն։ Եր.։ ԵՊՀ հրատ., 2024, 544 էջ։
- Քաղաքագիտություն: Ուսումնական ձեռնարկ։ Եր., ԵՊՀ հրատ․, 2006, 588 էջ: