ԵՊՀ քիմիաի ֆակուլտետի «Քիմիա» կրթական ծրագրի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները «Ժամանակակից քիմիական տեխնոլոգիաներ» դասընթացի շրջանակում այցելել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» հանքարդյունաբերական գործարան՝ ծանոթանալու արտադրական գործընթացում կիրառվող ժամանակակից քիմիական լուծումներին։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան դիտելու մետաղների մաքրման, խտացման և որակի վերահսկման փուլերը, ինչպես նաև տեղեկացվեցին կիրառվող նյութերի անվտանգ օգտագործման և թափոնների վերամշակման տեխնոլոգիաներին։ Ուսանողներին ներկայացվեցին արտադրական գործընթացի ավտոմատացման և վերահսկման համակարգերը։ Այցի ընթացքում հանգամանորեն ներկայացվեց քիմիայի դերը արդյունաբերական արդյունավետության բարձրացման գործընթացներում։
Նմանօրինակ այցերը նպաստում են տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը և մասնագիտական հետաքրքրությունների խորացմանը։