ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ն և Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնը արդեն 4-րդ անգամ կազմակերպում են ամենամյա դարձած «IAM Industry Day» էքսպոն։ Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 21-ին՝ 13։30-16։30-ն, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում։
«IAM Industry Day»-ը հարթակ է, որտեղ ուսանողները ծանոթանում են տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների գործունեությանը, իսկ ընկերությունները հնարավորություն են ստանում բացահայտելու տաղանդավոր և նորարար գաղափարներով լի երիտասարդ մասնագետների։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են.
Միջոցառման ընթացքում նախատեսվում են.
- Ընկերությունների ցուցահանդեսային տաղավարներ՝ անմիջական շփման, գործունեության, աշխատատեղերի, փորձնակությունների կամ կրթական ծրագրերի ներկայացման համար։
- Մասնագիտական քննարկումներ՝ ուսանողների հարցերին պատասխանելու և փորձի փոխանակման համար։
- «Networking»՝ արժեքավոր կապերի հաստատման և ապագա համագործակցությունների համար։
Ծրագրի հիմնական նպատակն է կապեր ստեղծել IT ոլորտով հետաքրքրված ուսանողների և ոլորտի առաջատար ընկերությունների միջև, ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ընկերություններում առկա աշխատատեղերին, թափուր հաստիքներին և դրանց հասնելու պահանջներին։
«IAM Industry Day»-ին գրանցվելու համար անցի՛ր հղումով:
Բաց մի´ թող ոլորտի մասնագետների հետ անմիջական շփման և քեզ սպասվող նոր ուղիների բացահայտման լավագույն հնարավորությունդ։